«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Cassiopeia - W կամ M ըստ Cassiopeia

Տարածաշրջանային խնդիր
Նման խնդրի հանդիպել եմ դեռևս դպրոցական տարիներին, երբ ամառային արձակուրդներին հանգստյան ճամբար էինք գնացել: 2 տարբեր շրջանների երեխեք էինք` Մյասնիկյան շրջանից մոտ 6 հոգի (3 աղջիկ, 3 տղա) ու Լենինյան շրջանից մոտ 20 հոգի: Չգիտեմ թե ինչ սև կատու էր անցել այդ երկու շրջանների տղաների միջև, բայց նրանք իրար հետ լեզու չէին կարողանում գտնել, նույնիսկ պահ եղավ, երբ հազիվ խուսափեցինք «պատերազմից»: Կրքերը զսպեցինք, պարզապես համոզելով, որ մի կողմ թողելով նրանց վարքը, այնքան էլ գեղեցիկ չի նայվի, օրինակ, եթե  հենց նույն տարածաշրջանային խնդիրը առաջանա աղջիկներիս մեջ:

Տարիներ անցան, ամեն տարի իր հետ նորանոր նման օրինակներ էր ի ցույց դնում: Դրանց չեմ պատրաստվում անդրադառնալ, այլ մի մեծ անցում կանեմ դեպի վերջին տարին:

Մի մեծ տարածաշրջանային խնդիր գոյություն ունի օրինակ «Հայ Սուպերսթարի» բեմում: Դա առավել նկատելի է հիմա, երբ բացի հայաստանյան մասնակիցներից, մասնակիցներ են հայտնվել նաև սփյուռքից: Ու քվեարկությունը հիմանականում տեղի է ունենում հենց այդ տարածաշրջանային մակարդակով` սիրիացուն քվեարկում է Սիրիայի ու Լիբանանի սփյուռքը, գերմանուհուն` Գերմանիայի նրա ծանոթները, արմավիրցուն` Արմավիրն իր գյուղերով ու ախպերություններով և այլն: Չէ, ես չեմ ասում թե նրանք լավ կամ վատ են կատարում իրենց վրա դրված պարտականությունը, պարզապես նման խնդրի առկայության դեպքում գերակշռում է ծանոթ-բարեկամություն կապը:

Շատ շուտով տեղի կունենա արվեստի մի միջոցառում, որը ավելի գլոբալ ձևով կհատվի այդ խնդրին: Խոսքս Եվրատեսիլի մասին է: Չէ, ոչ հայաստանյան փուլը, չնայած դրանից էլ խուսափել հնարավոր չի լինի: Խոսքն այն մասին է, որ արդեն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում կխոսի քաղաքականությունը: Ինչքան էլ լավ կատարում լինի, առաջին հերթին քվեարկող պետությունը իր ձայները (ինչքան էլ դրանք համապատասխանեն կամ չհամապատասխանեն իրականությանը) նվիրաբերելու է իր տարածաշրջանի մասին քիչ թե շատ մտածող այնպիսի մի պետության, որից ինքը քիչ թե շատ կախում ունի, իր հարևաններին և այլն:

Տեսնես կգա՞ մի օր, երբ նման խնդիրներն իսպառ վերացած կլինեն:

Նորից չի լինում, լինում է կրկին
Երեկվանից վերադարձել եմ աշխատանքի: Բայց ինձ մի տեսակ խորթ եմ զգում: Կարծես կյանքումս առաջին անգամ եմ գալիս աշխատանքի, ու ոնց որ ես չեմ որ մոտ 8 տարի աշխատել եմ այս հիմնարկում:

Միաժամանակ խորթ է երեխայից հեռու լինելը: Հիմա, երբ պարբերաբար պիտի նրան չտեսնեմ, մի տեսակ անհագ կարոտ է առաջացնում հոգուս մեջ:

Տեսնես կհարմարվե՞մ կրկին:

Ախ այս փոքրիկները...
Ինչ հրաշք է բալիկս, ու չեմ կասկածում, մնացած բոլորի բալիկներն էլ են հրաշք։

Դառել է մի չարաճճի սնդիկ։ Շատ բաներ է անում, որոնք անթույլատրելի են։ Ու բարկության տեղիք տալիս։ Ձայնս բարձրացնում եմ նրա վրա։ «Չի կարելի»-ն անպակաս է դառել իմ ու փոքրիկիս բառապաշարից։ Բայց... Ամեն մի «չի կարելի»-ից հետո նրա անմեղ աչուկների անմեղ հայացքը բավական է, որ դեմքիս բարկացած արտահայտությունն անմիջապես վերանա ու ես ժպտալով ասեմ. «Ուտեմ մռութդ»։

Իմ փոքրիկի քաջագործություններին ուզո՞ւմ եք ծանոթանալ;)

Շատ է սիրում հոր թերթերը ուտել։ Երբ Արտակը ձեռքից վերցնում է թերթի կտորը, որ լնդերով պոկել է թերթից, Կորյունչիկը թերթը նետում է հատակին ու գնում այն փոքրիկ թերթի կտորին, որն իր լնդերով էր կտրել, ու որից զրկել էր նրան հայրը։

Անչափ շատ է սիրում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը կամ մեր բջջային հեռախոսները տանել բերանը։ Բայց այնքան «չի կարելի»-ներ է լսել, որ ամեն անգամ, բերանը տանելուց նայում է աչքերիս մեջ, հետևում հայացքիս, ու եթե հանկարծ այդ պահին նայում եմ վրան, խելոք-խելոք ձեռքինը հեռացնում է բերանից։

Քայլասայլակի մեջ վազվզում է տնով մեկ։ Ու... գտնելով քաղաքային հեռախոսը (կամ հեռուստացույցի հոսանքի լարը) կամ սկսում է լարերից քաշքշել, կամ էլ հենց հեռախոսի հետ է խաղում։ Երեկ պատահաբար աչքս ընկավ, թե ինչպես էր հեռախոսի մոտ 3 մետրանոց լարը փաթաթել վզին։ Բարկացա, բայց էլի անմեղ հայացքը... ու «Մռութդ ուտեմ»-ը...

Կորյունչիկս, ուտեմ մռութդ:love

Տոնածառ
Երբեք չեմ սիրել տոնածառով ուրախանալ: Մանուկ հասակում միայն զարդարելու պրոցեսն էր գրավում: Իսկ հիմա... որոշել եմ, այս տարի ու այսուհետ պիտի զարդարենք տոնածառ, ու դրանով ուրախացնենք մեր բալիկին: Տոնածառի գույնզգույն ու փայլփլուն խաղալիքները շատ են դուր եկել ձագուկիս ու անպայման անելու եմ ամեն ինչ, որ նրա երազանքները, հանձինս տոնածառների, ի կատար ածվեն:

Հ.Գ. Սկսում եմ սիրել Ամանորյա թոհուբոհը, սիրել՝ հանուն իմ փոքրիկի:

Կարոտել եմ ակումբը ...
Կարոտել եմ ակումբը, այն ակումբը, որ գոյություն ուներ ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ: Կարոտել եմ այն համերաշխությունը, որ կար մեր ակումբցիների ընկերախմբում: Կարոտել այն օրերը, երբ կազմակերպված հանդիպման կոնկրետ ժամին գնում էին ընդամենը մի-երկու հոգի ու մեկ ժամից ավել սպասում, թե երբ կհավաքվեն մնացած անդամները, և հետո գնում էինք Square One, պաղպաղակ պատվիրում (մեկ բաժինը երկուսի մեջ բաժանված), այնտեղ նստում մինչև ուշ գիշեր… Չէ, ինչ-որ տեղ ստեցի, կարոտել եմ հենց ակումբցիների ընկերախումբը, որը դեռ պառակտված չէր, ինչպես հիմա…

Չեմ հասկանում, քաղաքականությունն ավելի՞ հզոր էր, քան մեր ընկերախումբը, թե՞ հենց մեր ընկերախումբն էր իլյուզիա, որ այդքան շուտ անհետացավ: Չնայած, չէ, մեր ընկերախումբը դեռ ինչ-որ չափով ուժեղ է, քանի որ մեզանից շատերի ջանքերով, գոնե կողքից նայողի համար այն գոյություն ունի:

Շատ լավ եմ հիշում, 2008-ի ամանորյա հանդիպումներից մեկի ժամանակ մեր շատ սիրելի ակումբցու հայրը ուրախացավ մեր ընկերությամբ ու մաղթեց, որ քաղաքականությունը երբեք չքայքայի այն (մատնացույց անելով այն հանգամանքը, որ հենց ինքն ունի քաղաքական այլ հայացքի տեր լավ ընկերներ): Սակայն կարծես թե այդ մաղթանքն այդպես էլ անիրական կմնա: Քաղաքականությունն ավելի հզոր էր: