«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Անվերջանալի տանգո ըստ Գալաթեա

Երևանյան մոտիվներ
Գրվածը պարունակում է ոչ նորմատիվային բառապաշար: Նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը

Բաղրամյան փողոցին նայող օպերայի կանգառը, որտեղից երբեմն ուշ ժամերի տուն տանող երթուղային եմ նստում, քաղաքի առևտրային տաք կետերից մեկն է:

Չէ, էնտեղ դրած բանկոմատի պատճառով չէ:

Բանկոմատի կողքի տարածքը, ցերեկային ժամերին ընդամենը կանգառ, գիշերվա 11-ից հետո դառնում է..էլի կանգառ, բայց փոքր-ինչ տարաբնույթ:

Բավականին աշխույժ  է առևտուրն այդտեղ: Հավանաբար՝ նաև շնորհիվ հայ նամուսով կանանց, որոնց մի տեղը միայն չիշիկ անելու համար է:

Եվ այրերի հայոց, որոնք ծարավ են վերը նշված տեղի այլօրինակ գործածումներին:

Միշտ ուզեցել եմ իմանալ՝ մարմինը վաճառելուց առաջ ի՞նչ են անում՝ հոգին անսակարկելի պահելու համար: Անսակարկելի, անվաճառելի: Թե՞ հոգին ամենասկսզբում են ծախում, որ հետո իզուր հարցեր չառաջանան... Թե՞ ամեն անգամ մարմինը ծախելիս, հոգին էլ է ծախվում.. բիրիքով...

Եթե ՀԴՄկտրոն  պահանջեր հարկայինը, ինչ տեսք կունենար տեսնես, ինչ գրված կլինեիր վրան... էն շահովիներից կլինե՞ր... ամենաշատ կտրոն ունեցողը մեղք կլինե՞ր: Թե՞ շատ մեղք:

Լավ է բայց, որ հիմա մենք մեր աչքով տեսնում ենք՝ ինչ շատ են, որտեղ են կայանում..

Երբ արդեն մեծ լինենք՝ էն հին Երևանցու զարմանքը չենք ապրի, թե "Այ մարդ, մեր վախտոով քաղաքում ընդամերը երեք բոզ կար...թե որտեղից ա էսքան բոզի տղա լցվել..."

Էտո նե դլյա մոիխ առմեյսկիխ մոզգով
100 տարվա ընկերուհիս կասեր՝ էտո նե դլյա մոիխ առմեյսկիխ մոզգով..

Իրեն էլ դե իր հաագայաբռնիաբնակ գնդապետ Դանիիլն է սովորեցրել։

Ոնց եմ հոգնել..

Ինչի եմ տենց չոր ու ցամաք դարձե՞լ..

Ինչի չեմ կարողանում ներել մարդկանց..

Ախր ժամանակին վրայովս քայլեին էլ՝ ներում էի..ժպտում էի անկեղծ..

Ծպտված քրիստոնյա էի շտոլի..

Առաջին աններելին ե՞րբ էր տեսնես..

Առաջին անֆորգիվեն-ից հետո ընկերներիս քանակը կտրուկ սկսեց նվազել։

Լա՞վ ա,  թե՞ վատ..

Շտո տակոե խարաշո ի շտո տակոե պլոխը..

Ի վափշե, գձե՞ տի վիդել տակոյ սինխրոֆազատրոն .. այ Դենզել Վաշինգտոն..

Տղամարդկություն։

Բլագառոդնիություն։

Ինքնահարգանք։

Նախրեն ամեն ինչ։

Ինչ կայֆ անձրև ա դրսում..

Էժան գներ
Under Construction

Ցնորք
Պառկած գիրք եմ կարդում։

Զգում եմ, որ սենյակիս դուռը բացվեց ու փակվեց, բայց հայացքս գրքից  չեմ կտրում։ Հետաքրքիր տեղ եմ հասել։

Լույսի անջատվելը բայց, ուզած-չուզած,  անմիջապես զգացի։

Գիտեմ՝ դու ես։

Ժպիտդ տեսնում եմ անգամ մթության մեջ, հեռվից։

Չէ, լավ...զգում եմ ..

Յուրաքանչյուր քայլդ դեպի ինձ ավելի է լուսավորում սենյակս։  Անհասկանալի լույս է բայց։ Մի տեսակ քոնն է..

Օդի փոփոխությունից գիտեմ...մոտենում ես..

Առաջին հպումիցդ մարմնովս սարսուռ է անցնում։ Գիրքս ձեռքիցս սահելով հեռանում է..հեռու չդնես..

Մարմինս զգում է քեզ... ամեն մի բջիջով...մասնիկով...ձեռքիդ մեղմ, սարսռեցնող սահքը խելագարեցնող դանդաղությամբ, քնքշությամբ  ստիպում է մոռանալ ամեն ինչ...բացի քեզնից..

Սրտիս մոտ հասնելիս՝ կանգ ես առնում՝ փորձելով լսել...թե զգալ... ականջդ դիր.. լսու՞մ ես՝ ինչպես է փոթորկվում..քո ձեռքում է զարկերը կարգավորելը...շոյիր, շշնջա, տաք ու փայփայող...իմ սիրած ձևով..որ հանգստանա, գժի պես չզարկվի ու չերգի..

Ջերմ շնչառությունդ զգում եմ դեմքիս վրա..ու..համբույրդ..ասես գինու առաջին կումը՝ ժամերով արևի տակ քայլելուց հետո..

Հերթական անգամ մարմնովս սարսուռ է անցնում.. քաղցր ու խելագարեցնող...համբուրիր..կարոտել էի..շոյիր..ուզում եմ.. քեզ եմ ուզում զգալ ...ոտքից գլուխ..

Մնա ինձ հետ..

Այնքան, մինչև քո հոտը իմը դառնա..

Ասա, որ սիրում ես...տաք ու կրքոտ շշնջոցով..

Ջերմությունդ ինձ տուր՝ անմնացորդ, ստիպելով այրվել ու մեռնել ամեն վայրկյան..միայն նրանից, որ կողքիս ես...

Մինչև միախառնված մեր շնչառությունից ու սրտի երկձայն բախոցներից բացի ուրիշ ոչինչ չլսվի..

Մինչև դադարենք տարբերել զարկերակի բախոցները, իմը քոնից..

Այնքան մինչև ես քոնը դառնամ..

Տերդ մեռնի գիտություն
Էսօր առաջին անգամ սկայպի հեռախոսը միացրի, որ մաման հարսիս հետ խոսի։

Մի ժամ։

Թեմաներն անսպառ էին։

Ստեղի եղանակ։

Էնտեղի էղանակ։

Եվրատեսիլ։

Բարեկամություն։

Լենագանի հարսանիք։

Նաիրիտ

Խոզի գրիպ։

Քեռուս օպերացիան։

Իմ օրական խմվող սուրճերի քանակը։

Քաղաքապետի ընտրությունները։

Եղբորս էրեխու ծնունդը, որ նշել էին երեքով։ Եղբայրս երգել էր, Լիլուշս մոմերը փչել։

Հինգ տարեկան։

Մանկությանս վերջին լավ հիշված իմ ծնունդն էլ էր հինգ տարեկան..

Վերջում հարսս ասեց՝ Լիլ, սրանից հետո մենակ խոսալու ենք։ Տնաշեն, ես մինչև մի տառի տեղը գտնում եմ, դու արդեն 4 տող գրած ես լինում։

Մաման էլ եզրահանգեց՝ տերդ մեռնի գիտություն։

Խավարին դատապարտվածը
վերջաբան

Մթնում էր։

Ալեքսը դուրս եկավ ակնաբուժական կենտրոնից ու մտքում Վիկայի հետ կռվելով քայլում էր։

Ինչու..դաժան աղջիկ, ինչու՞ էիր խաբում..ինչու՞ էիր ինձ հողին հավասարեցնում քո թերահավատությամբ, ինչու՞ էիր ցեխի մեջ թավալում սերը՝ քո հիմար անձնազոհության որոշումով ... ինչու՞ էիր իմ փոխարեն որոշում... Վիկ, սիրելիս.. Ես քեզ կապացուցեմ, որ դու սխալ ես..կյանքով մեկ կապացուցեմ..

Հիշեց Մարկ Անդրեիչի պայծառ ժպիտն ու  խոսքերը, բառ առ բառ։ «Գերմանիայից եկած պրոֆեսորին ցույց տվեցինք Վիկտորիայի հետազոտության արդյունքները, ասաց, որ իրենց կլինիկայում նման դեպքերի վիրահատության արդյունքները ութսունհինգ տոկոսով դրական են լինում։ Քանի օր է՝ զանգում ենք Վիկտորիային, ոչ մի հեռախոսի չի պատասխանում։ Անգամ տուն եմ մարդ ուղարկել։ Դուռը չեն բացում»։

Ալեքսն արդեն գիտեր՝ ինչ է անելու։

Մեքենայի համար հավաքած գումարը բանկում էր։ Վիրահատության համար, հավանաբար, քիչ էր, բայց վաղուց արդեն ժամանակն է, որ որոշ մարդիկ իրենց պարտքերը վճարեն իրեն։

Սեփական մտքերին ժպտալով՝ քայլերն ուղղեց դեպի Անժելայի բնակարան տանող երթուղայինի կանգառը։

Մի շենքի մոտով անցնելիս աղմուկ հասավ ականջին։ Աղջկա ճիչ էր։ Կանգ առավ ու լարեց լսողությունը։ Շենքի տակի մութ կամարից էր լսվում։ Ճիչը կրկնվեց՝ խլանալով։ Առանց երկմտելու վազեց դեպի կամարը։

Երկու տղա էին ու մի աղջիկ։ Կանացի պայուսակն ընկած էր մի կողմի վրա։ Տղաներից մեկը մեջքի հետևից բռնել էր աղջկա թևերը։ Երկրորդը ձեռքը բերանին սեղմած՝ փորձում էր պատռելով հանել բլուզը։

Ալեքսը գոռաց ու վազքով մոտեցավ՝ աղոտ հիշելով, որ գրպանում ծալովի դանակ կա։

Առաջինին խփեց վազքի թափով ու աչքի պոչով հասցրեց տեսնել, որ կամարի խորը խավարից իրենց է մոտենում ևս մեկը։ Խփեց նաև երկրորդին ու հևաց աղջկան.

- Փախեք։

Ծոծրակին հասցրած հարվածը գետնեց նրան։ Վերջինը, որ հասցրեց տեսնել՝  կամարից դուրս վազող աղջկա սիլուետն էր։

- Ալեքս, ողջույն, ԱՆժելան է։ Ինչպե՞ս ես։

- Լավ եմ, Անժ, դու՞։

- Հիանալի եմ, Ալեքս։ Մի այնպիսի նորություն ենք իմացել...ես քեզ այքան շատ բան ունեմ պատմելու...Վիկան, ավելի ճիշտ։

- Անժ, ես հիմա օդանավակայան եմ գնում, պետք է հեռանամ։ Կանադայից առաջարկ եմ ստացել աշխատանքի։ Չեմ կարող հնարավորությունը բաց թողնել։ Շատ լավ առաջարկ է։

- Ալեքս..ի՞նչ առաջարկ..ի՞նչ Կանադա..

- Խնդրում եմ, Վիկային փոխանցիր, թող անցնի իմ բնակարան, գրասեղանիս վրա ծրար եմ թողել իր համար։ Իրեն պետք է գալու։

- Ալեքս, դու ինքդ կարող ես ասել..

- Չեմ հասցնի, Անժ, ուշանում եմ արդեն։ Ես հետո իր հետ կկապվեմ։ Միայն ասա իրեն, որ սիրում եմ, լա՞վ։ Սիրում եմ..

Անվասայլակին գամված տղան անջատեց հեռախոսն ու նայեց արցունքոտ աչքերով  բուժքրոջը։ Հետո հայացքը դարձրեց պատուհանին ու շշնջաց.

- Սիրում եմ։

Խավարին դատապարտվածը
շարունակություն

- Ի՞նչ է կատարվում Վիկայի հետ, Անժ:

Նստած էին քաղաքի կենտրոնական այգու նստարաններից մեկին: Ալեքսը ծխում էր: Անժելան գիտեր, որ Ալեքսը թողել է ծխելը, արդեն երկու տարի:

- Չգիտեմ, Ալեքս: Չեմ հասկանում,- Անժելայի ձայնը ասես հորից գար: Խուլ ու անկենդան:

- Որտե՞ղ է իր մորաքրոջ տունը: Ինչու՞ որոշեց տեղափոխվել:

- Ասաց, որ ուզում է օդափոխվել: Բացի այդ..

- Ի՞նչ, բացի այդ ի՞նչ:

Անժելան բարձրացրեց գլուխը, և Ալեքսը նոր նկատեց նրա վախեցնող գունատությունը:

- Ուզում է այն տղային մոտ լինել: Այդ նույն թաղում է ապրում:

- Անժ, ինչ ես խոսում…

- Ալեքս, ես քեզ ասում եմ այն ինչ Վիկան է ինձ ասել,- ձայնը կոպիտ հնչեց:

Ալեքսի աչքերին նայելիս աղջկան թվաց` չի դիմանա ու ներսը կեղեքող հեկեկոցը դուրս կհորդի: Այդ նույն աչքերով ընկերուհին էր իրեն նայել ու ստիպել էր երդվել, որ ինքը կխաբի Ալեքսին:

- Ինձ ասաց, որ Կարենի հանդեպ զգացմունքն իրականում չի մոռացվել, որ ուզում է անել այն, ինչ անցյալում չի համարձակվել: Ոչ հետո չափսոսա:

- Վիկան.. իմ Վիկան, Անժ..ես քեզ չեմ հավատում.. չեմ հավատում լսում ե՞ս.. – Ալեքսը ամուր բռնեց Անժելայի ձեռքը:

- Ալեքս, թող, ես պետք է գնամ

Ձեռքը դուրս քաշեց տղայի թուլացող ձեռքի միջից:

- Ներիր Ալեքս…ներիր..խնդրում եմ:

Անժելան մտավ տուն ու անմիջապես լսեց հեռուստացույցի բարձր ձայնը… Մտավ սենյակ:

- Ասացի՞ր:

Վիկան բազմոցին նստած, մշուշված աչքերով նայում էր հեռուստացույցին:

- Ասացի:

Բազմոցի դիմացի ցածրիկ սեղանի վրա բակարդիի շիշ էր դրված: Կիսատ:

- Վիկ, ես մարդ սպանեցի այսօր, գիտե՞ս:

- Դու իրեն փրկել ես, Անժ:

- Ալեքսի՞ն: Գուցե: Ես իմ մասին էի խոսում:

շարունակելի

Խավարին դատապարտվածը
շարունակություն

Վիկային մտորումներից դուրս բերեց հեռախոսազանգը։ Աչքերը կտրեց ջահից, որի վրա վառված էին բոլոր վեց լամպերը։ Վերջին կես ժամը անընդմեջ լույսին էր նայել։ Հեռախոսը միայն զնգոցով գտավ։ «Սովորում եմ կամաց-կամաց», - անցավ մտքով։  Սարսռաց, թեև ցուրտ չէր։

Լսափողը մոտեցրեց ականջին.

- Հա, Ալ։

- Վիկ, բա որ մի օր ուրիշ մարդ լինի։ Հեչ մտածել ե՞ս։

Զգաց, գրեթե տեսավ, որ Ալեքսը ժպտում է։

- Էդ դեպքում կասեմ՝ ալո։

- Դե հա..դու կզգաս..քեզ շատ չկա..Վանգայի թոռ։

Վիկան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Հենվեց պատին։

- Վանգան կույր էր, Ալ։

- Վի՞կ։

Ասա...ասա, պետք է ասես, պարտավոր ես..

- Ալ, հիշում ես իմ դասարանի Կարենին, պատմել եմ իր մասին։

- Հա, ջան, հիշում եմ։ Ինչ է, վերադարձել է կյա՞նքդ,- Ալեքսը ծիծաղեց։

Վիկան պատին հենված սահեց գետնին։

- Զանգել էր, խոսում էինք։

- Հետո ինչ։  Լավ էիք անում։ Ձայնիդ հետ ի՞նչ է կատարվում, Վիկ։

- Կարող է հանդիպենք էս քանի օրը։

- Է հանդիպենք, վաղուց էի ուզում տեսնել առաջին սիրուդ։

- Չէ, դու ... դու չես գա։ Ուզում եմ հանգիստ նստենք, հիշենք։

- Վիկ, դողացնում ես։

- Չեմ դողացնում..հոգնած եմ։ Գնա քնի, Ալ։ Ուշ է։

- Վի՞կ..

Լսափողը մի կերպ դրեց տեղը ու քարացավ՝ պատի տակ կուչ եկած։

Արցունք չկար։ Միայն գիշերվա կեսին զգաց, որ ոսկորները սառչում են։

Ջահի բոլոր վեց լամպերը վառվում էին։

շարունակելի

Խավարին դատապարտվածը
շարունակություն

Ընկերոջ շուրթերի հպումից ինչպես միշտ մարմնով դող անցավ։

- Ի՞նչ ասաց, - Ալեքսը նստեց ու սովորության համեմատ Վիկային աթոռի հետ միասին քաշեց իրեն մոտիկ։

- Ո՞վ, - Վիկան անմարդկային փորձ արեց արցունքները զսպելու։

Ալեքսի տեղավորվելու ընթացքում իր կայացրած որոշումը սեփական մահվան դատավճիռ էր։ Բայց նաև մահվան պես հաստատ ու անխուսափելի։

- Էլ մի, Վիկ, - Ալեքսը տաք ձեռքով բռնեց աղջկա մատները։

Վիկան մյուս ձեռքը բռունցք արած եղունգները խրեց ափի մեջ ու մատուցողին նայելով ասաց.

- Դու ճիշտ էիր, Ալ, ամեն ինչ նորմալ է։ Առաջին արդյունքները սխալ էին։

- Վիկ ...

Ալեքսի ժպիտն ու աչքերի այդ պահի փայլը երբեք չէր մոռանալու..

- Ինչու՞ ես լաց լինում, ջան։

- Ուրախությունից, Ալ։

Ալեքսը ոտքի կանգնեց, Վիկայի ձեռքից բռնած պոկեց նրան աթոռից ու ամուր գրկեց։

Կողքի սեղանի մոտ նստած երկու տղան խորամանկ ժպիտով աչքով-ունքով էին անում։

- Վիկ..ցավդ տանեմ, մի արա..սպանելու ես դրանով Ալեքսին։

Երեկո էր։ Անժելան Վիկայի ձեռքը բռնած դեռ ցնցվում էր քիչ առաջվա հիստերիայից հետո։ Ընկերուհու հայտնած լուրը շանթահար էր արել նրան։

- Համ էլ, չէ որ բժիշկները կարող են սխալվել..

Վիկայի հայացքից կուչ գալով՝ լռեց։

- Նա իրավունք ունի ճիշտն իմանալ...ստորություն ես անում, - առանց հայացքը բարձրացնելու շշնջաց Անժելան։

- Անժ, չեմ կարող։ Հասկացիր։ Ես չեմ կարող Ալին ստիպել, որ կույր ման տա ամբողջ կյանքում։ Դա չէր իր ճակատագիրը։

- Ճակատագիր որոշող ե՞ս, քեզ ու՞մ տեղն ես դրել, - Անժելայի ձայնը գնալով բարձրանում էր։

- Անժ, մի գոռա, խնդրում եմ։

Անժելան ավելի շուտ Վիկայի շուրթերի շարժումից հասկացավ նրա ասածը։ Ձայնը չէր լսվում։ Նա ծնկեց գետնին ու գրկեց բազմոցին անուժ փուլ եկած իր տասներեք տարվա ընկերուհուն։

- Վիկ...ցավդ տանեմ..ցավդ տանեմ.. - ուրիշ բառեր չկային։ Էլ չկային ուրիշ բառեր։

շարունակելի

Խավարին դատապարտվածը
Ընդունարանում նստած սպասում էր բժշկին: Երկու ամիս տևած հետազոտությունների վերջնական արդյունքներն էին հայտնելու: Սպասում էր: Աջ ոտքը նյարդային թրթռում էր: Փորձեց զսպել, զգաց, որ ամբողջ մարմինն է դող ընկնում: Աչքերը փակեց, հետ ընկավ աթոռի թիկնակին  ու ժպտաց իր մտքերին: Երկու ժամից Ալեքսին էր տեսնելու: Աննորմալ կարոտել էր…երեկվանից հետո:

- Վիկա:

Բժիշկն էր:

- Լսում եմ, Մարկ Անդրեյիչ,- ուղիղ նստեց:

Ակնաբույժը գունատ էր մի տեսակ: Աչքերին չէր նայում:

-Մեր կասկածները … ճիշտ դուրս եկան, սիրելիս...- ձայնը դողաց ու հանգավ:

Վիկային թվաց, թե իր ներսում ինչ-որ բան կտրվեց ու սկսեց լույսին գերազանցող արագությամբ ներքև գահավիժել` իրեն հետը քարշ տալով: “Չեմ հավատում”, - աղաղակեց…մտքում:

--Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Մարկ Անդրեյիչ: Դուք ինձ շատ եք օգնել, - ձայնը հանգիստ էր:

Կանգնեց:

- Դեռ որքան կարող եմ..դե..

- Մոտ մեկ ամիս, շարունակվող վատթարացումով, - խուլ արձագանքեց բժիշկը,-  հետո կսկսես պարզապես լույսը տարբերել մթից…իսկ եվս մեկ ամիս անց..

- Պարզ է:

Ժպտաց` ձեռքը մեկնելով:

- Հուսով եմ դեռ…կտեսնեմ Ձեզ:

Իրենց սիրած կաֆեն տարօրինակ խաղաղ էր: Աչքերը փակ նստած վայելում էր հենց նոր կում արած մուգ բակարդիի համն ու լսում էր: Կաֆեի աղմուկին, կաֆեից դուրս` աղավաղված իրեն հասնող աղմուկին, կողքի սեղանների խոսակցության պատառիկներին ու իր ներսի դատարկությանը:  Ոռնացող դատարկությանը:

Մեկ ամիս: Մեկ ամիս…Ու էս խավարը կդառնա հավերժ:

Վախեցած բացեց աչքերը:

Ալեքսի ժպիտը մոտենում էր իրեն:

շարունակելի

Ռեվերբերացիա
Էս վերջերս բավականին հաճախ ռաստվում եմ "անկեղծություն", "կեղծավորություն", "սուտ", "ճշմարտություն" ու նմանօրինակ այլ հասկացությունների:

Էն աստիճան, որ հայա-հայա իմաստազրկվելու են: Ինձ համար համենայն  դեպս:

Վախի ու փոքրոգության ֆոնային երաժշտության ներքո հնչող  մեղադրանքներ , որ տեղ են հասնում ռեվերբերացիայի օրհնված օրենքի շնորհիվ միայն:

Սուտ, որ տառապած ու վաստակած ճշմարտության տակ է անցկացվում` ՝լալագին նվնվոցի պադտանցովկով:

Ծաղր..

Բառեր..բառեր..

Ռեվերբերացիայից խուսափելու համար պետք է պատերը ծածկել փափուկ նյութերով:

Փափուկ ու անթափանց:

Պարը
Երաժշտություն։

Քայլ առաջ։ Ավելի մոտ։

Ձեռքի հպում։ Տաք հոսանք։

Արյան հետ հոսող ռիթմ։

Ուղեղում արձագանքվող զարկեր։

Առաջին համատեղ քայլերը։

Առաջ, կողք, միասին։

Առաջ, հետ, միասին։

Երաժշտություն էլ չկա։

Կա պար։ Հոգու, էության, կյանքի։

Իմ րոպեում 90-ը քոնն է։

Ու չկան պատեր։

Պարիր ինձ հետ։