«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Բարեկամ

միջանցիկ
Երբեմն ուզում ես կիսվել մեկի հետ, բայց բոլորն ուրիշ տեղ են...

մի անգամ...
Ուրախությունն արագ վազք բռնեց երակներով, ու չգիտեմ ինչպես կամ ինչու մտաբերեցի թե ինչպես մի անգամ մանկապարտեզում մի քանի հոգով, կախված մաշված պատուհանագոգից, զրուցում էինք` արմունկներով հենված պատուհանագոգին, մաշված  կոշիկներով ոտքներս հատակից փոքր ինչ պոկած,  ու ես  նայում  էի ներքև, շատ մոտիկ գտնվող  գետնին, ուր   շագանակակարմրավուն տերևներ էին թափված` լայն ու մեծ, գեղեցիկ կտրվածքով, թիթեռի թևերի պես...  Աշուն էր:

վախը
Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում...

Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ես, որ դու չկաս, մարդ չես, փալասի կտոր, ու ամեն ինչ իրականում կանտրոլից դուրս ա...

Բայց ես փնտրում եմ նրան:

Նրա սառն ու անշարժ հայացքը` մարդկանց անդեմ գլուխների մեջ, որը հեռվից ինձ է տոչկել, սառը, անշարժ, սարսափելի անշարժ: Թեքում ես հայացքդ, հետո նորից հետ ես թեքում, նույն անթարթ սևեռված աչքերն են, սուր, սուր, երկար, երկար սևեռված քեզ, առանց մի միկրոշարժում իսկ գթասրտության, երևի:

Արդեն արյունս չի սառում ու սիրտս չի  հոսանքահարում սրտիս. հոգնած անհավեսությամբ կամ անտարբերությամբ ես կարող եմ դիտել նրա սևեռված հայացքը, մի քիչ, հետո կձանձրանամ ու շուռ կգամ...

Բայց ես փնտրում եմ նրան:

Ու բոլոր այն ծակուծուկերում, ուր ինքը թաքնվում է: Հեղձուձիչ ու նեղ, ու ծանր...

Ու երբ գտնեմ` ինձ կորցնելու գնով, գրկելու եմ ու ցատկենք միասին... Որտև արագ ընթացքից, երբ վերանում է ժամանակը, նա փոշիանում է. իսկ ես ուրիշ ձև չգիտեմ:

Նրանք...
Նրանք մտան` պատշաճ հագնված, մարդկանց նայեցին չնայելով, չբարևեցին: Աշխատում էին լուռ ու կենտրոնացած, կենտրոնացման մեջ` հաղթելու վեկտոր` ուղիղ, շիտակ, լրիվ, հավաք, ոչ մի  մասնիկ  թուլացում:  Նրանք գիտեին ինչ են անում, թղթի ամեն կտորից գիտեին ինչ քաղեն: Իրավաբաններ էին:

անկարևոր
Մի կին անցնում էր, կանգ առավ ու բարևեց: Ինչ ծանոթ էր դեմքը. գիտեի ես իրեն, հարյուր տարի հարյուր տարի առաջ: Ոտքը կախ է գցում ու սկսում հարցուփորձել` ոնց եմ, փոխվել եմ, միանգամից չճանաչեց, մազերս երկարել են, ու աղջիկս երկրո՞րդս է: Ստանդարտ փոխադարձ խոսքերով լղոզելով տեղ-տեղ անհարմար ընդհատումներով ծորացվող խոսակցությունը, ուզում եմ շուտ փախչել, որ ազատվեմ չհիշելուս էդ տանջալի պրոցեսից ու մզմզացող, անհույս փորձերից վերականգնելու ինքնությունը` այդքան ծանոթ շուրթերի ու ձայնի երգի միջով: Էդ հարյուր տարին ճանկռտում ու թուլացած ցած է սահում հիշողությանս հարթ պատերի վրայով  ու առավել տանջալից դարձնում մտաքրքրումը, որ մի ժամանակ հարազատ ենք եղել կարծես /էդ շրթունքները…, ես հաղորդակցվելիս միշտ նայում եմ մարդկանց բերանին, շարունակ/, միասին անցել ինչ-որ բանով, կիսվել ու կիսել ու յուրացրել, ու հիմա որպես վերջին, հուսահատ հնարք` փորձում եմ փոխել սանրվածքը, հագուստը, ուրիշ բառեր փորձում դնել այդքան ծանոթ շուրթերին, բառեր, որ հնարավոր է ասած լիներ հարյուր տարի առաջ, բայց հիշողությանս կարծրացումը ալմաստ է կայծկլտում, անհաղթելի, ու միանգամից հանձնվում եմ: Հոգնած եմ: Չեմ հիշում: Նշանակում է իզուր եմ ապրում: Ու եթե իզուր եմ ապրում, ուրեմն նշանակություն էլ չունի, հիշում եմ, թե չէ:

մեկնում
Էնտեղ շենքեր են հին,  ցնցոտիավոր, անորոշ տարիքի, դատարկ ու անուրախ աչքերով: Լավագույնները թաքցնում են աչքերն ու աշխատում գոյությունը քարշ տալ աննկատ` անգործունեությամբ, չմտածմունքով հալեցնելով-լուծելով իրենց տձև ու անշնորհք զանգվածը շուրջը թափառող անէության բացարկների մեջ:

Նրանք չունեն պատմություն: Նրանց պատմությունը կիսատ մի էջ է` անբովանդակ, մոխրագույն թափվող ծվեններով, որը լրացնելու հավես ու հետաքրքրություն չունի ոչ ոք, անգամ իրենք:

Թեև կար մի ժամանակ, երբ քանդվող, փշրվող քարերի խրթխրթոցի ու փոշու մեջ մինչև պռունկը լցված կյանք ու ախորժելիություն էր բվվում, էդ էն ժամանակներն էր, երբ ապրում էին ինչ-որ հենքով, ինքնագոհության պես մի բան, կամ քամի էր գլուխներում ու բեռը` թեթև, երբ հավատում էին, որ արցունքները ցավից են ծնվում, երբ հավատում էին ցավին, ու գիտեին, որ իրենք միակը չեն այդպիսի հավատացող:

Բայց էդ բոլորը մի սովորական օր փլվեց, ինչպես օդեղեն պատերն են կտոր-կտոր առանձնանում ու փուլ գալիս, ու ձև չկա բռնելու, կանգնեցնելու...

Ստոպ

Այս ամենը ձեզ չէր վերաբերում: Ինչպես և չի վերաբերում այն, ինչից շենքերը չեն փլվում ու հաստակող շարունակում իրենց ծանրացած գոյությունը: Դա ձեզ, ձեզ չի վերաբերում:

Ում վերաբերում է, եկավ մի օր ու ուշադիր աչքերով լսեց: Հետո ասաց, որ մարդիկ կան` ցավեցնում են, որ համոզվեն, որ գոյություն ունեն: Կյանքում առաջին անգամ որոշեցի մարդ սպանել: Երբ հայտարարեցի այդ մասին, ցանկությունս կորավ: Միայն հարցրի, թե որտեղ են անդամահատում: Մի ատրճանակ տվեց ու ասաց` սրանով: Մի քանի անգամ կրակեցի: Այրոցներ զգացի ու ծխի հոտ: Ասաց` վերջ, դե փախի հիմա: Փախնեմ ինչի՞: Ու՞մ համար ես մնում, ասեց, ստեղ էլ մարդ չկա: Տեսա, որ իսկապես չկա, նստեցի հենց էդ պահին ժամանած առաջին իսկ գնացքը ու մեկնեցի: Ճանապարհին խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս. ես հենել էի գլուխս պատուհանի հաստ ապակուն  ու քնել: Երևի շատ երկար, որովհետև երբ արթանացա ոչինչ չէի հիշում, միայն ապագան, որը ձյան հոտ ուներ: Ես շնորհակալ էի: