«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - LoK®

Անթրաշ Բոյովը
Մի օր ինչ-որ տեղ ինչ-որ առիթով ինչ-որ մարդկանցով հավաքվել էինք ու ինչ-որ թեմաների շուրջ զրուցում էինք: Զրույցի ընթացքում մի մարդու մասին խոսք գնաց, որին ոչ բոլորը մի անգամից  հիշեցին: Հիշողներից մեկն էլ սկսեց նկարագրել այդ մարդուն, որ մնացածն էլ “տեղը բերեն”: Նկարագրվողի “ատրիբուտներից” մեկն էլ հետևյալ կերպ հնչեց` “...սենց անթրաշ տղայա...”:

Փորձեցի պատկերացնեմ “անթրաշ տղային”, բայց քանի որ արդեն մի քանի գավաթ գարեջուր էի անուշ արել, մոտս դիլեմմա առաջացավ` հիմա էտ տղան թրաշ ունի թե չէ?

Իմ նման երևի շատերն էլ, “օյաղ” ժամանակ լսելով կամ արտասանելով “անթրաշ” բառը պատկերացնում են դեմքին քիչ թե շատ մազածածկույթ ունեցող ոմն մեկին: Բայց մյուս կողմից էլ այդ նույն “երևույթը” կարելի է նկարագրել նաև “թրաշով” բառով, որը, ի տարբերություն “անթրաշ”-ի, նույնիսկ տեղը տեղին ալկոհոլ ընդունած մարդու կողմից կընկալվի միարժեք` թրաշ ունեցող: Իսկ այ “անթրաշ”-ին կարելի է երկու ձևով հասկանալ.

1. Առանց թրաշ – որը “թրաշով”-ի լրիվ հակառակն է:

2. Չթրաշված – որը նույն “թրաշով”-ն է:

Մի ուրիշ օր էր: Էլի ինչ-որ մարդկանցով հավաքվել էինք ինչ-որ մի ուրիշ տեղ ինչ-որ մի ուրիշ առիթով: Ու էլի զրուցում էինք ինչ-որ թեմաների շուրջ: Ու, ինչքան էլ որ զարմանալի լինի, էլի խոսք գնաց ինչ-որ մարդու մասին ու էլի նրան նկարագրելու կարիք առաջացավ: Ու էլի մեզնից մեկը սկսեց նկարագրել նրան: Այս անգամ նկարագրության մեջ հնչեց հետևյալ “ատրիբուտը” – “...կոլոտ բոյով մարդ ա...”: Սկսեցի հռհռալ, ոչ մի կերպ չպատկերացնելով ոնց մարդը կարող է համ կոլոտ լինել համ բոյով: Բայց արի ու տես, ոնց որ Ուիլլ Սմիթի հերոսն էր ասում Սևազգեստ Մարդիկ ֆիլմում – “Хотя никто не смеётся” (Չգիտեմ տեսել եք թե չէ, բայց էտ պահը շատ լավն է), ոչ ոք բացի ինձնից չէր ծիծաղում: Չգիտեմ, երևի իմ վառ երևակայությունն էր պատճառը, որ ես էտ արտահայտությունը լսելով փորձեցի պատկերացնել կոլոտ բայց միաժամանակ բոյով մարդ: Բայց դուք էլ երևի արդեն հասկացաք, թե ինչ իմաստ էր իրականում կրում “կոլոտ բոյով” բառակապակցությունը:

Ոնց որ ասում են` բոյով էլ կա, բոյով էլ: Մի դեպքում “բոյով”-ը պարզապես “բարձրահասակ”-ի հոմանիշն է, մյուս դեպքում այն կարելի է թարգմանել “բոյ ունեցող” (Չնայած “կոլոտ բոյ ունեցող”-ը մի տեսակ չի հնչում, ավելի ճիշտ կլինի ասել ուղղակի “կոլոտ”: Միգուցե պատճառներից մեկն էլ սա էր, որ ես “բոյով”-ը որպես “բարձրահասակ” հասկացա):

Դե հիմա միացրեք ձեր երևակայությունը ու փորձեք պատկերացնել վերնագրով բնութագրվող մարդուն` “Անթրաշ Բոյովին”:

Թրաշով բոյ ունեցո՞ղ :o, Թրաշով բարձրահասա՞կ, Առանց թրաշ բոյ ունեցո՞ղ :think թե՞ Առանց թրաշ բարձրահասակ...

Ընտրությունը Ձերն է…...

Հարգանքներով :hi

LoK®