«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Բլթանոց ըստ Ֆրեյա

Սիրո Ամառ
Ֆրեյա-ի խոսքերից

Հետաքրքիր տեղեկություն ռոքի պատմությունից

Սիրո Ամառ

Սիրո Ամառը հասարակական երևույթ է, որ տեղի է ունեցել 1967 թվականի ամռան ընթացքում։ Այն սկսվել է Բիթլզի՝ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի թողարկմամբ հունիսի մեկին եւ ավարտվել է 1969–ի Վուդսթոքի փառատոնով /հանրահայտ Woodstock–ի փառատոն/ , որի ընթացքում շուրջ 100.000 մարդիկ հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող Հաթ Աշբերի /  Haight-Ashbury վայրում՝ ստեղծելով հասարակական մշակութային եւ քաղաքական ընդվզում։  Այս վայրը հանդիսացել է հիփփիների մշակութային հեղափոխության կենտրոնը։ Սա աննախադեպ հասարակական երևույթ էր, երբ հազարավոր մարդիկ հավաքվել էին եւ կազմակերպել էին ապրելաձև, որտեղ իշխում էին երաժշտությունը, հոգեմետ միջոցները, ազատ հարաբերությունները եւ այսպես կոչված՝ կոմմունալ ապրելաձևը, որտեղ բոլորը կիսում էին իրար հետ "հացը" եւ ունեցվածքը։

Այս Սիրո Ամռան ընթացքում տեղի է ունեցել երաժշտական աննախադեպ բում, հեղափոխական զարգացում, ինչպես նաև այս միջոցառումներին մասնակցել են ժամանակի ամենափայլուն եւ սկանդալային երաժիշտները՝ Janis Joplin, Jimi Hendrix, Jefferson Airplane, Byrde, Grateful Dead եւ այլոք։

Այս ժամանակաշրջանում է գրվել The Mamas & The Papas Խմբի հանրահայտ San Francisco երգը, որ նվիրված է եղել քաղաքին եւ հանդիսացել է Սիրո Ամռան հիմնը։

Ճամպրուկ
Մի հատ մեծ ճամպրուկ ունեմ, շատաա~տ մեծ ու հին ու քռչոտ... Ինքը միշտ չի մեծ եղել, ժամանակին ինքը ընդհանրապես չի եղել, իսկ հետո` սկսել ա մեծանալ ու մեծանալ ու մեծնալ...

Ճամպրուկիս մեջ մի քանի իրեր կան, որ մեջը դրած ամեն տեղ հետս տնում բերում եմ: Մեկ-մեկ շատ ծանր ա դառնում ճամպրուկս, ճանապարհին խանգարում ա ահավոր, ուզում եմ շպռտեմ-գնա, բայց չեմ կարողանում; Տանում ամենաբարձր կամուրջի վրայից ներքև եմ գցում ու որոշ ժամանակ թվում ա, թե ազատվել եմ դրանից, բայց հենց տուն եմ հասնում, նայում եմ մահճակալի տակ. տեղում ա;

Ճամպրուկիս մեջ մի քանի իրեր կան: Դրանցից մեկը մի զույգ խոշոր, փոշոտ, տանջված բածինկեք են, կյաժ գույնի: Դրանցով շատ են սար բարձրացել ու քարքարոտ տեղերով անցել, դրա համար շատ են մաշված: Մեկ-մեկ հանում եմ բածինկեքը, դնում եմ առաջս, ու համոզում եմ ինքս ինձ, որ այդքան էլ վատը չեն, կարելի է պահել դրանք, չէ որ  ինչ էլ լինի, դրանք էն բածինկեքն են, որ կյանքի տարբեր փուլեր ենք անցել միասին, ամենադժվար ու անհասանելի տեղերով ենք մագլցել: ՈՒ հենց էն ժամանակ, երբ արդեն քիչ ա մնում նորից հագնեմ էտ բածինկեքս, դրանք կատաղում են, սկսում են վայրենավարի քայլել ամեն ինչի վրայով, ու կարևորը` դեմքիս են թռնում ու ճամպրուկի մյուս բնակիչների վրայով են անցնում` ոտից գլուխ ցեխ անելով:  Նորից հավաքում եմ, դնում եմ տեղը, մինչև նորից չկարոտեմ:

Մյուս իրը մի հատ մեծ, չաղ, տրաքած պակռիշկա ա: Էտ պակռիշկեն ռեզինա թողում  ու փշրվում ա լրիվ: Ինչքան ինձ հիշում եմ, միշտ էլ տենց սատկած պակշիռկա ա եղել, որ երազում ա մի օր կամազի ակին հագնի: Բայց ասա, ա~յ ճաքած, դու' ուր, կամազն ուր?

Շա~տ ա ծանր, շա~տ.... մեկմեկ չեմ կարողանում էլ քարշ տամ, քիչ ա մնում շպրտեմ, ու էլի չեմ կարողանում; Ցավացնում ա, խեղդում ա, մեկմեկ չի թողնում առաջ նայեմ, բայց պահում եմ;

Երբ որ բացում եմ ճամպրուկս մեկմեկ, էնքան փոշի ու աղբ ա մեջից թափվում: Ակամայից մտածում եմ` ինչքան ուզում ես աղբ ու զիբիլից հեռու մնաս, փոշի չհավաքես, մեկա դրանց մասնիկները գալիս կպնում են շորերիդ, կոշիկներիդ, լցվում են ճամպրուկդ: Ժամանակ առ ժամանակ ինչ էլ անես, պետք ա գոնե հետքերը դրանց մաքերս:

Մի հատ տրաքած պեռաշկի ունեմ ճամպրուկիս մեջ: Արդեն վաղուց սառել ա: Տենց էլ չիմացա` մեջը ինչով էր, որտև դրսից ` քարից էր: Ինչքան փորձեցի ջարդեմ, կծեմ, տաքացնեմ, չստացվեց: Տենց էլ մնաց քարից պեռաշկի` սեփական հոգնած ձեթի մեջ տապակած:

հետո...

Ենթագիտակցական
Նույնիսկ ամենագեղեցիկ, գունեղ առարկաների ստվերը գորշ է, գորշ ու տափակ: Զարդանախշերի ստվերն էլ է գորշ ու հարթ՝ առանց պճնանքի ու հմայքի։ Ես իմ ստվերն եմ... ես ստվեր եմ, ընդամենը գորշ, կորած–մոլորված ստվեր, որ փնտրում է նրան, ով այդ ստվերը ստեղծում է։ Երևի` դա է պատճառը, որ ժամերով քայլում եմ փողոցներում ու փնտրում իմ ստվերի տիրոջը։ Մարդ կա ստվերն է կորցնում, ստվեր էլ կա՝ մարդուն է կորցնում։

Տեսնես ինչ ձևի է իմ տերը։ Տեսնես ինչ գույն ունի։ Միագույն է, թե բազմերանգ։

Օֆ դե, արա, մոռթեց  առթեն, թե ով էր խնթրում՞

Կար–չկար մի ստվեր կար՝ գորշ ու տափակ։ Ստվերն ապրում էր աշխարհում ու զարմանում, թե ինչու են մնացածը` մարդ, ամեն մեկը՝ մի գույնի, ամեն մեկը՝ իր յուրահատկություններով,  իր համով, հոտով, իսկ ինքը՝ միշտ անգույն, միատարր, հոգնած ու դատարկ մի ստվեր։

Մի օր տեսավ, որ ամեն մարդ իր հետևից կպած մի ստվեր է ման ածում ու հասկացավ, որ, երևի, ինքն էլ է այդպիսի մի մարդ ունեցել, իսկ հետո պոկվել է նրանից ու կորել այս մեծ ու գորշ քաղաքում։ Ստվերը փնտրում էր իր տիրոջը, բայց չէր գտնում։

Մի օր նա որոշեց, որ եթե չի գտնում իր մարդ–տիրոջը, ինքը կդառնա մարդ։

Ստվերը սկսեց զարդարվել։ Սկզբից նա գունավոր շորեր հայթայթեց, վառ նարնջագույն կեղծամ ու շպար։ Նա հագավ շորերը, շպարվեց, բայց հենց տեղից վեր էր կենում, որ դուրս վազի, ինքը գնում էր, շպարն ու շորերը մնում էին։

Մի քանի ժամանակ ստվերը փակվել էր իր տնակում ու խորհում էր։ Նա երկար լաց էր լինում ու խղճում իրեն, մինչև դրանից էլ հոգնեց ու որոշեց նոր ուղիներ մտածել։

«Թքած շորերը,– մտածում էր ստվերը,– ասում են՝ հագուստը չի մարդուն գեղեցկացնում»։

Ստվերը մտածում էր, որ եթե չի կարող իր արտաքինը գեղեցկացնել ու զարդարել, կսկսի ներքինը զարդարել։ Նա օրերով դուրս չէր գալիս իր սենյակից, գրքեր էր կարդում, ուսումնասիրում էր տարբեր ազգերի պատմությունը, գեղարվեստը, գրականությունը, հետո՝ անցավ երաժշտություն ուսումնասիրելուն։ Նա ուսումնասիրում էր մինչ այդ գրված ամբողջ այն երաժշտությունը, որ քչից–շատից մտել էր մարդկության պատմության մեջ։ Այնքան խորացավ, որ մի օր նույնիսկ մի սոնատ գրեց։ Դրանում ընդամենը երեք ձայն կար. անձրևի կաթիլը, քամու սվսվոցը ու ձկան լողը։ Իր ստեղծագործությունն իրեն շատ էր դուր գալիս։ Ժամերով կրկին ու կրկին լսում էր այն ու երազում, թե մի օր ինչպես մարդիկ կգտնեն իր երաժշտությունն ու ինքը կդառնա հանրահայտ, աշխարհահռչակ, չէ, տիեզերահռչակ կոմպոզիտոր։

Այդպես անցնում էին ամիսներ ու տարիներ։

Մի օր ստվերը որոշեց, որ արդեն պատրաստ է դուրս գալ իր մենախցից ու ներկայանալ մարդկությանը։

Նա դուրս եկավ փողոց ու քայլեց դեպի իր իմացած ամենամարդաշատ բարերից մեկը։ Երբ նա բացեց դուռը ու ներս մտավ, նրան խլացրին այնտեղից եկող անհայտ ինչ–որ երաժշտության ձայներ, որ ավելի շատ նման էին վայրի կենդանիների մռնչյունների ու վայրենության մեջ ապրող մարդկանց՝ երկու քարը իրար տալուց եկող ձայնին, մեկն էլ երգում էր այնպես, կարծես կատուն շռեր մետաղյա թաշտի մեջ։

Մի քիչ լսելուց հետո չդիմացավ, վեր թռավ ու սկսեց բղավել.

–	Մարդի՛կ, այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարող եք լսել այս աղմուկը, երբ մարդկությունը այնպիսի՜ հարմոնիկ ստեղծագործություններ ունի, երբ հանճարներն իրենց ուղեղի ստեղծած ամենափայլուն մարգարիտնե՜րն են ձեզ պարգևել, երբ...

Վերջին «երբ»– ի վրա երկու հոգի ձեռից–ոտից բռնեցին գիտունիկին ու շպրտեցին փողոց։

–	Մյուս անգամ ստեղ ոտ չդնե՛ս, պրոֆեսո՛ր։ Քո նման խելոքներն էին պակաս մեր քեֆը խանգարեին,– հեգնանքով մռթմռթաց հերոսներից մեկը։

Ստվերը որոշեց չհանձնվել։ Հաջորդ օրը մի հայտարարություն տեսավ, որտեղ ցանկացողներին հրավիրում էին ազգային գրադարան՝ մասնակցելու մի քննարկման, որի թեման էր «Ժամանակակից զտարյուն մարդկային ցեղի գրականությունը»։

Հաջորդ օրը ուղիղ նշանակված ժամին ստվերը ներս մտավ քննարկումների դահլիճ, բայց քննարկումներն արդեն սկսել էին։

«... դուք իրավունք չունեք արգելել սե... ցանկացած մարդ իրավունք ունի նայ...»,– դահլիճի բեմից հասնում էին ոգեվորված մի կնոջ խոսքեր։ Նրա ձայնը մի քիչ խռռպոտ էր, երևի՝ շատ էր ծխում, մազերը՝ թափթփված ու անշնորհք, հագուստն էլ՝ կարծես արջի բերանից հանած լիներ։ Ստվերը նկատեց, որ կնոջ ասած ամեն նախադասության մեջ անպակաս է «իրավունք» բառը. «դուք իրավունք չունեք պոռնիկներին արգելել փողոց դուրս գալ»,  «դուք իրավունք չունեք մեզ արգելել սեռիալներ նայել», « կինը իրավունք ունի անել՝ ինչ ուզում է», « ամեն ոք իրավունք ունի ասել այն, ինչ մտածում է», «ոչ ոք իրավունք չունի ինձ արգելել լինել այնպիսին, ինչպիսին ուզում եմ»։ Մի քանի րոպեի ընթացքում կինն այնքան ազատ անձի «իրավունք» նշեց, որ գրառվելու դեպքում, երևի, մի Կալիֆորնիա նահանգի օրենսգրքի չափ կդառնային՝ նախադեպերի նկարագրություններն հետը։

Ստվերը մտածում էր։ Հետո՝ կանգնեց.

–	Մարդն ամեն ինչի իրավունք էլ ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքը պետք է օգտագործվի։ Օրինակ, մադա՛մ, օրենքը չի արգելում ձեզ դավաճանել ձեր սիրած տղամարդուն, դրա իրավունքն է՛լ ունեք, ինչու՞ չիրագործեք, հը՞ն։  Գուցե՝ ամեն ինչ չէ, որ իրավունք ունենալ–չունենալով է որոշվում՞

Դահլիճում քար– լռություն տիրեց։ Բոլորը սպասում էին, թե ինչ կպատասխանի մադամը։

–	Կինն իրավունք ունի քնել ում հետ ուզում է։ Ոչ ոք իրավունք չունի արգե...

Ստվերը քայլում էր աշնանային փողոցով։ Մի քիչ հիասթափված էր, մի քիչ էլ՝ տարակուսանքի մեջ։ Չէր հասկանում, թե դահլիճն ինչի վրա էր այդպես ծափահարում այդ կնոջը, չէր հասկանում, թե ինչու բոլորը ծիծաղեցին, երբ ինքը փորձեց խոսել ու ինչու իրեն ուղարկեցին լա՜աավ հեռու՝ տասնյոթերորդ դար՝ մեր պապերի թիվ։

Ամսիներն ու տարիները նորից անցնում էին, իսկ ստվերը նոր պլաններ էր մշակում մարդկության առողջացման։

–	Մենք միշտ ընկերներ կլինենք, չէ՞։

Ստվերը շրջվեց։ Նստարանի կողքը երկու փոքրիկ ինչ–որ խաղ էին խաղում։ Մեկը աղջիկ էր, մյուսը՝ տղա։

–	Կտաս ինձ քո լապատչկեն՞ հիմա ստեղ պիտի փորեմ մի հատ... Չէ, կարմիր պոչովն եմ ուզում։

–	Իսկ դու մի հատ կտաս սամասվալդ՞ հիմա սամասվալը պիտի հողը լցնի ու տանի թափի ձորից ներքև…

–	Ո՛Չ, ձորից ներքև չէ, անտառ։

–	Ո՛Չ, անտառ չէ, մեր տան...

Ստվերը շատ տեղեր էր հանդիպել «ընկերներ» բառը։ «Շերլոք Հոլմսն ու բժիշկ Ուաթսոնը ընկերներ էին»՝ փաստում էր Կոնան Դոյլը, «Եսլի դռուգ ակազալսյա վդռուգ...»՝ երգում էր խռռպոտ ձայնը ռադիոյից, հետո՝ ընկերներ բառը ուղղագրական ու բացատրական բառարաններում էր հանդիպել, կրթված էր մեր ստվերը, բայց իմաստը մի քիչ այդքան էլ լավ չէր հասկանում։

«Հաաաա՜, երևի «ընկերները» այն է, որ մի բան ես ուզում, հետո մի բան ես տալիս»– մտածեց ստվերը ու այդ օրվանից որոշեց, որ պետք է մեկին գտնի, ումից մի բան ուզի, ու ում մի բան տա։

Փողոցով մի մարդ էր անցնում։ Շորերը պատառոտված էին ու անթրաշ էր։ Սպիրտի հոտն էլ այնպես էր վրայից փչում, որ կարելի էր դոշից ցուցանակ կպցնել՝ Մոտակայքում չծխել, վտանգավոր է կյանքի համար։

Բայց ստվերն այնքան էր ոգևորված, որ դա չէր էլ նկատում։ Ուրախությամբ լցված, որ հիմա մի բան էլ կսովորի, կիմանա, թե ինչ է նշանակում ընկերներ, ու մի քիչ էլ կմոտենա իր՝ այդքան տենչած մարդու կերպարին, վազեց.

–	Բարև ձեզ, մենք հավերժ ընկերներ կլինենք, չէ՞ ։ Դուք ինչ կարող եք ինձ տալ։ Այ ե՛ս այսպիսի մի բան ունեմ,– նա գրպանից հանեց ինչ–որ մի իր, լավ չէր երևում՝ ինչ, որովհետև միայն ստվերն էր երևում այդ առարկայի։

–	Ոսկի՜,– զարմացավ հարբեցողը։

–	Հաա՜, ուրեմն ոսկի՜ էր իմ գրպաններում դրածը…Իմ ամեն ինչը ստվեր է։ Թե քաք լինի, թե ոսկի, բոլորը մի գույնի է,– հայտնեց ստվերը։

–	Աբռես, ախպերս, քո ցավը տանեմ, աբռես դու, պապիին փրգիր դու...

Ստվերն ուրախ էր, նույնիսկ մի քիչ էլ երջանիկ. առաջին անգամ իր գորշ կյանքում մեկին ուրախություն էր պատճառել։

–	Իսկ դուք ինչ կարող եք ինձ տալ,– հարցրեց ստվերը պապիին, երբ նա կարծես թե պատրաստվում էր հեռանալ։

–	Տո՛ ես ի՞նչ ունեմ, ա՛յ ախպեր, որ քեզ տամ,– վրդովվեց նա,– յա՛ն տու, այ քյալ, դու էիր պակաս հըլը ընձնից բան ուզեիր... գնա՝ քու...

ստից...
Սպիտակը սպիտակի վրա չի երևում ... :think

Արդեն 13-րդ ժամն ա լրանում, ինչ նոն-ստոպ համակարգչի մոտ ստած եմ :(  Ձանձրույթը սպանում ա....

Համ էլ ցուրտ ա... էսօր...

Ով էր տեսել սենց ամառ? :(

Wv er tesel senc amar !!!

Ов ер тесел сенц амар?

Առանց ստեղներին նայելու տպում եմ :[

Նկատել եմ, որ երբ երկար ժամանակ չես լսում հարազատ մարդկանց ձայնը, հետո տարօրինակ է թվում..  փոխված

Երկա՜ր... լավ բառ է... ամենահարաբերական բառը աշխարհում: Մեկին մի տարի չես տեսնում, ասում ես, երկար ժամանակ ա չեմ տեսել, մյուսին՝ մի օր, երրորդին՝ մի վայրկյան :(

Էլի սկսեց էս անասունը իմ փոխարեն կառավարել :(

barev sirun Ani.vonc es?

որ ասում էի :angry  ախմախ...

:oy

Չգիտե,,,,չգիտեմ...
Ահ... շթթթթ...

Չգիտեմ... արժի խառնվել, թե չէ...

Ուղեղս հուշում է որ չարժի. նախ` ես միշտ էլ գիտեի, դե Ս...-ն ա էլի, անջատված, անպատասխանատու...

Մյուս կողմից` եթե բոլորը այդպես նայեն կողքից ու մտածեն, որ "պետք չէ խառնվել, մեկ է, չի ընդունի իմ ասածները", այդպես էլ կշարունակի իր կյանքը ծախսել... ու ում վրա... :(

Չեմ զարմանում... այդպես էլ ենթադրում էի... որ չի փոխվել...

դե ինձ էլ շատ չի հուզում..

չէ, բայց դե հուզում է :( իր պես աղջիկը պետք է որ իր արժեքն ավելի լավ իմանար...

Օֆ, լավ է... ով ոնց ուզում ա թող ապրի :(

Ժամանակին երբ փորձում էի մի փոքր խելքի բերել, ընդամենը վատամարդ դառա: Ու բոլորը այնես էին նայում վրաս, կարծես լուսնից եմ իջել :(

Էհ, ժող, խեր ըլնի  :beee

Ոչմի
Մի քանի րոպե առաջ աթոռիս մեջ նստած զգացի, որ ճոճվում եմ: Հատակից հաճելի ալիքներ էին հասնում ողնաշարիս: Նման դեպքերում առաջին մի քանի վայրկյանը ապակողմնորոշված ես, իսկ հետո վախ ես ապրում:

Իհարկե, մարդու անհավատությունը իր դերն է խաղում, ասում ես “Հա դե լավ, չի լինի տենց ուժեղ երկրաշարժ, որ շենքը քանդվի” : Բայց մի օր էլ կարող ա լինի, իսկ դու էլի տենց առխային կշարունակես նստել տեղդ ու սպասել մինչև ցնցումներն անցնեն: Եթե այս անգամ էլ ոչինչ չլինի, երբ վախը անցնի, կսկսես հեգնել:

Լավ, բա հետո? Մենակ երկրաշարժը չի, որ կարա կյանքդ անսպասելիորեն ավարտի: Էնքա~ն  ուրիշ հնարավորություններ էլ կան:

Բայց մենակ երբ վախ ես զգում, էդ ժամանակ ես հասկանում, որ շատ բան ունես դեռ անելու:

Մտածում ես, որ պետք է շտապ կյանքդ փոխես, հասցնես կիսատ գործերդ եւ հետո այնպես ապրես, որ մյուս անգամ չունենաս կիսատ բաներ, ափսոսելու պատճառներ: Բայց մեկա շարունակում ես նույն ձևով ապրել, կարծես երբեք չես մեռնելու, կարծես ասում ես` հա դե լավ, հլը վաղն էլ կա, վաղը կանեմ:

Մարդ, թե միկրոբ. սա է հարցը :think
Ոնց եմ զզվում տուֆտա մարդկանցից

Էն որ աննպատակ են...

Էն  որ մի բան անում են, ու չգիտեն` ինչի են անում

Էն որ իրանց կյանքը ոտից գլուխ իմպուլսիվ մղումներ են ու ոչ մի ռացիոնալ բացատրություն սեփական անասուն արարքներին չեն կարողանում տալ

Էն որ պատասխանատվություն չեն կարողանում իրենց վրա կրել

Էն որ սեփական արարքների հետևանքները չեն գիտակցում

Ու ամենակարևորը. իրանց թվում ա, որ տենց անելով իրանք դեմք են: Բայց իրականում սովորական մարդիկ են, որովհետև թույլ լինելու մեջ ոչ մի դեմքություն չկա :D

Փոքրիկ, մանրմունր, միկրոբ-մարդիկ

Հա, էտ մարդիկ միկրոբներ են: Պետք ա որևէ էժան մաքրող միջոց լցնես վրաները, լվա տանի :) Թանկը իմաստ չունի, որովհետև տենց մարդիկ չեն պայքարում սովորաբար իրանց դեմ օգտագործվող միջոցների ու առաջին իսկ քիմիական ազդեցությունից մոլեկուլների են տրոհվում :[

Զզվում եմ, երբ մարդը իրա գինը չի իմանում ու ամեն անարժան էակի իրենից գերադաս է համարում

Զզվում եմ վախկոտիկներից :) Սա առանձին կատեգորիա է: Վախկոտիկներ :) Իրանց ոչ ոք չի վախացրել, բայց իրանք մեկա վախենում են, բայ դիֆոլթ, որ հանկարծ մի բան դուրս չգա :)

Զզվում եմ բայ դիֆոլթ չար մարդկանցից :) Դրանք միկրոբներից էլ մանր են :) Եթե մի քիչ ավելի մեծ լինեին, ուղեղ կունենային ու կմտածեին`չարությունը անիմաստ է :)

Սիրում եմ մարդկանց, ոչ թե միկրոբներին :)

Անկապ օրագիր - 3
Առաջին: Ոչինչ չես վստահում, քեզ պահում ես գաղտնի ու առեղծվածային, ինտրիգներ ես հյուսում, թքած ես ունենում ամեն ինչի վրա, էգոիստություն ես անում ու ցանկցած հարց լուծում ես քեզ ձեռնտու տարբերակով,  ստիպում ես, որ քեզ հարմարվեն: Ժամանակ առ ժամանակ հասկացնում ես, որ միակը չէ, ուրիշներին էլ ես նկատում: Գուցե նա այս ամեն ինչը կզգա ու կհասկանա, բայց ոչինչ չի կարողանա անել, որովհետև մինչև ականջների ծայրը տարված կլինի:

Երկրորդ: Վստահում ես, բացվում ես ամբողջ էությամբ, ոչ մի գաղտնիք, ոչ մի թաքնված բան, հաշվի ես առնում ամեն կարծիք, ցանկություն, ամեն հարցում անձնազոհություն ես ցուցաբերում, փորձում ես հնարավոր ամեն ինչ անել, օգնել, պաշտպանել, հարմարվում ես, դիմանում ես: Երբեք չես թույլ տալիս կասկած անգամ, որ բացի իրենից երբևէ կարող ես մեկ ուրիշին ուշադրություն դարձնել, չէ որ նա միակն է, ամենալավը ու անկրկնելին:

Հա, դե կաս էլի, դե ստեղ ես, էլի, ինչ պտի անես առանց ինձ? :B հա դե զզվցրիր թողիր, էլի  - պատասխան ռեակցիա

Գուշակեմ երեք անգամից, թե ով է ավելի շատին արժանանում :) Ով է շահում?

չէ, սխալ պատասխան: Ոչ բարին, ոչ չարը :P

Շահում է տխմարը:

Առաջին դեպքում տխմարը հեշտությամբ ընկնում է ցանցը ու չի հասկանում, որ ինքն ընդամնը հարմար խաղալիք է:

Երկրորդ դեպքում` էլի տխմարը: Տխմարներն այնքան դժվար են ջոկում թացը չորից, իրենց լավը վատից: :)

Բայց վերջիվերջո տխմարը շահում է :) միայն այն բանի համար, որ ոչինչ չի հասկանում :)

Ուզում եմ ոչինչ չհասկանալ :roll[/QUOTE]

Էհ...
Տեսնում եմ, այն մարդկանց… Ու միանգամից զգում եմ…

Ում մասին եմ խոսում?

Այն մարդկանց, ում փոքր ժամանակ չեն սիրել: Այն մեծերի, որ մի օր երեխա են եղել ու իրենց ծնողների ջերմությունը, ուշադրությունը չեն ստացել:

Եւ ինչու միայն երեխա ժամանակ? Հիմա էլ, մեծ են, բայց ծնողները նրանց չեն սիրում, միայն հակառակը` պահանջներ են ներկայացնում ու “ոստիկանություն” են անում, սկսած` “ինչ կերար այսօր”, “տաք հագնվիր”, “իսկ այդ ընկերդ քեզ հարմար չէ, չշփվես նրա հետ”, “դու պետք է”…

Մի քանի օր առաջ երթուղային մի կին մտավ, մոտ 17-18 տարեկան որդու հետ:

Կինը “մաշված” տեսք ուներ, ոչ կիրթ, բայց երևում էր, որ իր արտաքինին ուշադրություն է դարձնում ու դեմքից թափվում էր “ստեռվայությունը”. խիստ դիմագծեր, ագրեսիվ հայացք :

Ամբողջ ճանապարհի ընթաքում որդուն ցուցումներ էր տալիս, թե ինչպես կանգնի, դռանը չհենվի, դուռը բացի, դուռը փակի, փատուհանից հեռու գնա, որ չփչի… Մնում էր ասեր, երբ շնչի-արտաշնչի:

Եւ այդ ամենը այնպիսի տոնով, այնպիսի ագրեսիվ ձայնով, որ ես էի վախից սարսռում ու մտածում էի. “Գոսպաձի, ոնց կարելի է նման մայր ունենալ, նման մարդու հետ ապրել ու դիմանալ: Ոնց էս տղեն երակները չի փռթում…”:

Իսկ տղան երևի ուղղակի սովոր էր արդեն: Հանգիստ լսում էր մոր հրահանգները ու խելոք կատարում: Մյուս կողմից էլ, երևի` ինքն էլ էր վախենում: Արդեն, ըստ փոքր ժամանակվանից մնացած սովորության, ենթագիտակցորեն վախենում է… Չէ, դա հարգանք չէ ծնողի նկատմամբ, դա պատկառանք չէ… Դա հոգեբանական խորը նստված է, որ տարիների ընթացքում արդեն վերածվում է անհաղթահարելի վախի ու տաբուի…

Բայց այնքան հեշտ կլիներ այդ վիճակը ուղղել, ընդամենը ուժ հավաքել, քաջություն ունենալ… Ընդամենը մեկ անգամ պետք էր ցույց տալ, որ դու արդեն մեծ ես, ու ինքդ կարող ես պատասխանատվություն կրել արարքներիդ համար:

Այո, դա դժվար է, բայց…

Պատկերացնում եմ արդեն մոտավորապես այդ տղայի ապագա ընտանիքը լօլ Ավելի ճիշտ` մամայի ապագա ընտանիքը:

Հետաքրքիր է, մաման երբևէ մտածում է, թե ինչ է անելու իր երեխան այն ժամանակ, երբ արդեն իր տարիքին դառնա? Արդյոք կլինի մեկը, ով նրան մամա, կամ պապա կասի ու ով կհոգա նրա մասին? Բայց չէ, ծնողները կարծես չեն նկատում դա, չեն հասկանում, որ պետք է թողնեն իրենց երեխաներին ազատ, պետք է թողնեն իրենց կյանքն էլ դասավորեն ու պետք է նպաստեն, օգնեն, աջակցեն, որ իրենց երեխաներն էլ լավ ընտանիք ունենան, հոգատար, սիրող ամուսիններ ու երեխաներ: Չէ որ մարդու ընտանիքը իր համար որոշակի մոդել է ծառայում: Եւ ինչ ընտանիք է ձևավորելու այդ մարդը ապագայում? Վախի, տեռորի, ուժային մեթոդներով, այլ ոչ թե սիրով ու հոգատարության վրա կազմված հարաբերություններ?

Արդյոք այդ հիպերուշադրությունը սեր է երեխայի նկատմամբ? Թե ուղղակի ծնողները չեն կարողանում հոգեբանորեն գիտակցել այն փաստը, որ երեխաները, թեև իրենցն են, բայց իրենց սեփական առարկաները չեն, կամ էլ ընտանի կենդանիները?

Նաև որոշ դեպքեր եմ նկատել, որ այն ծնողները, որ փոքր տարիքում անուշադրության են մատնել երեխաներին, արդեն մեծ տարիքում չափից ավելի ուշղադիր ու պահանջկոտ են դառնում երեխաների նկատմամբ: Արդյոք դա պայմանավորված է երեխայի նկատմամբ սիրով, թե ուղղակի էգոիզմ է ու ապագայի, մենակ մնալու նկատմամբ վախ?

Տանել չեմ կարողանում այդ տեսարանները, սիրտս կիսվում է, երբ տեսնում եմ անտարբեր ծնողներ:

Պատահում է, երբ երեխաներից միայն մեկն է լինում “չսիրված” : Ծնողները, քույրերը, եղբայրները անտեսում են երեխաներից մեկին: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով:

Օրինակ, ինչպես հասկանալ, երբ քույրերից մեկը մյուս քրոջ ու նրա ամուսնու պարտքերն է տալիս տարիներ շարունակ` անելով շատ դժվար աշխատանք եւ սեփական կյանքը մի կերպ քարշ տալով?

Ինչպես հասկանալ, եթե երեխաներից մեկն ունի ամենանորաձև հագուստները, խաղալիքները ու մի քանի սպորտի է հաճախում, իսկ մյուսը` ոչ?

Ինչպես հասկանալ, եթե ծնողները թքած ունեն, թե իրենց 11 տարեկան երեխան ուր է գիշերվա 2-ին, արել է արդյոք դասերը եւ ինչ է անելու, եթե 8ամյա դպրոցը չկարողանա ավարտել նույնիսկ?

Ինչպես հասկանալ, եթե ծնողները երեխաներից մեկին ստիպում են զոհաբերել իրենց քույրերի կամ եղբայրների համար? Մեկի համար սիրտը ցավում է, իսկ մյուսի համար` ոչ?

Եւ, օ~, պարադո~քս…

Այն երեխան, ով ամենից քիչ ջերմություն է ստացել իր ընտանիքից, ով ամենից շատն է անտեսված եղել, ում բանի տեղ չեն դրել ու միայն այս կամ այն բանն են պարտադրել ու պահանջել, այդ երեխան ավելի շատ է ձգտում տալ իր ընտանիքին, քան ընտանիքի մյուս անդամները:

Այդպիսի մարդկանց մոտ կարծես անհաղթահարելի զգացում է առաջանում` անել ամեն ինչ, նվիրվել մինչև վերջին կաթիլը: Որոշ դեպքերում նրանք նույնիսկ սեփական կամքով են գնում անձնազոհության, իրենք են առաջարկում, նույնիսկ երբ չեն խնդրում:

Նույնիսկ երբ լայաղ էլ չեն անում իրենց խնդրել: Ամբողջ կյանքը ձգտում են լավը լինել, լավ բան անել, որ իրենց էլ սիրեն: Բայց… ավաղ… միևնույնն է, իրենց հասնելու է միայն դժգոհություն, խրատ, “կարելի էր ավելին անել, ավելի լավ անել, իսկ դու ինչպես միշտ ամեն ինչ փչացրեցիր”…

Երբեմն, ավագ եղբայրներն ու քույրերը դառնում են կոմպլեկսների ու ճնշվածության պատճառ: Նրանք տարիքով ավելի մեծ են, եւ, հետևաբար, ավելի շատ փորձ ունեն, ավելի շատ բան են հասկանում: Իսկ կրտսեր երեխան միշտ գտնվում է անխելքի, միամիտի դերում, նրան միշտ խելք են սովորացնում: Հաճախ` այն ժամանակ, երբ սխալներն արդեն գործած են եւ ոչ ավելի շուտ, երբ պետք է օգնել, ուղղություն ցույց տալ:

Ընտանիքի անտարբերությունը բերում է նրան, որ երեխան մեծանում է անինքնավստահ ու ճնշված, ինքնամփոփ, կամ հակառակը` ագրեսիվ, հավասարակշռությունը հեշտությամբ կորցնող, հակահասարակական արարքների գնացող, սեփական անձը զոհի տեսքով ներկայացնելու ձգտումներով տոգորված, որը կրկին անինքնավստահության ու ճնշվածության արդյունք է: Ու հերիք է մի փոքր փորես այդպիսի մարդու ընտանիքի պատմությունը, պատճառները ջրի երես են դուրս գալիս ու տարածվում բենզինի գունավոր լաքաների պես:

Որոշ մարդիկ, զգալով այդ ամենը, ուրիշ ձևով են դասավորում իրենց կյանքը, այնպես, ինչպիսի կյանք որ երազել են  իրենց համար: Մնացածը` շարունակում են իրենց ծնողների դրած հիմքերը ու կարծես մուռ են հանում իրենց երեխաներից իերնց ծնողների գործածի համար:

Բայց ինչ էլ լինի, անցյալը կարևոր չէ: Կարևոր է ապագան, եւ այն, թե ինչ կանես այսօր քո ուզած կյանքը ունենալու համար վաղը:

Անհասկանալի
Չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր հեշտությամբ շռայլում են խոսքերը:

Օրերս, մի մարդ հայտարարեց, ավելի շուտ` դեկլարացրեց, որ մենք շատ մոտ ընկերներ ենք, ամենից մոտ նույնիսկ: Իրականում, ես էլ գիտեմ, ինքն էլ գիտի, որ այդպես չէ: Գուցե` դա փորձ է սկսել այդ ընկերությունը, բայց այս դեպքում` չհաջողված, քանի որ նման կեղծավոր հայտարարությունից հետո չեմ կարող հավատալ այդ մարդու ասածներին, մանավանդ, երբ խոսքերն ու գործերը չեն համապատասխանում ոչ մի ինստանցիաներով:

Իսկ այդ հայտարարությունից հետո միայն անվստահությամբ լցվեցի: Եթե այդքան հեշտությամբ ինձ ընկեր է համարում, ուրեմն` կամ կեղծավորություն է անում, կամ էլ մի բան պակաս է: Ու դրանից հետո ակնկալել ընկերություն` անիմաստ է:

Գուցե` ուղղակի չէր գիտակցում, որ ինձ համար այդ խոսքերը շատ ավելի լուրջ են ու կվանեն ավելի շատ, քան կընկերացնեն:

Ես երբեք չեմ ընդունել մարդկանց հեշտությամբ, բայց երբ ընդունել եմ` ընդունել եմ սրտանց ու վերջնականապես: Այսինքն` ինչ-որ մի արարք, սխալմունք թերություն այլևս չի կարող ինձ համար նշանակալի լինել այնքան, որ հրաժարվեմ այդ մարդուց:

Երբեք ինձ համար անկապ ու օտար մարդկանց, չեմ ասել, թե ընկերներս են, երբեք անհիմն խոսքեր չեմ արտաբերել, որ դրանց արժեքը չկորի: Միևնույնն է, մի օր սուտը բացահայտվելու է:

Անկապ օրագիր - 3
Երեկ միանգամից այնքան վատ զգացի...

Քիչ էր մնում թողնեի, որ արցունքներս հոսեին :oy

Ու միանգամից ինձ հավաքեցի."Էս ինչ օրի եմ հասել: Արդեն օտար մարդկանց մոտ ինքս ինձ այն վիճակի եմ հասցնում իմ անիմաստ մտորումներով, որ կարող եմ լացել":

Ինչ ահավոր է հայտնվել մարդկանց մեջ, ում հայացքները ու հետաքրքրությունները տարբերվում են քոնից 180 աստիճան: Ու միանգամից այն աստիճան մենակ ես զգում քեզ, որ ուզում ես ոռնալ, ուզում ես գոնե մի հարազատ դեմք տեսնել:

Կյանքը փոխվում է, գնում է իր հունով, գնում է իր ուզած, իր գծած ճանապարհով, իր ուզած հետագիծն է թողնում, իսկ ես միայն ստիպված եմ հարմարվել դրան ու հետևել, թե է'լ ինչ կայֆեր կանի գլխիս:

Երբեք չեմ կարողացել ազդել ոչ մի իրադարձության վրա, ոչ մի հանգամանքի: Երբեք չեմ կարողացել ոչինչ ուղղել: Չեմ կարողացել իմ ուզածով դասավորել իրադարձությունները, անզոր եմ :cry  Օգնեք...

Ես եմ հարմարվել հանգամանքներին, ոչ թե հանգամանքներն եմ հարմարեցրել ինձ:

Եւ դե շարունակում եմ այդպիսին լինել:

Մի քանի օր առաջ, երբ դուրս եկա շենքից, անձրև էր կաթկթում, իսկ հետո` ուժեղացավ: Ես քայլում էի անձրևի տակով ու ինքս ինձ համոզում, որ ցուրտ չէ, որ բան չկա, ընդամենը երկու քայլ` եւ ես տեղ կհասնեմ: Հետո` մտածում էի` ինչ հավես է անձրևի տակ քայլելը: Վերջին բառերը մտածելուց արդեն մարմինս սարսռում էր ցրտից, իսկ ջուրը երեսիս ու աչքերիս էր խփում: Երբ տուն հասա, ջուրը վրայիցս չռում էր:

Բայց այդ իրավիճակը այնքան սովորական էր ինձ համար: Ինչպես միշտ, հարմարվում եմ, անտեսում եմ ակնհայտը, անտեսում եմ բացասականը ու ինքս ինձ հավատացնում, որ ինչ որ լինում է, լավ է լինում:

Այնքան զվարճալի է հետևել կյանքի ղժժերին: Երբ համեմատում ես երկու ստատիկ կետ` երեկ ու այսօր: Երեկ ունեիր երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ: Այսօր` երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ` բոլորը փշրված ու ջախջախված:

Երբեմն հայտնվում ես նույն տեղը, նույն իրավիճակում, բայց արդեն ուրիշ ժամանականեր են, ուրիշ մարդիկ են քեզ շրջապատում ու ակամայից հիշում ես "երեկը", հիշում ես երազանքներդ, պլաններդ ու սպասումներդ ու նորից հասկանում ես, որ քեզ մի լավ արել է... կյանքը....

Ինչպես փոխել... ինչպես ազդել...

Երբեք չեմ կարողացել: Չգիտեմ` կսովորեմ մի օր, թե ոչ: Երևի` չէ:

Ինչ էլ անեմ, միայն փչացնելու եմ ամեն ինչ...