«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - enan

Ու՞ր է գնում ջերմությունը
Ու՞ր է գնում ջերմությունը

Տիեզերական բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում, չնայած այն բանին որ աստղերը անընդհատ ջերմություն են առաքում, իսկ շրջապատում ոչինչ չի տաքանում:

Ու՞ր է գնում ջերմությունը, եթե տիեզերքի բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում:

Արեգակի մասսան յուրաքանչյուր վայրկյան նվազում է 4,3 միլիոն տոննայով, այսինքն արեգակի մակերևույթի յուրաքանչյուր մետր քառակուսի մակերեսից ամեն վայկրյան առաքվում է 4,3*10^9/6*10^18=7*10^-10կգ մասսա, եթե տարածության յուրաքանչյուր քառաուսի մետր մակերեսով առաքվի այդ չափի մասսա, ապա արածության  մեջ այդ մասսայի  խտությունը կկազմի 2*10^-18կգ/մ^3

Հնարավոր է տիեզերքում առկա է նման հավասարաչափ ճառագայթման գոյությունը, այսինքն տիեզերքում բոլոր մարմինները ճառագայթում են այնքան ջերմություն, որքան կլանում են:

Հետևաբար աստղերի ընդեքում ջերմամիջուկային ոչ մի ռեակցիա չի ընթանում:

Չի բացառվում, որ աստղերը պարունակում են ինչ որ քիմիական էլեմենտ կամ նյութ, որը կլանելով տիեզերքից եկած ջերմային ճառագայթները վերածում են էլ-մագնիսական ալիքների, վերջիններս տիեզերքի մյուս մարմիների կողմից կլանվելով առաքվում են տիեզերքից եկած ջերմային ճառագայթների ձևով:

Մոլորակները և մնացած մարմինները անդրադարձնում կամ կլանում և առաքում են այնպիսի արագությամբ որ ատոմների վրա ոչ մի ազդեցութան հետք չի մնում:

Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը
Ժամանակը, ներկայի վերափոխումն է անցյալի, այսինքն' ներկան լույսի արագությամբ վերածվում է անցյալի:

Այսպես եթե նյութի ատոմը անշարժ է ֆիզիկական տարածության նկատմամբ, մատերիայի և ֆիզիկական տարածության միջև փոխադարձ շարժում չկա, հետևաբար ժամանակը կանգ է առնում, ներկա - անցյալ ընթացքը չի կայանում:

Շարժման դեպքում ատոմի առջևի ֆիզիկական տարածությունը լույսի արագությամբ տեղափոխվում է ատոմի հետևը, այն ինչ առջևում է  ներկա է,  անցնելով հետ դառնալով անցյալ: Այսինքն ատոմի համար ներկան անցյալի է վերածվում երբ ատոմի առջևի տարածությունը հայտնվում  է հետևում:

Ատոմը ֆիզիկական տարածության հետ փոխազդում է նրան հաղորդելով իմպուլս' շարժման ուղղության առջևից և նրանից ստանալով իմպուլս նույնպես շարժման ուղղությամբ' հետևից, այսինքն հաղորդված իմպուլսը ատոմին ֆիզիկական տարածությունը վերադարձնում է 10^-23 վրկ-ան անց, այդ ընթացքում ատոմը կատարում է փոխազդեցության մեկ փուլ:

Միկրոաշխարհում մատերիայի, մատերիայի շարժման և ֆիզիկական տարածության փոխազդեցության կապը իրագործվում է շարժման իմպուլսի փոխանցման շնորհիվ, ատոմի կամ մասնիկի ժամանակը որոշվում է իմպուլսի փոխանցման արագությամբ:

Ատոմի միջուկը մեկ օրվա ընթացքում ֆիզիկական տարածության հետ 10^27 իմպուլս է փոխանակում

Ֆիզիկական տարածության նկատմամբ որոշ v արագությամբ շարժվելու դեպքում մատերիայի կողմից ֆիզիկական տարածությանը հաղորդված իմպուլսի բաժնեչափը հետ է վէրադառնում Tt=t /√1-v^2/c^2  ժամանակամիջոցում,  այսինքն ներկա – անցյալ ընթացքը դանդաղում է:

Եթե տիեզերքում ատոմները կանգ առնեն անորոշ ժամանակով  ոչ ոք չի զգա, որովհետև այդ ընթացքում ոչինչ չի փոխվի, ամեն բան կպահպանվի այդ դիրքում, քանի որ շարժումը կանգ է առնում ժամանակը նույնպես:

Արագ շարժվող համակարգում ատոմների տատանման ժամանակը երկարում է, լույսի արագությամբ շարժվելիս ատոմները դադարում են տատանվելուց:

Ատոմների տատանվում են միջավայրում, որը շրջապատում է ատոմին, իսկ լույսի արագությամբ շարժվող ատոմի հետևից միջավայրը անջատվում է զրկելով նրան տատանվելուց, հետևաբար չկա շարժում ժամանակը այդպիսի համակարգում դադարում է գոյություն ունենալուց, այն կանգ է առնում:

մեծ պայթուն-Վարկած
Սեղման փուլի ավարտին մատերիան և ֆիզիկական տարածությունը սեղմած են իսկ նրանց հանգստի էներգիան վերածված է սեղման պոտենցիալ էներգիայի և ուղորդված է նրանց ընդարձակելու:

Սկսվում  է մատերիայի և ֆիզիկական տարածության ներթափանցումը իրար մեջ, մատերիան տրոհվում է բեկորների գալակտիկաների մասսաների չափով (միջինը 10^-19մ տրամագծով) , վերջիններս ներթափանցում են ֆիզիկական տարածության մեջ, ֆիզիկական տարածությունը զբաղեցնում է նրանց տեղը շարժվելով հակառակ ուղղությամբ, որի պատճառով մատերիայի բեկորները պտտվում են,

մատերիայի խտությունը նվազում է, Այդ պատճառով մատերիայի և ֆիզիկական տարածության ճակատներում առաջանում է բարձր ճնշում, մատերիան մեծ արագությամբ, միաժամանակ ընդարձակվելով  ներթափանցում է ֆիզիկական տարածության մեջ,  մյուս կողմից ֆիզիկական տարածությունը շարժվում է հակառակ ուղղությամբ, մատերիայի բեկորներին տրոհելով  մասնիկների:

Շարժվելով իրար նկատմամբ, մատերիայի և ֆիզիկական տարածության ճակատներում առաջանում են պտտահողմեր, որտեղ մատերիայի մասսաները պտտվում են ու բախվելով իրար ստանում են գնդի ձև: Առաջանում են  տիեզերական մարմինները, սկսած մոլորակներից վերջացրած աստղերի մասսաների մեծության, որոնցում  ձևավորվում են քիմիական տարրերը:

Առաջնային բեկորները' գալակտիկաները մեծ արագությամբ իրարից հեռանում են, գալակտիկաների ներսում ձգողական դաշտերի ազդեցության հետևանքով' մարմիները իրարից հեռանում են ավելի դանդաղ արագությամբ, ընդարձակման զուգընթաց գալակտիկաների և նրաց բաղադրիչների  պտույտները դանդաղում են:

Մեծ պայթունից կարճ ժամանակ անց մատերիայի մասնիկները  ընդարձակվում են, մտերիայի խտությյունը  10^96կգ/մ^3 -ից  իջնում է 10^17կգ/մ^3 , ամբողջ տիեզերքի շարժիչ էներգիան(այն էներգիան, որը տարածությունից անցել մատերիային)  հավասարաչափ բաշխված է լինում մատերիայի մեջ,

Տիեզերքի ընդարձակումը սկզբում արագ է ընթանում, հետագայում, մատերիայից ֆիզիկական տարածություն վերադարձվող էներգիան'  ուժային դաշտերի ձևով,  ընթանում է դանդաղ' տասնյակ  միլիարդ տարիների  ժամանակահատվածով, որի պատճառով ֆիզիկական տարածության ընդարձակումը դանդաղ է ընթանում:

Մատերիան չի  սեղմվում, դրան խանգարում է տարածությունից անցած էներգիան, տարածությունը չի   սեղմվում, խանգարում է էներգիայի պակասը, որը սեղման փուլի ավարտին անցել է ֆիզիկական տարածությանը:

Մատերիան ընդարձակվել  է իր  ներքին էներգիայի ընդունակության սահմաններից ավելին, երբ մատերիան ազատվում է այդ էներգիայից, որը խանգարում է մատերիային կծկվելուց, ֆիզիկական տարածության ընդարձակումը նույնպես ավարտվում է և սկիզբ է դրվում տիեզերքի սեղման փուլին, այդ պահից մատերիան և ֆիզիկական տարածությունը սեղմվում են:

Մեծ պայթունից առաջ-Վարկած
Տիեզերքում ակնհայտ է մատերիայի գոյությունը, որը գտնվում է հավերժ շարժման մեջ, մատերիայի առանձին գոյացումներ իրարից բաժանված են և իրար հետ փոխազդում են ֆիզիկական տարածության մեջ:

Ֆիզիկական տարածությունը  մատերիայի  տեսակ է,  օժտված հանգստի էներգիայով ինչպես մատերիան, այդ էներգիան նրան ստիպում է տատանվել սեղմվելով և ընդարձակվելով, սեղման պոտենցիալ էներգիան վերափոխվում է շարժման ընդարձակման կինետիկ էներգիայի, վերջինս վերափոխվում է ձգման պոտենցիալ էներգիայի և այսպես շարունակ:

Մատերիան  կարող է լինել սեղմված- մեծ պայթունից առաջ 10^96կգ/մ^3 խտությամբ, շարժման ընդարձակման վիճակում- մեծ պայթունի որոշ ժամանակահատվածում, այնպես էլ ընդարձակված(ձգված)- ինչպես հիմա 10^17կգ/մ^3 խտությամբ:

Ֆիզիկական տարածությունը  սեղմվում է ու ընդարձակվում մատերիայի հետ միասին, միաժամանակ մատերիային հաղորդելով և հետ ստանալով որոշ չափի էներգիա, այսպես սեղման փուլի ավարտին ֆիզիկական տարածության էներգիայից հաղորդվում է մատերիային, ընդարձարման ընթացքում այդ էներգիան հետ է վերադառնում ֆիզիկական տարածությանը'  միլիարդ տարիների ընթացքում:

Մեծ պայթունից առաջ տիեզերքը նման  է մեծ ատոմի, որի միջուկը  լուծված են նրա մեջ, տիեզերքի ատոմի հիմնական բաղադրիչը ֆիզիկական տարածությունն է, այդ տարածությունը կրում է տիեզերքի ամբողջ մատերիան, էներգիան և դաշտերը, այն ընդարձակված Է լարված,  շարժման էներգիան վերածված  է ֆիզիկական տարածության պոտենցիալ էներգիայի, որի ազդեցությունը ուղղված է ֆիզիկական տարածությանը վերադարձնելու, սեղմելու ինչպես ձգված զսպանակը:

Մինչև մեծ պայթունը տիեզերքում մատերիան  էներգիա է ճառագայթում վերջին անգամ, այսինքն ֆիզիկական տարածության էներգիան հետ է վերադարձնում ամբողջությամբ,    ֆիզիկական տարածության ընդարձակումը կանգ է առնում,  հոսող ջրի դեմ փակող արգելքի նման, այդ պահից սկսված տիեզերքը փլվում է, ժամանակ  անց տիեզերքը սեղմվում է , ամբողջ մատերիան տեղավորվում է մի կետում 10^96կգ/մ^3 խտությամբ, շրջապատված ֆիզիկական տարածությունով:

Ֆիզիկական տարածության ներսում կայանում է հիդրավլիկական հարվածի էֆեկտ, որի հետևանքով ֆիզիկական տարածության  էներգիայի որոշ չափ  անցնում է մատերիային և հավասարաչափ բաշխվում նրա մեջ, դրանով տիեզերքի սեղման փուլը ավարտվում է, որը սկիզբ է ընդարձակման փուլին, սկսվում է մեծ պայթունը:

Ձգողականություն, տարածության կորացում- Վարկած
Ձգողականություն, տարածության կորացում

Ըստ Ա. Էյնշտեյնի,  ձգողությունը  տարածության կորացման հետևանք է, մասսաները կորացնում են տարածությունը, տարածությունը ուղղորդում է մասսաների շարժումը:

Մատերիան հանգստի վիճակում ունի էներգիա E=mc^2, հանգստի էներգիան մատերիայի ներքին հատկություն է, ինչպիսին է սեղմած կամ ձգված զսպանակը:

Իդիալական պայմաններում, ազատված զսպնակը անվերջ պետք է տատանվի ձգվելով և սեղմվելով:

Մատերան սեղմվում Է ու ընդարձակվում շատ դանդաղ, միլիարդավոր տարիների ընթացքում կատարելով մեկ տատանում:

Նյութի ատոմներից մեծ ինտենսիվությամբ էներգիայի(գրավիտոնների) հոսք է կատարվում,  ատոմների ծավալը  նվազում է:

Ձգողության տարրը (գրավիտոն) էներգիա է կամ կուտակված շարժում, որի շնորհիվ մատերիան  կրում է ավելցուկային  պոտենցիալ էներգիա, որը ձգտում է մատերիային հետ բերել կայուն վիճակի:

Ատոմների ծավալների նվազեցման հետևանքով, ատոմների շուրջը առաջանում է դատարկություն, որը լցվում է ֆիզիկական տարածությամբ:

Ֆիզիկական տարածությունը ընդարձակվում է,  հոսում է դեպի ատոմները, շարժման ընթացքում իր հետ տեղափոխելով  հարակից մասսաներին, նրանց հաղորդելով իմպուլս:

Այն նման է Սեղմվող գնդին, երբ գունդը սեղմվում է,  գնդի ներսում և մակերևույթին գտնվող կետերը տեղափոխվում են դեպի կենտրոն:

Ենթադրենք որոշ ծավալ հավասար է V-ի,  Δt ժամանակ անց փոքրանում է դառնալով Vv , ինչ որ կետ R դիրքից տեղափոխվում է Rr դիրքի, տեղափոխվելով s չափով' միժամանակ   պահպանելով  իր շարժման վիճակը, շարժվելով s /Δt արագությամբ:

Հաջորդ Δt ժամանակահատվածում մարմինը ֆիզիկական տարածությունից ստանալով իմպուլս տեղափոխվում է ևս s չափով, միաժամանակ պահպանելով նախորդ ժամանակահատվածում ձեռք բերած շարժումը, շարժվելով  2s /Δt արագությամբ:

n հատ Δt ժամանակից հետո մարմնի շարժման արագությունը կլինի ns /Δt ,քանի որ իմպուլսը փոխանցվում է և չի կորչում:

Δt –ն այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում ատոմը գրավիտոնի համարժեք էներգիա  է առաքում,

Δt=Gr/c,  որտեղ' r= 10^-10մ ատոմի   շառավիղն է,G-ն  գրավիտացիոն գործակից է, որի թվային արժեքը ընդունենք որ հավասար է գրավիտացիոն հաստատունին, c-ն լույսի արագությունը,

Δt= 10^-11*10^-10/10^8=10^-29վրկ-ան:

Ատոմը  մեկ վայրկյանում կծկվում է 10^29անգամ, ֆիզիկական տարածությունը ընդարձակվում է ընդհատումներով, յուրաքանչյուր վայրկյանում կատարելով 10^29 հատ ընդարձակում, այդ պատճառով  մարմինը մեկ վայրկյանում իմպուլս է ստանում 10^29անգամ, շարժվելով արագացումով:

Կիրառելով  s=at^2/2 արտահայտությունը Երկրի համար կստանանք'

s=10*(10^-29)^2/2  կամ s=10^-57մետրով  Երկրի շառավիղը նվազում է, Δt ժամանակամիջոցում,

իսկ մեկ վրկ-ում կկազմի 10^-28մետր:

Մեկ տարվա ընթացքում Երկրի տրամագիծը  կարճանում  է մոտ 10^-21մետրով: Երկիրի, և տիեզերական այլ մարմինների  շրջապատող տարածությունը հոսում է կենտրոնի ուղղությամբ, այսինքն մասսաները  կորացնում են տարածությունը, իսկ տարածության մեջ մասսաները տեղափոխվում են տարածության շարժման հետ:

Եթե  10^-28մետր մեծությունը բազմապատկենք Երկրի մակերևույթի մակերեսով կստանանք այն ծավալը, որով նվազում է Երկրի  մատերիան վայրկյանում

և որը զբաղեցնում է ֆիզիկական տարածությունը, այն կազմում է 10^-14 խորանարդ մետր, որը համարժեք է 1000 կգ մասսայի մեկ վայրկյանում:

Յորաքանչյուր ատոմի ծավալ վերածած մասսայի նվազում է

1000*10^-27/10^24=10^-48կգ-ով  յուրաքանչյուր վայրկյանում, իսկ

Δt ժամանակամիջոցում'   10^-48/10^29=10^-77 կգ-ով, կամ

Գրավիտոնին համարժեք  մասսան'    mg =10^-77 կգ

Կամ այլ ձևով գրավիտոնի մասսան' mg

mg=meFgG/Fe=10^-27*10^-11/10^40=10^-77կգ,

որտեղ me=10^-27 ատոմի  մասսան է, Gg=6.67*10^-11 գրավիտացիոն հաստատունն է, Fe/Fg=10^40 միջուկային ուժի հարաբերությունն է ձգողական ուժին:

Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած
Էլեկտրամագնիսական ալիքները ունեն երկակի բնույթ,  էլեկտրական և մագնիսական դաշտերը տատանվում են տարբեր' փոխուղղահայաց հարթություններով:

Էլեկտրամագնիսական ալիքների տարածման միջավայրը ֆիզիկական տարածությունն է, ապա այդ միջավայրը էլեկտրամագնիսական ալիքների տարածման հարթություների հատման գծով  աղավաղվում է  առաջացնելով խոռոչ(փոս), որը տեղափոխվում է ալիքի տարածմանը զուգընթաց :

Էլեկտրոմագնիսական ալիքը տարածվելով մատերիա չի տեղափոխում, երբ ազատ էլեկտրոնը հատում  է էլեկտրամագնիսական ալիքի հետ տարածվող փոսը (խոռոչը), վերջինս  հաղորդում է իմպուլս,որի հետևանքով էլեկտրոնը շարժում է ձեռք բերում:

Խոռոչը տարածության դատարկ տեղ է,  շարժման դեպքում նրա ազդեցությունը համարժեք է ֆոտոնի ազդեցությանը, այդ է պատճառը որ ֆոտոնը(էլեկտրամագնիսական ալիքի հետ տարածվող փոսը)  հանգստի մասսա չունի:

Ֆոտոնը տարածության աղավաղված հատված է, դատարկ տեղ(փոս, խոռոչ), միջավայրի բացարձակ դատարկ հատված, առաջացած միջավայրի աղավաղումից:

Օրինակ լողորդը ջրի ալիքների տարածման հետ ջրի մակերևույթի վրա մնալով տատանվում է, բարձրանալով ու իջնելով, եթե ալիքի տարածման հետ ջրի մեջ դատարկություն առաջանա և տեղափոխվի ալիքի հետ, ապա լողորդը հայտնվելով այդ գոտում կստանա հարված: Տվյալ դեպքում երևույթը նույնն է ինչ լողորդը ալիքի տարածման արագության համարժեք արագությամբ շարժվելով հարվածի ջրին:

Լույսի տարածման ժամանակ փոսի հետ բախվող  էլեկտրոնին հաղորդվող իմպուլսը նույնն է ինչ, ֆիզիկական տարածությանը հարվածող, լույսի արագությամբ շարժվող էլեկտրոնի հարվածի իմպուլսը:

Վարկած
Իներցիալ շարժում

Մատերիան տարածության մեջ զբաղեցնում է որոշ  ծավալ: Տարածության այն ծավալը որը զբաղեցված չէ մատերիայով, զբաղեցված է ֆիզիկական տարածությամբ:

Երբ մարմինը շարժվում է տարածության մեջ փոխելով դիրքը, դրանով ազատում է տարածության այն ծավալը որը զբաղեցնում է, միաժամանակ զբաղեցնում  նոր ծավալ:

Այս պրոցեսի  ընթացքում մատերիան մի կողմից' շարժման ուղղությամբ ֆիզիկական տարածությանը դուրս է մղում, զբաղեցնելով նրա տեղը, մյուս կողմից շարժման ուղղությանը հակառակ' ազատում է տարածություն, որը զբաղեցնում է ֆիզիկական տարածությունը:

Եթե ֆիզիկական տարածությունը օժտված լիներ առաձգականությաբ, ապա մարմինը իմպուլս  կփոխանցեր ֆիզիկական տարածությանը և հետ ստանալով ու հաղորդելով  կտատանվեր ֆիզիկական տարածության մեջ անվերջ ժամանակահատվածով:

Մարմինը, շարժման ուղղությամբ' ֆիզիկական տարածությանը հաղորդում է իմպուլս, միաժամանակ շարժման հակառակ ուղղությամբ ազատում է տարածության որոշ ծավալ: Արդյունքում, ֆիզիկական տարածության տեղական հատվածներ հայտնվում են աղավաղված վիճակում,( մարմնի առջևի հատվածի .«խտացում», հետևի մասում «նոսրացում»), որը շտկվում է լույսի արագությամբ, այսինքն'

Մարմինը շարժման ուղղությամբ ֆիզիկական տարածությանը հաղորդում է իմպուլս, տարածության այդ հատվածը խզվում է, ֆիզիկական տարածության հատված բացվում է, միաժամանակ մարմնի հետին մասում վերականգնվում է, փակվում է: Պահպանելով հաղորդված իմպուլսը (իմպուլսի պահպանման օրենքով), ֆիզիկական տարածությունը  իմպուլս է հաղորդում մարմնին, նրա շարժման ուղղությամբ: Հետագայում իմպուլսը անցնում է մարմնից ֆիզիկական տարածությանը, ֆիզիկական տարածությունից մարմնին և այսպես շարունակ:

Իներցիալ շարժումը տարածության մեջ մատերիայի և մատերիայից զուրկ տարածությունը զբաղեցրած միջավայրի'  ֆիզիկական տարածության միջև կայացող փոխազդեցությունն է, շարժման էներգիայի և իմպուլսի անվերջ փոխանցման և պահպանման պայմաններում:

Արագացումով շարժման դեպքում,  հակազդեցության պատճառը   Ֆիզիկական տարածության առկայությունն է,  որը ապացույց է ֆիզիկական տարածության գոյություն մասին:

Վարկած Ձգողություն
Վարկած

Ձգողությունը, մարմինների միջև գործող փոխազդեցությունն է: Յուրաքանչյուրը մարմին իր հերթին ազդում է մյուսի վրա, այսինքն' ձգում է մյուսին ինչ որ մեխանիզմով:

Տարածությունը , որը բաժանում է մարմիններին կարող է լինել բացարձակ դատարկ, կամ զբաղեցված ինչ որ բանով' եթեր, վակում կամ ֆիզիկական տարածություն:

Տիեզերքում մատերիայից բացի այլ բաղադրիչը, անվանումից անկախ (անվանենք ֆիզիկական տարածություն կամ տարածություն), մասնակցում է տիեզերքում ընթացող պրոցեսներին, մատերիայի  առանձին տեսակ է,  օժտված մատերիայի հետ փոխազդելու հատկությամբ:

Ֆիզիկական տարածությունը գործում է ինքն իրեն, մատերիան ինքն իրեն, մատերիայի հետ փոխանակելով իմպուլս և էներգիա,  ինչպես օրինակ, Արեգակը, Երկրի վրա մոլեկուլների և  ատոմների շարժման կինետիկ էներգիան է բարձրացնում, իսկ Երկրի ձգողական ազդեցության շնորհիվ ընթանում են այլ պրոցեսներ, նրանցից յուրաքանչյուրը ինքն իրեն է գործում, իսկ նրանց ընդհանուր գործնեությամբ Երկրի վրա կյանքն է ընթանում:

Նյութ

Մարմինները կազմված են ատոմներից, ատոմները' տարրական մասնիկներից, որոնք ունեն 10^17կգ/մ^3 խտություն:

Տարածության հիմնական բաղադրիչը ֆիզիկական տարածությունն է, մատերիայի զբաղեցրած տեղը տարածության մեջ աննշան է:

Օրինակ, մարդու մատերիայի զբաղեցրած ծավալ տարածություն մեջ, մոտավորապես հավասար է այնպիսի գնդի, որի տրամագիծը հավասար է 10^-5մետր, կամ մի քանի տասնյակ միկրոն, համեմատության համար' մարդկային  մազի տրամագիծը  կազմում է 40-110միկրոն:

Մարդատար ինքնաթիռի զբաղեցրած տարածությունը համարժեք է մոտ 0,1մմ տրամագծով գնդի տարածությանը:

Երկիր մոլորակի համար այդ տարածական գնդի ծավալը հավասար է մոտ 300մ-ի, իսկ Արեգակի դեպքում այն կազմում է մոտ 20կմ:

Մարմնի շարժման փոփոխության մեծությունը հաշվարկվում  է մարմնի մասսայի միջոցով, մարմնի զբաղեցրած տարածությունը համեմատական է մարմնի մասսային:

Հետևաբար' մարմնի շարժման ժամանակ, ֆիզիկական տարածությունը հակազդում է մարմնի շարժմանը, վերջինիս զբաղեցրած ծավալին համարժեք մեծությամբ:

Թռչող ինքնաթիռը  ֆիզիկական տարածությանը ազդում է 0,1մմ տրամագծով գնդի ծավալի չափով, որը համարժեք է ինքնաթիռի մասսային:

Ֆիզիկական Տարածություն

Մի կողմից ֆիզիկական տարածության միջոցով  իրագործվում է մարմինների փոխադարձ ձգոողականությունը,  իսկ մյուս կողմից ֆիզիկական տարածությունը չի խոչընդոտւմ մարմինների ազատ շարժմանը:

Ֆիզիկական տարածության տեղական անհարթությունները  հարթվում են  լույսի արագությամբ:

Ֆիզիկական տարածությունը մատերիայից ստանալով իմպուլս և էներգիա, աղավաղվում է, այդ վիճակից դուրս գալով  հարթվում լույսի արագությամբ, մատերիային ետ վերադարձնելով իմպուլս և էներգիա:

Ֆիզիկական տարածություն աղավաղման արդյունքում առաջացած   շարժումը տարածվում է լույսի արագությամբ:

Ֆիզիկական տարածությունը մատերիայի այլ տեսակ է:

Ֆիզիկական տարածության նյութը մատերիայի նման հանդես է գալիս ագրեգատային վիճակներով, որոնք արտահայտվում են ուժային դաշտերի ձևով, վերջիններս առաջանում են մատերիայից ֆիզիկական տարածությանը փոոխանցվող էներգիայի անցման հետևանքով:

Ատոմի միջուկը իր շուրջը առաջացում է որոշակի փոփոխություն ,որի պատճառով ֆիզիկական տարածությանը օժտում է յուրահատուկ հատկությամբ, տարածության այդ հատվածը ձեռք է բերում նյութի պինդ վիճակին բնորոշ հատկություն, որը միջուկին պահում է կարծր պատյանի մեջ:

Նյութի  հեղուկ վիճակին նման են էլեկտրական և մագնիսական դաշտերը,  եթե մատերիայի  մի վիճակից մյուսին անցնելու ժամանակամիջոցը   կախված է արտաքին ազդեցություններից, ապա տարածության նյութը մի վիճակից մյուս վիճակին անցնում  է լույսի արագությամբ:

Ֆիզիկական տարածության ագրեգատային վիճակների փոփոխությունը նրա կառուցվածքային վիճակի փոփոխություն չի առաջացնում, փոփոխվում է միայն ֆիզիկական տարածության հատկությունը, այսպես ատոմի միջուկի շրջապատող տարածությունը ձեռք է բերում պինդ նյութին յուրահատուկ հատկություն իսկ ատոմի ներսում ֆիզիկական տարածությունը կրում է հեղուկին բնորոշ հատկություն: Երբ ատոմը փոխում է դիրքը տարածության մեջ, տարածությանը ատոմի հետ չի տեղափոխվում, փոփոխվում է տարածության հատվածների ագրեգատային վիճակները:

Տարանուն լիցքավորված մասնիկների գումարային ազդեցությունը  թուլացնում է տարածության հատկությունը, որի հետևանքով մասնիկները հայտնվում են հղուկում, որի կենտրոնում խտությունը ավելի փոքր է, իսկ կենտրոնից հեռանալուն զուգընթաց աճում է: Այստեղ գործում է Արքիմեդի ուժը, որի արդյունքում մասնկները մղվում են կենտրոն, ձգում են իրար:

Նույնանուն լիցքավորված մասնիկների համատեղ ազդեցւթյամբ ֆիզիկական տարածության հատկությունը ուժեղանում է, մասնիկներին շրջապատող տարածությունը նմանվում է հեղուկի, որի կենտրոնում խտությունը մեծ է իսկ կենտրոնից հեռանալիս նվազում է, այստեղ Արքիմեդի ուժի ազդեցությամբ մասնիկները իրարից հեռանում են' վանվում են:

մայրամուտ
Ա. Էյնշտեյն Լ. Ինֆելդ  «ֆիզիկայի էվոլուցիան»

«Նայելով մեզնից հեռու գտնվող ժամացույցին, օրինակ հեռուստացույցի միջոցով, մենք պետք է միշտ հիշենք, որ այն ինչ այժմ տեսնում ենք իրականում տեղի է ունեցել դրանից շատ առաջ, այնպես, ինչպես դիտելով Արևի մայրամուտը, մենք այդ պատահարը նշում ենք նրա տեղի ունենալուց ութ րոպե հետո»:

Հեղինակները ճիշտ չեն գնահատել երևույթի իրական պատկերը, անտեսել են համակարգի Արևակենտրոն բնույթը:

Մայրամուտը տեղի է ունենում Երկրի (իր առանցքի շուրջը) պտտման պատճառով, և Արևի ճառագայթները մեր տեսադաշտից փակում է Երկրի (մեզ տեսանելի) եզրը: Հետևաբար' մայրամուտը նշում ենք ոչ թե նրա տեղի ունենալուց ութ րոպե հետո, այլ այն ժամանակահատվածում, որի ընթացքում լույսը անցնում է Երկրի (մեզ տեսանելի) եզրի և մեր միջև:

Մայրամուտ պատահարը այնպիսին է, ինչպիսիք են' Արևի խավարումը և ամպամածությունը, այս երեք դեպքերում էլ Արեգակի լույսի և մեր միջև հայտնվում են փակող արգելքներ:

Արևի խավարման ժամանակ Լուսինն է, ամպամածության դեպքում ամպերի առկայությունը իսկ մայրամուտի դեպքում Երկրի եզրը:

Տիեզերքի էվոլյուցիոն գործընթացները
«Տիեզերքի էվոլյուցիոն գործընթացները

1. Մեծ պայթյուն - 1

2. Տիեզերքի  տարրերի ձևավորումը

3. Աստղերի առաջացումը

4. Սև խոռոչների  առաջացումը

5. Տիեզերքի սեղմվում է

Սեղման գործընթացը իրականանում է տիեզերքի հեռավոր ծայրերում, որտեղ աստղագոյացման գործընթացը ավելի վաղ է կայացել, միլիոնավոր սև խոռոչներ շարժվում են դեպի տիեզերքի ենթադրյալ կենտրոն, կլանելով ամեն ինչ:  Տիեզերքի ողջ նյութը հավաքվում է կենտրոնում, որտեղ շարունակվում է սեղման գործընթացը   մինչև  Մեծ պայթյուն-2:

Սև խոռոչները հայտնի պատճառներով աննկատելի են, բայց նրանց ազդեցությունները  դիտվում են:

Տիեզերքի ընդարձակումը արագացումով ամենայն հավանականությամբ սև խոռոչների ազդեցության հետևանք է, սև խոռոչները ձգում են տիեզերական մարմիններին հաղորդելով նրանց արագացում, միաժամանակ շարժվելով ներս փոքրացնում են տիեզերքի ծավալը, արդյունքում  տարածությունը  խտանում է:

Տիեզերական մարմինները որոց մոտ  դիտվում է  արագացում, հավանական է նրանցից ինչ որ քանակ այս պահի դրությամբ  գտնվում  Սև խոռոչների ներսում:

Տարածության խտացումը սկսվում է ծայրամասերից տարածվում կենտրոն լույսի արագությամբ, տատանվելով, մինչ խտության հավասարաչափություն:

Չնայած նրան որ այն էական ազդեցություն չի գործում մատերիայի շարժման վրա, բայց փոփոխում է նյութի ներքին էներգիան:

Դրա հետևանքը'  Երկրի Գլոբալ  տաքացումը,  (կլիմայական  փոփոխություններ,  Համաշխարային  օվկիանոսի  մակարդակի  բարձրացում, ջրհեղեղ, երաշտը,  փոթորիկ):  Մարսի, Յուպիտերի վրա , ամեն տեղ մեր համակարգում    գլոբալ տաքացման առկայություն:»

Նյուտոնի երկրորդ օրենքը ճշգրիտ չէ
Նյուտոնի երկրորդ օրենքը, մեխանիկայի պահպանման օրենքները ճշգրիտ չեն

Նյուտոնյան մեխանիկան կառուցված է շարժման հետևանքի ուսումնասիրությունների արդյունքում իսկ շարժման պատճառը թողնվելէ ուժի ստվերում: Գ. Գալիլեյը հակադրվելով Արիստոտելի հայացքներին սահմանել է արագացումով շարժման օրինաչափությունները, ներմուծել իներցիալ շարժման գաղափարը, և դրան հակառակ անուշադրության է մատնել արագացումով շարժման բնույթը, այն որ  Ցանկացած կետում կամ ցանկացած պահին շարժման փոփոխությանը նպաստող ներգործությունը դադարեցնելիս մարմինը շարունակում է շարժվել այդ կետում կամ այդ պահին ունեցած արագությամբ,  այսինքն   շարժման զուգընթաց գործող իներցիայի շնորհիվ , հետևաբար  արագացումով շարժումը մարմնի իներցիալ վիճակի փոփոխության հետևանք է:

Օրինակ,  Միաժամանակ մեկնարկում են երկու ավտոմեքենա, շարժվելուվ միավոր արագացումով : 3վրկ-ն անց նրանք զարգացնում են 3 մ/վ  արագություն և այդ պահից սկսած  առաջին ավտոմեքենան անջատում է շարժիչը ու ընթանում իներցիայով,  մեկ վրկ-ն անց  անցնելով  3 մետր ճանապարհ:

Երկրորդ ավտոմեքենան շարունակում է շարժվել արագացումով և այդ նույն ժամանակամիջոցում անցնում է 3,5 մետր տարածություն:

Եթե Երկրորդ ավտոմեքենան անջատեր շարժիչը, առաջին ավտոմեքենայի նման առանց աշխատանք կատարելու կտեղափոխվեր երեք մետրով:  Նշանակում է ճանապարհի երեք մետր հատվածը ավտոմեքենան անցնում է իներցիայով,  0,5  մետրը ուժի ազդեցության շնորհիվ:

Այսպիսով, 4-րդ վրկ-ում ավտոմեքենայի անցած ճանապարհը բաղկացած է երկու մասից'  0,5  մետրը ուժի ազդեցությամբ անցած ճանապարհ կամ «շարժման տեղափոխման աճ», 3 մ հատվածը առանց ուժի ազդեցության անցած ճանապարհ: Նման արդյունքը (0,5  մետր) կստանանք ցանկացած իրար հաջորդող միավոր ժամանակամիջոցների համար, իսկ շարժման  ընթացքում  ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը կհաշվարկվի  միավոր ժամանակամիջոցներում ուժի ազդեցությամբ անցած ճանապարհների գումարով :

Ի. Նյուտոնը Գ. Գալիլեյի սահմանումները ամրագրելով օրենքով չի տարանջատել ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը իներցիայի շնորհիվ անցած ճանապարհից միայն  ամրագրելով ազատ շարժվող մարմնի շարժման օրինաչափությունը, ամբողջ շարժումը դիտարկելով ուժի ազդեցության հետևանք:

Այսպես արագացումով շարժվող մարմինը  Δt= t_n- t_n-1  ժամանակամիջոցում տեղափոխվում է Δs=s_n-s_n-1 չափով:  Եթե այդ Δt =t/ʋ ժամանակամիջոցում  Արագացումով շարժվող մարմնի վրա շարժմանը նպաստող ներգործությունը (ազդող ուժը) դադարեր, ապա մարմինը կշարժվեր իներցիայով, s_n-1 կետում կամ t_n-1  պահին ունեցած u_n-1  արագությամբ   տեղափոխվելով' Δs_1= u_n-1 Δt   կամ  Δs_1= at_n-1Δt   չափով, առանց որևէ ազդեցության:

Հետևաբար ուժի ազդեցությամբ մարմինը տեղափոխվում է  Δs - Δs_1 չափով, որը  կարող ենք ընդունել  որպես,  «շարժման տեղափոխման աճ» նշանակենք Δx-ով  Այսինքն Δx=Δs - Δs_1

Քանի որ, Δs=s_n-s_n-1,  s_n=at²_n/2 ,      s_n-1=at²_n-1/2   և   Δs_1= at_n-1Δt, ապա  լուծման արդյունքում կստանանք'.

Δs= at²_n/2 - at²_n-1/2 ,  Δs= a(tn² - t²_n-1)/2 ,  Δs= a(t_n + t_n-1) Δt /2

Δx=Δs - Δs_1 ,   Δx= a(t_n + t_n-1) Δt /2 - at_n-1Δt ,  Δx= a(t_n + t_n-1  - 2t_n-1)Δt/2 :

Δx= aΔt²/2  Քանի որ,   a= Δu/Δt,   ապա Δx= ΔuΔt/2

Δu-ն մարմնի շարժման արագության փոփոխության ամնափոքր սահմանային արժեքն է, որից փոքր,  տվյալ փոխազդեցության դեպքում գոյություն չունի:  Եթե  Δt  ժամանակահատվածում մարմնին հաղորդվող ազդեցությունը համարենք որպես «բաժին ազդեցություն» ապա  t_n ժամանակամիջոցում  «բաժին ազդեցություն»-ների քանակը կլինի'  t_n/ Δt=ʋ, իսկ միավոր ժամանակամիջոցում 1 /Δt= ʋ-ն կլինի փոխազդեցության հաճախությունը:

Այսպիսով ապա Δx= ΔuΔt/2, դա նշանակում է որ ուժի կատարած աշխատանքը Δt ժամանակամիջոցում համարժեք է Δx տեղափոխման մեծությանը իսկ շարժման t ժամանակահատվածում կլինի x= ΔuΔtν/2  կամ x= s/ʋ ,

այսինքն մարմնին  x= s/ʋ  չափով տեղափոխելու համար մարմնին հաղորդվում է   համարժեք քանակի էներգիա և իմպուլս:

Քանի որ  մարմինը Δt ժամանակահատվածում փոխանցվում է   E_0=FΔx էներգիա,ապա   t ժամանակահատվածում  այն կկազմի  E_x=ʋE_0 կամ E_x=ʋFΔx,  քանի որ

Δx=s/ʋ^2 հետևաբար'

E_x=ʋFs/ʋ^2  կամ'

E_x=Fs/ʋ   քանի որ E=Fs

ʋE_x=E  այսինքն մարմնի փոխանցվող էներգիան համեմատական է փոխազդեցության հաճախությանը:

էներգիայի պահպանման օրենքը

ʋmv^2/2=Mu^2/2

Եթե Նյուտոնի   F=Ma երկրորդ օրենքը արտահայտենք  ուժի ազդեցությամբ  x անցած ճանապարհի միջոցով, ապա'

F=2Mx/t^2 կամ

F=2Ms/ʋt^2 քանի որ

2s/t^2=a ապա

F=Ma/ʋ   կամ F=MΔu/Δtʋ    քանի որ ազդող ուժը F=mΔv/Δt  ապա MΔu/ʋΔt  =mΔv/Δt  այստեղից

Նյուտոնի  երկրորդ օրենքը ընդհանուր տեսքով'  F=mʋΔu/Δt

իմպուլսի պահպանման օրենքը  MΔv  =mΔuʋ

Օրինակ Հաշվարկենք իմպուլսի պահպանման օրենքը ավտոմեքենայի թափառքի դեպքում, գիտենալով ավտոմեքենայի թափառքի  արագացումը   a=2 մ/վ^2, արագությունը առաջին վրկ-ում' u_1=at:  u=2մ/վ, մասսան M=1000կգ

Փոխազդեցությունից առաջ ավտոմեքենայի իմպուլսը  M_1v_1=1000∙0=0

Այրված գազերի իմպուլսը m_1∙1000 , 0,067∙1000 = 70

այստեղ m-ը այրված գազերի մասսան է, որը հաշվավարկում ենք ելնելով շարժիչի աշխատանքային ծավալի և հաշվարկման ժամանակամիջոցում ներածման տակտերի քանակի միջոցով, շարժման սկզբից մեկ վրկ-ն հետո մոտավորապես' m=0,07կգ

գազերի շարժման արագությունը 1000-4000մ/վ դա այն  դեպքում եթե այրված գազերը ազատ շարժվեին առանց որևէ դիմադրության, իրականում գազի մոլեկուլների իմպուլսը փոխանցվում է ավտոմեքենային  մխոցի միջոցով:  Ենթադրենք գազերի շարժման արագությունը փոփոխվում է  1000-ից մինչև 0:

Փոխազդեցությունից մեկ վրկ անց'   իմպուլսի պահպանման  mv_1+Mu_1= Mu_2+mν_2 օրենքով' ավտոմեքենայի շարժման արագությունը կկազմի'

1000∙0 + 0,07∙1000=  1000u_2 + 0,07∙0, որտեղից'  u_2 =0,07մ/վ, իրական u=2մ/վ արագության դիմաց: Եթե ավտոմեքենայի շարժման արագության հաշվարկային արժեքը գերազանցեր  իրական արագությանը, ապա  արժեքների տարբերության պատճառ կարող էին լինել դիմադրող  ազդեցությունները:

Տվյալ դեպքում երբ u=2մ/վ իրական արագությանը գերազանցում է հաշվարկայինին 0,07 մ/վ :

MΔv  =mΔuʋ   օրինաչափությամբ ʋ=100 այրում մեկ վրկ-ում հաշվարկային արագությունը կկազմի u=7 մ/վ իրական u=2մ/վ արագության դիմաց, որը հաշվարկված է դիմադրող ազդեցությունների և ջերմային կորուստների անտեսման դեպքում:

Օրինակ' ինքնաթիռը  50000կգ քաշով մեկ վայրկյանում ծախսում է 1կգ վառելիք, այսինքն յուրաքանչյուր վրկ-ում տուրբիններից արտահոսում է մոտ 15կգ այրված գազ 1000մ/վ արագությամբ և ինքնաթիռին հաղորդում է 15000կգմ/վ իմպուլս, որի շնորհիվ ինքնաթիռը մեկ վրկ-ում ձեռք է բերում 15000/50000=0,3մ/վ արագություն, 0,3մ/վ^2 արագացում, դիմադրությունների բացակայության պայմաններում, որը համապատասխանում է մարդատար գնացքի արագացմանը: Իրականում դիմադրությունների առկայության պայմաններում այն կազմում ւ մոտ 2մ/վ^2:

էներգիայի պահպանման օրենքը ʋmv^2/2=Mu^2/2

Օրինակ էներգիայի պահպանման օրենքով E= ʋ² m_o v² /2, քանի որ m= ʋm_0  և  լույսի համար E= hʋ ,որտեղից

hʋ =ʋ² m_o v² /2,   պլանկի հաստատունը'   h = ʋm_o v² /2,    քանի որ  ch =ʋ² m_oc² /2, որտեղից   ֆոտոնի մասսան կլինի  m_o=2h/ ʋ c² = 10^-64կգ-ի սահմաններում:

ինչպես նաև'  E =ʋmu² /2  առնչությամբ  ʋ-ն լույսի հաճախությունն է, u=c-ն լույսի արագությունը, E-ն Արեգակի էներգիան է մետր քառակուսու վրա, m-ը Արևի մասսայի կորուստը մեկ վրկ-ում  կկազմի'   m=10^-5 կգ, հաշվարկված   4մլն տոննայի փոխարեն:

իմպուլսի պահպանման օրենքը կատարյալ չէ
Յուրաքանչյուր  մարմին օժտված է իմպուլսով P=mv, որը պահպանվում է ժամանակից անկախ: Փոխազդեցության դեպքում իմպուլսը փոխանցվում է մարմնից մարմին ամբողջովին կամ մասնակիորեն,  պահպանելով փոխազդեցությունից առաջ իմպուլսների գումարային արժեքը   m_1v_1+m_2v_2= m_1u_1+m_2u_2  , Փոխազդեցության ժամանակից անկախ:

Հաշվարկենք իմպուլսի պահպանման օրենքը ավտոմեքենայի թափառքի դեպքում, գիտենալով ավտոմեքենայի թափառքի  արագացումը        a=2 մ/վ^2, արագությունը առաջին վրկ-ում' u_1=at:  u=2մ/վ

Փոխազդեցությունից առաջ ավտոմեքենայի իմպուլսը  m_1v_1=1000∙0=0

Արված գազերի իմպուլսը m_1∙1000 , 0,067∙1000 = 67

այստեղ m-ը այրված գազերի մասսան է, որը հաշվավարկում ենք ելնելով շարժիչի աշխատանքային ծավալի և հաշվարկման ժամանակամիջոցում ներածման տակտերի քանակի միջոցով, շարժման սկզբից մեկ վրկ-ն հետո  m=0,067կգ

գազերի շարժման արագությունը 1000-4000մ/վ դա այն  դեպքում եթե այրված գազերը ազատ շարժվեին առանց որևէ դիմադրության, իրականում գազի մոլեկուլների իմպուլսը փոխանցվում է ավտոմեքենային  մխոցի միջոցով:  Ենթադրենք գազերի շարժման արագությունը փոփոխվում է  1000-ից մինչև 0:

Փոխազդեցությունից մեկ վրկ անց'   իմպուլսի պահպանման  m_1v_1+m_1u_1= m_1u_1+m_2u_2 օրենքով' ավտոմեքենայի շարժման արագությունը կկազմի'

1000∙0 + 0,067∙1000=  1000u_2 + 0,067∙0, որտեղից'  u_2 =0,067մ/վ իրական u=2մ/վ արագության դիմաց: Եթե ավտոմեքենայի շարժման արագության հաշվարկային արժեքը գերազանցեր  իրական արագությանը, ապա  արժեքների տարբերության պատճառ կարող էին լինել դիմադրող  ազդեցությունները:

Տվյալ դեպքում երբ u=2մ/վ իրական արագությանը գերազանցում է հաշվարկայինին միանշանակ կարելի է ասել, որ

իմպուլսի պահպանման օրենքը կատարյալ չէ:

Շարժման տեղափոխման աճը
Շարժման տեղափոխման աճը

Ավտոմոբիլային պարադոքս պարզաբանումը

Միաժամանակ մեկնարկում են երկու ավտոմեքենա, շարժվելուվ միավոր արագացումով : 3վրկ-ն անց նրանք զարգացնում են 3 մ/վ  արագություն և այդ պահից սկսած  առաջին ավտոմեքենան անջատում է շարժիչը ու ընթանում իներցիայով,  մեկ վրկ-ն անց  անցնելով  3 մետր ճանապարհ:

Երկրորդ ավտոմեքենան շարունակում է շարժվել արագացումով և այդ նույն ժամանակամիջոցում անցնում է 3,5 մետր տարածություն:

Եթե Երկրորդ ավտոմեքենան անջատեր շարժիչը, առաջին ավտոմեքենայի նման առանց աշխատանք կատարելու կտեղափոխվեր երեք մետրով:     Նշանակում է ճանապարհի երեք մետր հատվածը ավտոմեքենան անցել է իներցիայով,  0,5  մետրը ուժի ազդեցության շնորհիվ:

Այսպիսով, 4-րդ վրկ-ում ավտոմեքենայի անցած ճանապարհը բաղկացած է երկու մասից'  0,5  մետրը ուժի ազդեցությամբ անցած ճանապարհ կամ «շարժման տեղափոխման աճ», 3 մ հատվածը առանց ուժի ազդեցության անցած ճանապարհ: Նման արդյունքը (0,5  մետր) կստանանք ցանկացած իրար հաջորդող միավոր ժամանակամիջոցների համար, իսկ շարժման  ընթացքում  ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը կհաշվարկվի  միավոր ժամանակամիջոցներում անցած ճանապարհների գումարով :

Շարժման 3 մ/վ արագությունը և տեղափոխման 3 մ հատվածը նախորդ ժամանակամիջոցներում ձեռք բերած շարժման արդյունք է, որը պահպանվել  է շարժման իներցիալ հատկության շնորհիվ:  Ավտոմեքենայի 3 մետր  տեղափոխման համար  շարժիչը 4-րդ վրկ-ում աշխատանք չի կատարում (վառելիք չի  ծախսում),  որովհետև այդ աշխատանքը (էներգիան) կատարել է փոխազդեցության նախորդ  ժամանակամիջոցներում, որը պահպանվել է պահպանման օրենքների համաձայն:

Այսպիսով, ուժի ազդեցությամբ կատարած աշխատանքը պետք է հաշվարկվի ոչ թե այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի միջոցով, այլ այն հատվածի չափով, որը մարմինը անցնում է ուժի ազդեցության շնորհիվ, հակառակ դեպքում խախտվում են պահպանման օրենքները:

Հետևաբար'   նման տրամաբանությամբ կարող ենք հաշվել թե, ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը, ավտոմեքենայի անցած ճանապարհի ո՞ր մասն է կազմում, քանի որ  ավտոմեքենայի անցած ճանապարհը 1, 2, 3, 4...վրկ-ին համապատասխանաբար կազմում է 0,5մ, 2մ, 4,5մ, 8մ,... իսկ  ուժի ազդեցությամբ անցած հատվածները 0,5մ, 1մ, 1,5մ, 2մ...ապա,կստանանք համապատասխանաբար 1մաս, 2մաս, 3մաս, 4մաս...,այսինքն, միավոր ժամանակամիջոցների քանակով, որոնք այս հաշվարկի համար ընդուել ենք 1 վրկ-ն: Քանի որ ավտոմեքենային իմպուլս է հաղորդվում յուրաքանչյուր «այրում» տակտով, ապա հաշվարկման միավոր ժամանակամիջոցը կլինի «այրում» տակտի տողությունը, որոնց քանակը մեկ վրկ-ում կլինի հաղորդվող իմպուլսների հաճախությունը:

Իմպուլսի  պահպանման օրենքը արագացումով շարժման դեպքում կարտահայտվի հետևյալ ձևով' MΔν  = υmΔu և որտեղ'  M-ը ավտոմեքենայի կշիռն է,  Δν-ն ավտոմեքենային արագության փոփոխությունն է միավոր ժամանակահատվածում, m-ը միավոր ժամանակահատվածում ծախսվող վառելիքի խառնուրդի կշիռն է, Δu-ն այրման գազերի արագության փոփոխության մեծությունն է, υ-ն այրում տակտերի քանակը մեկ վայրկյանում:

MΔν  = υmΔu-ը կիրառելով  «ավտոմոբիլային պարադոքս»-ի դեպքում,  որտեղ' M=1000կգ, Δν=2մ/վ, Δu=1000մ/վ,   υ=100 այրում/վ  և m= Mν/υu  կգ/վ

Կստանանք m= 1000∙2/1000∙100=0,02կգ, որից բենզին 1,5գրամ  առանց արտաքին ազդեցությունների, որը համապատասխանում  է   արտաքին ազդեցությունների առկայության  պայմաններում բենզինի 4,5գրամ ծախսին , նշենք որ 100կմ/ժամ արագությամբ շարժվող ավտոմեքենան միջինը մեկ վրկ-ում ծախսում է 1,5գրամ բենզին:

Այսպիսով մեխանիկայի պահպանման օրենքները արագացումով շարժման դեպքում անկատար են, քանի որ անտեսում են փոխազդեցության իմպուլսների հաճախության առկայությունը, իսկ դրա նշանակությունը կայանում է նրանում, որ  բոլոր երևույթները կպարզաբանվեն դասական մեխանիկայի օգնությամբ, առանց քվանտային տեսության:

Ավտոմոբիլային պարադոքս
1000 կգ մասսայով  մարդատար (ժիգուլի)   ավտոմեքենան 28 մ/վ  (100 կմ/ժամ) արագություն զարգացնում է 15 վրկ-ում, այդ նույն ժամանակամիջոցում  ավտոմեքենայի շարժիչը կատարում է մոտ 1000 պտույտ, ներածելով մոտ 1կգ (մոտ 700 լիտր օդ և 80գ բենզին)  վառելիքային խառնուրդ,  կամ   մեկ վայրկյանում  0,067կգ վառելիքային խառնուրդ, որից' 4,5գրամ  բենզին :

Նույն քանակի վառելիքային խառնուրդով ռեակտիվ շարժիչը (այրման արգասիքների արտահոսքի արագությունը 1000 մ/վ ) համաձայն իմպուլսի պահպանման օրենքի, (արտաքին ազդեցությունների անտեսման դեպքում) 1000 կգ մասսային կհաղորդի 1մ/վ արագություն,

Ի՞նչի շնորհիվ է ավտոմեքենան զարգացնում  28 մ/վ   արագություն ռեակտիվ շարժիչի 1մ/վ արագության դիմաց, այն դեպքում, երբ  ռեակտիվ շարժիչի օգգ-ը (այսինքն համարժեք քանակի վառելիքի պայմաններում կատարած աշխատանքի արդյունավետությունը) ավելի մեծ է բենզինային շարժիչի համեմատ: