«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - davidus

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)
Կարևորելով համայնքների բնակչության թվաքանակի միջև եղած տարբերությունները տարբեր առում¬ներով, նաև նկատի ունենալով, որ պետությունը համայնքների նկատմամբ որոշակի քաղաքականություն իրականացնելիս մեծ կարևորություն է տալիս այդ ցուցանիշին` ներկայացնենք համայնքների դասակարգումն ըստ այդ ցուցանիշի, առանձնացնելով 5 խմբեր։ Առաջին 2-ը՝ մինչև 100 և 101-500 բնակիչ ունեցող խմբերը դիտարկելով որպես փոքր համայնքների խումբ, 3-րդ և 4-րդ ՝ 501-1000 և 1001-ից 1500 բնակիչ ունեցող խմբերը՝ միջին, իսկ վերջինը՝ 1500-ից ավելի բնակիչ ունեցող խումբը՝ որպես խոշոր։

Ըստ մշտական բնակչության թվաքանակի համայնքների դասակարգման արդյունքների մասին պատկերացում է տալիս գծապատկերը, որտեղ ներկայացված է առանձնացված համայնքային խմբերի բաշխվածությունը (թվերը ներկայացված են 2009թ-ի հունվարի մեկի դրությամբ)։

Գծապատկերը թույլ է տալիս նկատել, որ հանրապետության համայնքների կազմում առավել մեծ թիվ են կազմում 1500 և ավելի բնակիչ ունեցող համայնքները` 355 համայնք, նրանց թիվը ընդհանուրի մեջ կազմում է 38%: Սա պայմանավորված է նրանով, որ այս խմբում են ընդգրկված քաղաքային համայնքների մեծամասնությունը: Մինչև 100 բնակիչ ունեցող համայնքները կազմում են ընդհանուրի 3%-ը (թվով 25 համայնք), 101-ից 500 բնակիչ ունեցող համայնքները իրենց թվով երկրորդն են ընդհանուրի կազմում` 27% (թվով 252 համայնք): Միջին մեծության համայնքները` 501-ից 1000 և 1001-ից 1500 բնակիչ ունեցող, ընդհանուր թվով իրար մոտ են և կազմում են 17% (163 համայնք) և 15% (138 համայնք) համապատասխանաբար:

Հանրապետության համայնքների ըստ առկա բնակչության առանձնացված խմբերի մարզային կտրվածքով բաշխումը ներկայացված է հաջորդ գծապատկերում։

Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից, ըստ համայնքների մեծության (բնակչության թվաքանակի հիման վրա սահմանված) ՀՀ մարզերն էապես տարբերվում են միմյանցից: Եթե Արարատի և Արմավիրի մարզերում համայնքների 60%-ից ավելին (62.9% և 69.1% համապատասխանաբար) ունեն 1500-ից ավելի բնակչություն, ապա Սյունիքի մարզում դրանց տեսակարար կշիռը մոտ 5 անգամ փոքր է (11.9%), և այս մարզում փոքր` մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների թիվը կազմում է 50.5%: Նշենք նաև, որ 25 գերփոքր (մինչև 100 բնակիչ) ունեցող համայնքներից 18-ը Սյունիքի մարզում է, որոնք կազմում են մարզի համայնքների 16.5%-ը: Վայոց ձորում նույնպես մինչև 500 բնակիչ ունեցող համայնքները բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն` 43.2%:

Կատարված ուսումնասիրությունը թույլ է տալիս նկատել, որ մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների տեսակարար կշիռը ընդհանուրի կազմում բավականին մեծ է`27% (թվով 252 համայնք): Առաջին հայացքից էլ պարզ է, որ այս համայնքները ի վիճակի չեն իրականացնելու իրենց լիազորությունները անգամ համահարթեցման դոտացիաները ստանալուց հետո: Բացի խնդրի ֆինանսական կողմը, փոքր համայնքները ապահոված չեն համապատասխան մարդկային ռեսուրսներով` լիազորությունների իրագործումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Նույնը վերաբերում է նաև մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներին. Որոնք ընդհանուրի մեջ կազմում են 17% (163 համայնք):

Ներկայումս հրատապ խնդիր է նման փոքր (թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսների անբավարարության իմաստով) համայնքների խոշորացումն ու ֆինանսական միջոցների կենտրոնացումը: Ակնհայտ է, որ այս համայնքները զարգացման ճանապարհին այնպիսի լուրջ խոչընդոտների են հանդիպում, ինչպիսին է ֆինանսական միջոցների պակասը, հեռավորությունը, բարձրադիրությունը, ընդհանուր սոցիալական հուսահատությունը: Սրանք պատճառ է դառնում տեղական բնակչության միգրացիային, որը տանում է դեպի համայնքների քայքայումը:

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)
Ստորև, աղյուսակում, բերված են բնակավայրերը` ըստ բարձունքային նիշերի` հաշվի առնելով ՀՀ կառավարության վերը նշված  թիվ 756 որոշմամբ (և համապատասխան լրացումներով) բնակավայրերի հաստատված ցանկը (տես` Աղյուսակ 2)

Աղյուսակից երևում է, որ 35 քաղաքներ և 587 գյուղեր ըստ բարձունքային նիշի պատկանում են նույն՝ նախալեռնային-հարթավայրային դասին, չնայած դրանք էապես տարբերվում են ըստ իրենց բարձունքային նիշի (օրինակ 1700 և 800 մ բարձրության վրա գտնվող համայնքները պատկանում են նույն խմբին)։ Հասկանալի է, որ բարձունքային այսպիսի տարբերությամբ գյուղերը չեն կարող այս տեսանկյունից ունենալ նույնանման զարգացման հնարավորություններ։ Կարծում ենք, այս խումբը պետք է տրոհել մասերի, առանձնացնելով առնվազն երկու՝ նախալեռնային և հարթավայրային համայնքների տեսակներ (մինչև 800մ և 800-1700մ)։

Համայնքների տարածաշրջանային բնութագրի մասին ավելի լայն պատկերացում ունենալու տեսակետից մեծ հետաքրքրություն և օգտակարություն կունենա դրանց բարձունքային և սահմանամերձության բնութագրերի միացյալ (համատեղ) օգտագործմամբ ձևավորված տիպաբանությունը: Դրանում առանձին տիպատեսակները ցույց կտան, թե տվյալ տիպատեսակին համապատասխանող համայնքը տարածաշրջանային ինչպիսի բնութագրեր ունի: Ստորև ներկայացվում է ՀՀ բնակավայրերի համար ձևավորված այդպիսի տիպաբանություն: Ամփոփ բնութագրում միատեղված մասնակի ցուցանիշները և ըստ դրանց առանձնացված բնակավայրերի տեսակները բերված են Աղյուսակ 3-ում:

Դիտարկելով այս տեսանկյունից` հանրապետության գյուղերի 48.6%-ը (461 գյուղական բնակավայրեր) նախալեռնային-հարթավայրային և ոչ սահմանամերձ են, այսինքն` այս տեսանկյունից զարգացման համար ունեն նպաստավոր պայմաններ: Լեռնային և ոչ սահմանամերձ գյուղերը կազմում են ընդհանուր թվի 16.8%-ը (159 գյուղական բնակավայրեր), իսկ բարձր լեռնային և ոչ սահմանամերձ գյուղերը կազմում են 16.1% (153 գյուղական բնակավայրեր):

Ներկա պայմաններում առավել անբարենպաստ պայմաններում են գտնվում գյուղական համայնքների 3%-ը (28 գյուղական բնակավայրեր), որոնք սահմանամերձ են և բարձր լեռնային: Համապատասխանաբար, նախալեռնային-հարթավայրային և սահմանամերձ գյուղական բնակավայրերը կազմում են 13.2% (125 գյուղ), իսկ լեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերը` 2.3% (22 գյուղ):

Նշենք նաև, որ հանրապետության 48 քաղաքներից 2-ը նույնպես գտնվում են սահմանամերձ և բարձր լեռնային գոտում: Խոսքը Վարդենիս և Քաջարան քաղաքների մասին է:

Ըստ իրենց չափի (մասշտաբի) համայնքները դասակարգելիս կարելի է օգտագործել ինչպես տարածքի (մակերեսը), այնպես և բնակչության (թվաքանակի) բնութագրերը։

Կապված բնակչության թվաքանակի հետ զգալի տարբերություններ գոյություն ունեն ՀՀ գյուղական համայնքների միջև անգամ միևնույն մարզի սահմաններում։ Այսպես, Շիրակի մարզի Ախուրյան գյուղական համայնքը (10052 մարդ) բնակչության թվաքանակով գերազանցել է Կարմրաքար համայնքի բնակչությանը (51 մարդ) մոտ 197 անգամ։ Ասվածը ճիշտ է նաև քաղաքային համայնքներում. ամենաքիչ բնակչություն ունի Դաստակերտ քաղաքը (301 մարդ), որը Գյումրիից (146438 մարդ) փոքր է մոտ 486.5 անգամ։

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)
Յուրաքանչյուր համայնք, որպես ամբողջ համակարգի մի մասնիկ, բազմակողմանիորեն պետք է ճանաչվի, բնութագրվի, ճշգրտորեն որոշվի նրա տեղն ու դերը համակարգում ու երկրում, գնահատվեն հնարավորություններն ու ակնկալվելիք մասնակցությունը երկրի զարգացման գործընթացում, և հարկ եղած աջակցություն ցուցաբերվի նաև նրան: Այդպիսի ճանաչումը պահանջում է յուրաքանչյուր համայնքի բազմակողմ գնահատում, ուստի և համայնքների գնահատման ամբողջական համակարգի ձևավորում երկրում, գնահատման համար անհրաժեշտ և գնահատման արդյունքում ստացված տեղեկատվության բազայի ստեղծում և սպասարկում, փոփոխությունների վերլուծություն և արժևորում, անհրաժեշտ մեթոդական ապահովման մշակում և կիրառում:

Համայնքների տարածաշրջանային բնութագրերը զգալի ազդեցություն ունեն սոցիալ-տնտեսական բնութագրերի ձևավորման և փոփոխությունների վրա և պետք է հաշվի առնվեն առկա խնդիրների լուծումներ փնտրելիս, ինչպես նաև համայնքների զարգացման հեռանկարները որոշելիս։

Ըստ երկրի արտաքին սահմանի նկատմամբ ունեցած դիրքի կարելի է առանձնացնել ա) ներքին և բ) սահմանամերձ համայնքներ։

1998 թվականի նոյեմբերի 17-ի ,Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին թիվ 713 որոշման և դրանում լրացումներ կատարելու մասին 31.07.2003,N 940-Ն, 14.04.2004,N 492-Ն, 01.09.2005,N 1490-Ն  և 21.06.2007,N 727-Ն որոշումների համաձայն սահմանամերձ համայնքների կարգավիճակ են ստացել 177 գյուղական և 9 քաղաքային համայնքներ։ Առավել թվով (տես Աղյուսակ` 1) սահմանամերձ համայնքներ ունի Սյունիքի մարզը՝ 61 գյուղական և 5 քաղաքային։ Իսկ Կոտայքի մարզում նման կարգավիճակով համայնքներ չկան։

Ըստ համայնքի տարածքի միջին բարձրության ծովի մակերևույթի նկատմամբ կարելի է առանձնացնել`

ա) նախալեռնային - հարթավայրային,

բ) լեռնային

գ) բարձր լեռնային համայնքներ։

ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» թիվ 756 և դրանում լրացումներ կատարելու մասին 15.01.2000,N 17, 16.05.2001,N 426, 06.02.2003,N 110-Ն և 21.07.2005,N 1049-Ն որոշումներով լեռնային են համարվում այն բնակավայրերը (համայնքները), որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000, իսկ բարձր լեռնային՝ 2000 և ավելի մետր բարձրության վրա։ Լեռնային համայնքների թվին են պատկանում Ճամբարակ, Հրազդան, Ծաղկաձոր, Արթիկ, Մարալիկ, Դաստակերտ քաղաքը և 181 գյուղեր։ Բարձր լեռնային են Ապարան, Մարտունի, Գավառ, Վարդենիս, Սևան, Քաջարան, Ջերմուկ քաղաքները և 181 գյուղեր։

Այս որոշումով սահմանվում է նաև լեռնային և բարձր լեռնային համարվող համայնքների ցանկը, որը փոքր ինչ շեղվում է զուտ աշխարհագրական իմաստով սահմանված չափորոշիչներից: Մասնավորապես, օրինակ` Լոռու մարզի Հալավար գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1665մ բարձրության վրա, սակայն դասակարգվել է լեռնային համայնքների շարքին:

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 5)
Խարտիայի 10-րդ հոդվածով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքը:

1. Տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց լիազորությունները իրականացնելիս, իրավունք ունեն համագործակցել և օրենքով սահմանված շրջանակներում տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ կազմել միավորումներ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար:

2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվի միություն կազմելու տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` ընդհանուր շահերի պաշտպանության և առաջ տանելու նպատակով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային միություններին անդամակցելու իրավունքը:

Սահմանադրության հոդված 110-ով սահմանվում է, որ համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային Ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:

Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 8-րդ գլխում սահմանվում են միջհամայնքային միավորումները, մասնավորապես`միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը, դրանց կազմելու կարգը և կառավարման մարմինները [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., Գլուխ 8, հոդվածներ 78-80]:

Խարտիայի 11-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման իրավական պաշտպանությունը:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների ազատ իրականացման ապահովման և երկրի սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման սկզբունքների պահպանման համար պետք է ունենան դատարանով պաշտպանվելու իրավունք:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների` դատարան դիմելու իրավունքը որոշակի  դեպքերում: Մասնավորապես`օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով, ինչպես նաև` համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով: Այնուհետ, 16-րդ հոդվածով սահմանվում է, որ համայնքի ավագանին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Օրենքի 71-րդ հոդվածում ասվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:

Օրենքի 776-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք փաստել, որ ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսդրությունը մեծ մասամբ համապատասխանում է Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայում ներկայացված պահանջներին: Սակայն ՀՀ օրենսդրության մեջ ինքնին կան բացեր, որոնք ակնհայտորեն արտահայտվելով` տարիներ շարունակ իրենց լուծումը չեն ստացել, և այժմ էլ ,դրանց շտկման ուղղությամբ որոշակի լուրջ նպատակադրված գործունեություն չի իրականացվում: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանված է, որ համայնքները իրավունք ունեն թողարկել արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով, սակայն նման օրենք մինչ այժմ դեռ չի ընդունվել: Հստակ սահմանված չէ նաև համայնքների վարկավորման գործընթացը, չկա հաշվարկված որոշակի հստակ կարգ: Օրենքով սահմանված է նաև, որ համայնքային բյուջեների եկամտի աղբյուր են հանդիսանում նաև պետական բյուջեից և ծախսերի ֆինանսավորման

նպատակային հատկացումները (սուբվենցիաները), սակայն դրանց տրամադրման կարգը ևս սահմանված չէ:

Սահմանադրության համաձայն` համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով: Այսպիսի օրենք դեռևս ընդունված չէ: Սակայն ՀՀ կառավարությունը 2008թ.-ին ընդունել է համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ, ուր սահմանված են համայնքների խոշորացման սկզբունքները և համայնքների խոշորացման չափորոշիչները:

Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 8-րդ գլխում սահմանվում են միջհամայնքային միավորումները, մասնավորապես`միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը, դրանց կազմելու կարգը և կառավարման մարմինները: Սակայն սահմանված չեն միջհամայնքային միավորումների կառավարման մարմինների լիազորությունները, դրանց կազմման կարգը:

Նշված առումներով ՀՀ օրենսդրության մեջ դեռևս լուրջ աշխատանք պետք է իրականացվի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ:

Դավիթ Մարգարյան

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 4)
Խարտիայի 9-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները:

1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն, ազգային տնտեսական քաղաքականության շրջանակներում, տնօրինելու բավական սեփական ֆինանսավորման միջոցների, որոնք նրանք ազատորեն կարող են տրամադրել իրենց գործառությունների իրականացմանը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է համաչափ լինեն սահմանադրությամբ կամ օրենքով տրված իրենց լիազորություններին:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերի և վճարների հաշվին, որոնց չափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել համապատասխան օրենքի շրջանակներում:

4. Այն ֆինանսական համակարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցները, պետք է բավականին բազմազան և ճկուն լինեն, որպեսզի, որքանով դա իրականում հնարավոր է, հետևեն ծախսերի փոփոխություններին, որոնք ծագում են տեղական ինքնակառավարման իրավասությունները իրականացնելիս:

5. ֆինանսների առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի կիրառում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ունեցած ծախսերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների ազատությունը իրենց իրավասության սահմաններում:

6. Վերաբաշխվող միջոցները հատկացնելու կարգը անհրաժեշտ է պատշաճ կերպով համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

7. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող պաշտոնական դրամաշնորհները հնարավորիս չպետք է նախատեսվեն որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար: Պաշտոնական դրամաշնորհները չպետք է վնասեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` նրանց սեփական իրավասության ոլորտում քաղաքականության ընտրության հիմնական ազատությանը:

8. Կապիտալ ներդրումների ծախսերը ֆինանսավորելու համար տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությունը պահպանելով, պետք է ունենան փոխատվական կապիտալի ազգային շուկա մուտքի իրավունք:

Սահմանադրության հոդված 106-ով սահմանվում է, որ համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 57-րդ հոդվածով սահմանված է, որ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրներ են հանդիսանում հարկային եկամուտները, տուրքերը, այլ եկամուտներ, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացված միջոցներ, պաշտոնական տրանսֆերտներ, բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ: Նշվածներից յուրաքանչյուրը ունի իր ենթակետերը, որոնցով և առավել մանրամասնորեն սահմանվում են մուտքերի տեսակները: Այս մուտքերով էլ պայմանավորված` ձևավորվում է համայնքի բյուջեն, որով և մանրամասնորեն սահմանվում են յուրաքանչյուր լիազորության իրականացմանը հատկացվելիք միջոցները: Համայնքի բյուջեն, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է համայնքի ավագանին:

Ըստ օրենքի`պետք է ապահովված լինի համայնքներին օրենքով վերապահված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 9]:  Սա հանդիսանում է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը: Սահմանադրությամբ սահմանված է նաև, որ համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման [ՀՀ Սահմամադրություն, 2005թ., հոդած 106]:  Սրան համապատասխան` օրենքում ամրագրված է տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը, ըստ որի պետական մարմինների լիազորությունները փոխանցվում են համայնքներին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում` օրենքով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պարտադիր ապահովմամբ:

Համաձայն Սահմանադրության հոդված 106-ի` համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ: Ներկայումս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որում սահմանվելու են նաև տեղական հարկերը: Սահմանադրության վերը նշված դրույթին համապատասխան` գործում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենքը, որով սահմանվում են տեղական տուրքի ու վճարի հասկացությունները, ինչպես նաև դրանց տեսակները [«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենք, հոդվածներ 2, 3, 7]:  «ՏԵղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է, որ համայնքի բյուջեի մուտքերից են հանդիսանում տեղական տուրքերն ու վճարները [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 57]:  Նույն օրենքի 16-րդ հոդվածում նշվում է, որ համայնքի ավագանին սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, իսկ 34-րդ հոդվածում ասվում է, որ համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը: Օրենքի 60-րդ հոդվածով սահմանվում են նաև համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները:

ՀՀ-ում համայնքային բյուջեների ձևավորման աղբյուր են հանդիսանում հարկերը, տեղական տուրքերը, պաշտոնական դրամաշնորհները:

Սակայն այս աղբյուրները ուղղակի փոխկապվածություն չունեն տնտեսական այնպիսի գործոնների հետ, ինչպիսին են օր.` ինֆլյացիան: Մինչ տնտեսական գործոնների հետևանքով համայնքային ծառայությունների մատուցման արժեքը բարձրանում է, միևնույն ժամանակ համայնքային բյուջեների ձևավորման աղբյուրները մնում են նույնը: Սա կարող է դժվարություններ ստեղծել տեղական ինքնակառավարման մարմինների համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքում սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկի համաձայն`ֆինանսապես թույլ համայնքներին ցույց է տրվում աջակցություն ֆինանսական համահարթեցման միջոցով:  Այնուհետ, օրենքի 58-րդ հոդվածով սահմանվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները:

Մասնավորապես` համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:

ՀՀ-ում ֆինանսական համահարթեցմանն ուղղված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ Օրենքով: Համաձայն օրենքի` տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների: Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով [«Ֆինասնական համահարթեցման մասին» ՀՀ Օրենք, 1998թ., հոդված 7]:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի` համայնքային բյուջեները ստանում են պաշտոնական դրամաշնորհների ձևով տրվող հատկացումներ, որոնց թվում` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ, պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) և այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ:

Ինչպես վերը նշվեց, համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու համար, սակայն սուբվենցիաները տրամադրվում են որոշակի նպատակային ծախսեր իրականացնելու սկզբունքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի համաձայն` համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար, կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 59]:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)
Խարտիայի 7-րդ հոդվածով սահմանվում են տեղական մակարդակում լիազորությունների իրականացման պայմանները: ՀՀ-ը վավերացրել է այս հոդվածի 1-ին և 3-րդ կետերը: Դրանք են`

1. Տեղական մակարդակում ընտրովի անձանց կարգավիճակը պետք է ապահովի նրանց լիազորությունների ազատ իրականացումը:

3. Տեղական մակարդակում ընտրովի անձի մանդատին անհամատեղելի գործառնություններն ու գործունեությունը կարող են սահմանվել միայն օրենքով կամ հիմնարար իրավական սկզբունքներով:

Սահմանադրության հոդված 107-ով սահմանվում է, որ տեղական ինքնակառա¬վարման մարմիններ են հանդիսանում համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Ըստ օրենքի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված են իրավասություններ, որոնք կարող են իրականացվել միայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Այդ լիազորությունների իրականացումը կառավարման այլ մարմնի կողմից արգելվում է օրենքով: Հետևաբար, իրենց տրված լիազորությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմինները ազատ են իրականացնելու գործունեություն, որը չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու անդամի և համայնքի ղեկավարի մանդատին անհամատեղելի գործառնություններն ու գործունեութ-յունը սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով: Մասնավորապես` օրենքի 18-րդ հոդվածով տրվում են համայնքի ավագանու անդամի` այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները: Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

ա) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար,

բ) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

գ) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:

Ինչպես նաև, օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը:

Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 25-րդ հոդվածով, որում ասվում է, որ համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական,

գիտական և մանկավարժական աշխատանքից: Օրենքով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորություն¬ների վաղաժամկետ դադարեցման դեպքերը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 26]:

Խարտիայի 8-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական հսկողությունը:

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ձևերով և դեպքերում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն, որպես կանոն, պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրության սկզբունքներին հետևելու ապահովմանը: Այդուհանդերձ, վարչական հսկողությունը կարող է ներառել նաև վերադաս մարմինների` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների կատարման հսկողությունը:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական հսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ լինի այն շահերին, որոնք նպատակ ունի պաշտպանել այդ միջամտությունը:

ՀՀ Սահմանադրության հոդված 108.1-ով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ իրավական հսկողության համակարգը: Ըստ հոդվածի`տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական հսկողություն:

Սահմանադրության հոդված 108.1-ում սահմանվում է նաև, որ համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Ելնելով այս դրույթից` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կատարման նկատմամբ վարչական վերահսկողությունը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., գլուխ 71]:

Օրենքով սահմանվում է, որ վարչական հսկողությունը  տարածվում է  համայնքի  ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ: Համայնքի  ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 771]:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 681-րդ հոդվածի համաձայն` Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև ՀՀ վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով: Համաձայն այս դրույթի էլ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ Օրենքում  սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը [«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ Օրենք, 2006թ.]: Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 77-րդ հոդվածում սահմանվում է, որ պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային Ժողովի և կառավարության միջոցով: ՀՀ վերահսկիչ պալատը, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)
Խարտիայի 4-րդ հոդվածով սահմանվում է Տեղական ինքնակառավարման իրավասությունը:

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն սույն դրույթը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմիններին առանձին կոնկրետ լիազորություններով օժտելը` այլ օրենքի համապատասխան:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով սահմանված շրջանակներում, գործողությունների լիակատար ազատություն ունեն իրականացնելու իրենց նախաձեռնությունները` ցանկացած հարցի հետ կապված, որը դուրս չէ իրենց իրավասություններից և վերապահված չէ իշխանության այլ մարմնի իրավասությանը:

3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, պետք է առավելապես դրվի իշխանության այն մարմինների վրա, որոնք ամենից մոտ են քաղաքացիներին: Այդ լիազորություններից որևէ մեկը իշխանության այլ մարմնին տալը պետք է իրականացվի` հաշվի

առնելով առաջադրված խնդրի ծավալի բնույթը, ինչպես նաև խնայողության ու արդյունավետության պահանջները:

4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, որպես կանոն, պետք է լինեն ամբողջական և բացառիկ: Դրանք իշխանության այլ` կենտրոնական կամ տարածաշրջանային մարմնի կողմից կարող են վիճարկվել կամ սահմանափակվել միմիայն օրենքով սահմանված շրջանակներում:

5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից լիազորութ¬յունները պատվիրակելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները պետք է, որքան հնարավոր է, ազատություն ունենան դրանց իրականացումը հարմարեցնելու տեղական պայմաններին:

6. Տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն վերաբերող ցանկացած որոշման պլանավորման և ընդունման գործընթացում պետք է հնարավորինս խորհրդակցել այդ մարմինների հետ, ընդ որում` անելով դա նախապես և համապատասխան ձևով:

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդվածներ 32-45]: Այս պահանջը ամրագրված է Սահմանադրության հոդված 107-ում, ուր հստակ նշվում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: ՀՀ օրենսդրության մեջ, բացի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքից, այլ օրենքներով նույնպես սահմանված են տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի լիազորություններ:

Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում են այդ ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները [«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ Օրենք, 2005թ.  հոդված 17]:  Այնուհետև, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ են սահմանված նաև «Թափոնների մասին» ՀՀ Օրենքով, ուր սահմանվում է թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները [«Թափոնների մասին» ՀՀ Օրենք, 2004թ. հոդված 11]:  «Պետական վիճակագրության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով [«Պետական վիճակագրության մասին» ՀՀ Օրենք, 2000թ. հոդված 13]:  «Քաղաքաշինության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը [«Քաղաքաշինության մասին» ՀՀ Օրենք, 1998թ. հոդված 11]:

Տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ազատությունը օրենքի սահմաններում ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասում, ուր նշված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն, ինչը և սահմանված է տեղական ինքնակառավարման սկզբունքներից առաջինով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 9]:

ՀՀ Սահմանադրության հոդված 105-ի երկրորդ մասով սահմանված է, որ պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Սա հանդիսանում է նաև տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը` ամրագրված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածում:

Տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը արտահայտվում է այդ լիազորությունների իրականացման համար պատասխանատվություն կրելու միակության մեջ: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար սեփական պատասխանատվություն են կրում միայն տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ լիազորությունների իրականացման համար ոչ մի այլ հանրային կառավարման մարմին պատասխանատու չէ: Սա հանդիսանում է ՀՀ տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը, այն է` ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս:  Բացառիկությունը կայանում է նրանում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները ամրագրված են նրանց, ոչ մի այլ պետական կառավարման մարմին իրավունք չունի իրականացնել այդ լիազորությունները:  Օրենքի 71-րդ հոդվածում նշվում է, որ պետական լիազորված մարմինը (Տարածքային կառավարման նախարարություն), ինչպես նաև համապատասխան մարզպետը կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել միայն դատական կարգով: Սրանից բացի` օրենքով սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 70]:

Տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն վերաբերող որոշումների, օրենսդրական բարեփոխումների պլանավորման և ընդունման գործընթացում նրանց ներգրավվածությունը` խորհրդակցելու տեսքով, տրված է միայն ՀՀ Սահմանադրությամբ` հոդված 110-ում: Ըստ այդ հոդվածի` համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային Ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից։

Ցավալի է, սակայն հանրաքվեի արդյունքը, որպես ժողովրդի կամարտահայտության ձև, հաշվի չի առնվում միջհամայնքային միավորումների կազմավորման կամ բաժանման գործընթացում:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 1)
Ստորև կներկայացնեմ հեղինակային հոդվածս` նվիրված «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի» այն հոդվածներին, որոնք վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը, և Հայաստանի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության համապատասխանությանը Խարտիայի պահանջներին: Աշխատանքում բերված են Խարտիայի օրենսդրական պահանջները բավարարող ՀՀ օրենքները և դրանց համապատասխան հոդվածները: Նշվել են Խարտիայի նաև այն հոդվածները, որոնց պահանջները դեռևս ապահովված չեն ՀՀ օրենսդրությամբ:

ՀՀ տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության համապատասխանությունը Տեղական Ինքնակառավարման  Եվրոպական Խարտիային

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ոլորտի ձևավորումը ուղենշող հիմնական փաստաթղթերից է «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան» (այսուհետ` Խարտիա):

Հայտնի է, որ ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի` միջազգային պայմանագրերը ունեն գերակա դիրք երկրի համապատասխան օրենսդրական ակտերի նկատմամբ` այն պայմանով, որ դրանք չեն հակասում սահմանադրությանը: Հետևաբար Հայաստանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությունը պետք է համապատասխանի Խարտիային` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ը ստորագրել է այն 2001թ-ի մայիսի 11-ին (վավերացրել 2002թ-ի հունվարի 25-ին, ուժի մեջ է մտել 2002թ-ի մայիսի 1-ից):

Համեմատենք Հայաստանի տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական առկա իրավիճակը Խարտիայում սահմանված այն նորմերի հետ, որոնց կատարումը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով դրանք:

Խարտիայի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ.

Տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ընդունված լինի երկրի օրենսդրությունում և հնարավորինս` երկրի սահմանադրությունում:

Այս դրույթը ամբողջությամբ ապահովված է ՀՀ-ի օրենսդրությունում, քանի որ Սահմանադրության 2-րդ հոդվածի երկրորդ մասում սահմանված է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Այնուհետև, Սահմանադրության հոդված 11.2-ում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

Բացի սա, Սահմանադրության 7-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է տեղական ինքնակառավարմանը, ուր հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման հիմնարար հասկացությունները և նորմերը:

Իսկ տեղական ինքնակառավարման սկզբունքները, ինչպես պահանջվում է Խարտիայում, սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի հոդված 9-ով (թվով 9 սկզբունք):

Խարտիայի 3-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման հասկացությունը: Այն է`

1. Տեղական ինքնակառավարում ասելով հասկանում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և իրական կարողությունը` կանոնակարգելու պետական գործերի զգալի մասը և կառավարելու այն, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ և տեղի բնակչության շահերից ելնելով:

2. Այդ իրավունքն իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամներն ընտրվում են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ իրենց հաշվետու կամ գործադիր մարմինները: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների ժողովների, հանրաքվեների կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի կիրառումը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով:

Սահմանադրական բարեփոխումները մշակելիս հաշվի է առնվել վերը նշված առաջին կետը, որի արդյունքում ՀՀ Սահմանադրության հոդված 104-ով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:

Անդրադառնալով երկրորդ կետին` նշենք, որ ՀՀ-ում խորհրդի կամ ժողովի տեսքով հանդես է գալիս համայնքի ավագանին: Սահմանադրության հոդված 107-ով սահմանվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Որպես ներկայացուցչական մարմին հանդես է գալիս համայնքի ավագանին, իսկ որպես գործադիր մարմին` համայնքի ղեկավարը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ինչպես սահմանված է Սահմանադրության 4-րդ հոդվածում: Բացառություն են կազմում Երևանի քաղաքապետի ընտրությունները: Սահմանադրության հոդված 108-ով սահմանվում է, որ Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է Երևանի քաղաքապետի ընտրությանկարգը[«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, հոդված 44]:

Քաղաքացիների` տեղական ինքնակառավարմանը մասնակցության այլ ձևերի առումով ՀՀ օրենսդրության մեջ սահմանված է միայն տեղական հանրաքվե անցկացնելու իրավունքը` Սահմանադրության հոդված 107-ի չորրորդ մասով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը, ըստ Սահմանադրության պահանջի, սահմանվում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ Օրենքով:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)