«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Արիացի
Աղանդների մասին
Մի ուսանողական ընկեր ունեմ, ինստիտուտի առաջին կուրսից մոտիկ էինք ու ընդհանուր հետաքրքրություններ էինք ունենում: Էս ընկերոջս հետ հաճախ էինք խոսում կրոնի, աստծո գոյության ու դրան հավատալու թեմաների շուրջ ու ընդհանուր առմամբ մեր պատկերացումները համընկնում էին, որ կրոնական գաղափարները հիմնականում կեղծ են, չեն համընկնում աշխարհի մասին ժամանակակից գիտական տեսակետների հետ ու եթե իրականում ինչ-որ բան կա էլ, որին անվանում են աստված, ապա նրան վերագրված գործողությունները, որոնք գրված են աստվածաշնչում կամ ասենք մյուս կրոնական գրքերում մեղմ ասած կասկած են հարուցում: Իմ ու իրա պատկերացումներում միակ տարբերությունը, որ ես տեսնում էի, այն էր, որ քանի որ ոչ մեկը չի կարողանում տալ այն հարցի պատասխանը, թե էս տիեզերքը ու էս մատերիան որտեղից է ու երբ է ստեղծվել, ապա ինձ էս հարցի պատասխանը երբեք չէր հետաքրքրում, նրան այս հարցը շատ էր տանջում: Ինձ ինչու չի հետաքրքրում, քանի որ ես հավատում եմ, որ մատերիան միշտ էլ եղել է ու նրա ստեղծման կոնկրետ ժամանակ չկա, իսկ ըստ նրա էդ ամեն ինչը պետք է մի ժամանակ ստեղծված լիներ:
Հիմա վերջերս իմացա, որ էս ընկերդ համալրել է ... եհովայի վկաների շարքերը :o Ես այնքան ապշած էի այս նորության վրա, որ քիչ էր մնում հավատայի, որ հրաշքներ իրոք լինում են :)) Ու հիմա անընդհատ էս հարցը ուղեղիցս դուրս չի գալիս, թե ինչ կարող է կատարվել մարդու հետ, որպեսզի նրա պատկերացումները այն աստիճանի տակնուվրա արվեն ու նա աթեիստից դառնա եհովայի վկա? Շատ եմ լսել այնպիսի տեսակետներ, որ իբր եհովականները մարդկանց հիպնոսացնում են, նրանց ուղեղի վրա գերբնական ձևերով ազդեցություն են ունենում, բայց անձնական փորձից եկել եմ այն եզրակացության, որ նման բան չկա ու չի կարող լինել: Ավելին, շատ անգամ եմ տանս ընդունել ու վիճել եհովայի վկաների հետ ու կարող եմ ասել, որ նրանց պատկերացումները այնքան թույլ են, որ մի 10 րոպե վիճելուց հետո էլ ասելու բան չէին ունենում: Գնում էին ու իրենցից ավելի ստաժավոր եհովականի էին ուղարկում մեր մոտ, որոնք նույնպես նույն բախտին էին արժանանում: Ու սենց մի քանի ամիս շաբաթը մեկ անգամ եհովականները գալիս էին մեր տուն զրուցում ու թողնում գնում, մինչև որ ես տունս փոխեցի ու կորցրեցի նրանց հետքերը ու նրանց հետ զրույցից բավականություն ստանալու հնարավորությունս: Մի խոսքով կարող եմ ասել, որ եհովականների հետ ընդհանուր առմամբ մոտավորապես 5 ժամ վիճելու փորձ ունեմ, ավելին, մի անգամ էլ բախտ եմ ունեցել նրանց (կամ էլ մի ուրիշ աղանդի հաստատ չգիտեմ) հավաքին մասնակից լինել, որտեղ մի անգլիացի էին բերել, որը իբր թե աստվածաբան էր ու եկել էր ստեղ մարդկանց աստծո ճշմարիտ ուղին ցույց տալու: :))
Հա, ու էսքանից եկել եմ էն եզրակացության, որ ցանկացած կրոն, այդ թվում աղանդները, որպես տեսություն հակասական են, ընդ որում այդ հակասությունները շատ են ու բացահայտ: Բայց այսքանը հասկանալով հանդերձ ես նաև հասկանում ու գիտակցում եմ, որ քրիստոնեությունը մեր ազգային ինքնության ու մեր մշակույթի մի մասն ա և մեծ դեր ա խաղացել մեր ազգի պատմության մեջ: Ու այդ պատճառով, եթե ոչ որպես կրոն, ապա որպես մշակույթ և ազգային գաղափարախոսության մի մաս, ես ընդունում եմ քրիստոնեությունը:
Բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում այն մարդուն, որը գնում ու դառնում է եհովայի վկա կամ մի այլ աղանդի կրող: Ինչպիսի թույլ հոգեբանություն, ինչպիսի թույլ ու չձևավորված աշխարհահայացք կարող է ունենալ մարդը, որ նրան կարողանան շեղել իր պատկերացումներից ու համոզել, որ մի օր ա գալու մարդիկ չեն մեռնելու ու դա ինչ-որ աստված ա անելու, կամ նման այլ սին բաներ: Եթե մարդը համոզված է իր գաղափարներում, եթե չի խորանում այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանը միևնույն է չի գտնելու ու եթե իր գաղափարները ու սկզբունքերը չեն հակասում մեկը մյուսին, ապա էդ մարդուն ոչ մեկը, ոչ մի ուժ չի կարող ստիպել հրաժարվել իր պատկերացումներից: Գալիլեյին էլ ասեցին ընդունիր որ երկիրը չի պտտվում, նա էլ բարձրաձայն ասաց, որ չի պտտվում, մտքում ունենալով "բայց այդուհանդերձ այն պտտվում է" խոսքը:
Նկատել եմ, որ եհովայի վկա դառնում են հիմնականում կյանքում շատ անհաջողություններ ունեցող մարդիկ, որոնք երկար անհաջողություններից, հիվանդություններից ու դժբախտություններից հետո հոգեպես կոտրվում են ու սկսում հավատալ, որ էս ամեն ինչը կարող է շտկվել գերբնական երևույթների արդյունքում, չհասկանալով, որ հասարակության մեջ տեղի ունեցող երևույթները մարդկանց ձեռքի գործն է և հենց մարդն էլ պետք է շտկի պրոբլեմները, այդ թվում հենց իրենք պետք է շտկեն: Ընդունելով այս սկզբունքները մարդը այլևս ոչ մի քայլ չի ձեռնարկում իր կյանքը բարելավելու ու ինքն իրենով իր պրոբլեմները լուծելու համար: Նա այլևս որպես մարդ մի ֆունկցիա է կատարում ու մի բան է միայն մտածում` թե ինչպես այլ մարդկանց ևս ներքաշի իրենց շարքեր:
Վերջերս Կապանում եհովայի վկաների այսպես ասած առաջնորդը, որը նաև Կապանում լավ բիզնես ուներ սնանկացավ: Բոլոր գործերը թարսվեցին ու խրվեց պարտքերի մեջ: Ու կապանցի մի եհովայի վկա իր բնակարանը վաճառեց ու փողը տվեց էս մարդուն, որ պարտքերից դուրս գա: Սա հենց ցույց ա տալիս, որ էս ամեն ինչը մարդկանց բթացնելու ու նրանց շահագործելու համար ա արվում ու խաբելով հուսալքված մարդկանց կեղծ գաղափարներով, մարդուն զրկում են ինքնուրույն մտածելու ու դատողություններ անելու ունակությունից, փաստացի կարելի ա ասել, մարդուն զրկում են մարդ լինելուց:
Ու հիմա խոսելով էս նույն ընկերոջս հետ, ցավ եմ ապրում, երբ նրա լուրջ մտքերի փոխարեն լսում եմ մտքեր, թե ինչպես են շուտով Հիսուսն ու սատանան պատերազմ անելու, ընդ որում Հիսուսի կողմից զոհեր չեն լինելու: Շատ ցավալի ա էս ամենը ինձ համար:
Օրհասական պահ 2
Երեկվա իմ գրառման մեջ խոստացել էի այսօր ներկայացնել ԱԺ պատգամավորների էլ. հասցեների ցուցակը, բայց այսօր այցելելով ԱԺ-ի parliament.am կայքը հուսահատություն ապրեցի: Կայքում, երբ փորձում ես նայել որևէ պատգամավորի տվյալները բերում է ընդամենը դատարկ էջ: :angry Մի քանի շաբաթ առաջ ամեն ինչ նորմալ էր: Հույս ունեմ, որ սա դիտավորյալ չի արված ու էդ պրոբլեմը արագ կլուծվի:
Ներկայացնեմ կուսակցություններին ու նախագահին նամակ գրելու միջոցները`
http://hhk.am/arm/index.php?page=feedback կայքից կարող եք գրել ՀՀԿ-ին,
http://www.bhk.am/pages.php?al=feedback կայքից կարող եք գրել ԲՀԿ-ին,
Ժառանգությանը կարող եք office@heritage.am էլ. փոստով:
Դաշնակցության հետ կապվելու էլեկտրոնային միջոց չգտա, բայց իրենց տեսակետը ոնց որ թե բավարարում է:
http://president.am/president/letter/arm/ կայքից էլ գրեք մեր հարգարժան նախագահին:
Տեղյակ պահեմ նաև http://stoptheprotocols.com կայքի մասին: Սա Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախաձեռնությունն է, որի նպատակն է կագնեցնել Հայ-Թուրքական փրոթոքոլների ստորագրումը: Կայքից կարող եք միանգամից նամակ ուղարկել Սերժի ադմինիստրացիային:
Առայժմ, այսքանը:
Հ.Գ. Առաջարկում եմ, կազմել նամակի տեքստ, որ հետագայում ուղարկենք պատգամավորներին: Ձեր տարբերակները կարող եք գրել: Շուտով մի տարբերակ էլ ես կգրեմ:
Օրհասական պահ
Հասունանում է օրհասական պահը ու Հայ ազգը կրկին կանգնած է կարևոր ընտրության առջև: Այսօր Հայկի սերնդի գլխին ամպեր են կուտակվում, որոնց տեղատարափի արդյունքները դեռևս դժվար է գուշակել: Այսօր մի նոր Բել է ի հայտ եկել, միջազգային հանրություն ու քաղաքակիրթ աշխարհ կոչվածի տեսքով: Եվ այս Բելը կրկին փորձում է Հայկի ցեղին ստիպել` շարժվել խաղի իր պայմաններով: Սակայն ի տարբերություն 4500 տարի առաջվա դեպքերի, այսօր մենք չունենք Հայկ: Ամենացավալին այսօր այն է, որ մենք չունենք ղեկավար, որին հավատա և որի շուրջը համախմբվի ամբողջ Հայությունը: Եվ այդ պատճառով յուրաքանչյուր Հայ, որ մտահոգված է նրանով ինչ տեղի է ունենում, պետք է իր մեջ փնտրի այդ Հայկին և գոնե սեփական ուժերով փորձի ինչ-որ բան անել, վերահաս աղետը կանխելու համար: Ամեն Հայ պետք է գիտակցի, որ այստեղ արդեն ինքնապահպանման հարց է դրված:
Պետք է սթափվել ու հստակ գիտակցել, որ պահը իրոք օրհասական է, բայց միևնույն ժամանակ պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ ու վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ վախը ավելորդ լարվածություն է ստեղծում ու պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ քայլերի:
Եկեք պարզենք, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ և ինչ կարելի է անել վտանգը կանխելու համար:
Ինչ ունենք այսօրվա դրությամբ
Մենք պարտություն ենք կրում երկու ճակատով: Նախ հայ-թուրքական փրոթոքոլները, որոնք փորձում են փաթաթել մեր վզին, իրենց մեջ պարունակում են ինչպես Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր, այնպես էլ ամբողջ Հայությանը վարկաբեկող մի շարք դրույթներ: Պատմական հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ է դնում ցեղասպանության հարցը և վարկաբեկում է ցեղասպանությունը վերապրած մարդկանց ու նրանց սերունդներին: Հայ հասարակության հիմնական մասը (իմ ոչ ճշգրիտ գնահատականներով մոտ 80%) դեմ է հայ-թուրքական փրոթոքոլներին: Իսկ սփյուռքում վիճակը ավելի հստակ է: Միայն այն փաստը, որ դաշնակ, հնչակ ու ռամկավար կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում ու իրենց բողոքն են արտահայտում այս փաստաթղթերի հետ կապված, արդեն շատ բան է ասում: Առանձին հայտարարությամբ է նաև հանդես եկել Կիլիկիո Հայոց պատրիառք Արամ Առաջինը: Այս ամենը ցույց են տալիս, որ Հայության հիմնական մասը դժգոհ է այն ամենից ինչ տեղի է ունենում ՀՀ և ԹՀ միջև, իսկ սփյուռքահայությունը նաև իրեն խաբված է զգում, քանի որ ՀՀ իշխանությունները մինչ այժմ արհամարհել են սփյուռքի շահերը:
Հետևաբար, մարդը, որը խոսում է տարածքների հանձնման մասին, ոչ այլ ինչ է, քան դավաճան:
Ինչ կարելի է անել, վտանգը կանխելու համար:
Այս մռայլ իրավիճակի մեջ մի դրական բան կա, որը հույս է տալիս, որ հայ-թուրքական համաձայնությունը այնուամենայնիվ չի ստորագրվի: Սերժը հոկտեմբերի 1-ին մեկնում է համահայկական շրջագայության, որի ընթացքում կլինի Փարիզում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Դոնի Ռոստովում և եթե չեմ սխալվում, Մոսկվայում: Քննարկման հիմնական նյութը լինելու է հայ-թուրքական հարաբերությունները: Հաշվի առնելով, որ սփյուռքը միաձայն դեմ է այդ հարաբերություններին, հույս է արթնանում, որ Սերժի վրա ճնշումներ կգործադրվեն, որի արդյունքում նա կվերանայի իր դիրքորոշումները ու այնուամենայնիվ կգնա զիջման, չնայած միջազգային հանրության ճնշումներին: Սակայն միայն սրա վրա հույս դնել չի կարելի ու պետք է օգտագործել ցանկացած միջոց, մեր բողոքը արտահայտելու ու այս ամենի դեմ հանդես գալու համար: Առաջին քայլը, որ առաջարկում եմ` մասնակցել Միացում շարժման կազմակերպվող բողոքի ակցիաներին: Այսօր ժամը 15-ին այն տեղի կունենա Մյասնիկյանի արձանի մոտ: Հուսով եմ այդ ակցիաները հետագայում ևս կլինեն: Միացումը դեմ է արտահայտվում և տարածքների հանձնմանը (հող հանձնողը դավաճան է) և հայ-թուրքական համաձայնագրին: Եվ պետք է անպայման այս ակցիաներին մասնակցել:
Սրանից բացի, պետք է օգտագործել ձեռքի տակ եղած այլ հնարավորություններ ևս մեր իշխանություններին ու միջազգային հանրությանը մեր խոսքը հասցնելու համար: Սրան հասնելու շատ լավ միջոց է ինտերնետը: Պետք է էլեկտրոնային նամակներ գրել բոլորին: Պետք է գրել շատ ու գրել կոշտ: Սա նաև կարևոր է այն առումով, որ հայ-թուրքական համաձայնագիրը վերջնականորեն ներկայացվելու է ազգային ժողովի քննարկմանը: Ճիշտ է, մեր ազգային ժողովը տիկնիկային թատրոն է հիշեցնում, բայց պետք է փորձել նաև նրանց վրա ճնշում գործադրել: Առաջիկա օրերին (հավանաբար վաղը) կներկայացնեմ ազգային ժողովի պատգամավորների ու կուսակցությունների էլեկտրոնային հասցեների ցուցակը: Կսկսենք նամակներ գրել ու մեր բողոքը հասցնել նրանց: Հույսը քիչ է, բայց մասսայական գրոհի դեպքում կարող է մի բան ստացվել:
Եվ ամենակարևորը. պետք է այս ամենը տարածել ամենուր` էլեկտրոնային բոլոր միջոցներով, ինչպես նաև ծանոթ բարեկամներով: Պետք է բոլորին հասկացնել, որ գործը լուրջ է: Անհրաժեշտ է բոլորի համախմբված գործունեությունը: Ունենք հստակ նպատակ` կանխել հայ-թուրքական ոչ հայանպաստ հարաբերությունների հիմնումը ու կանխել տարածքների հանձնումը ու Ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ ելքը: Չունենք ոչ մի շահ, բացի Հայրենիքի առաջ մեր պարտավորվածությունից ու ինքնապահպանման բնազդից: Եվ պետք է մեր բազկը ձուլենք մնացածի բազկին ու մի բռունցք դառնանք, որպեսզի կանխենք մոտալուտ խայտառակությունը:
Եթե ունեք ինչ-որ առաջարկություններ, որոնք կարծում եք, որ կարող են օգտակար լինել, գրեք քննարկենք: