«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Չուկչանոց ըստ Chuk

Եկեղեցին գործի՞ք
«Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը ճարտարապետական արժեք է և չպետք է քանդվի», - այս իսկապես ճշմարիտ միտքն այսօր շատերիս շուրթերին է: Բայց մեզնից քանի՞սը գիտեն այդ շինության ճարտարապետական արժեքը, ավելին, քանի՞սը գիտեն, թե շինությունն իրականում ինչ տեսք ունի: Դժվար է ասել: Պարզապես այս օրերին այս միտքն այնքան սավառնեց մեր հասարակության երկնակամարում, որ պրակտիկորեն դժվար է գտնել դա չլսած մարդկանց, լսածների մեծ մասն էլ կրկնում են:

Ասում են, որ հազարավոր ստորագրություններ են հավաքվել, քաղաքացիներ, ովքեր դեմ են ամառային դահլիճի քանդմանը: Ստորագրողներից մեկն էլ ես եմ, ճիշտ եմ արել, որ ստորագրել եմ, պատրաստ եմ այլ կերպով էլ պայքարել, բայց... անընդհատ մի բայց կա: Էս ամբողջ աղմուկը շատ տարօրինակ ա, մի տեսակ արհեստական ա, մի տեսակ անհասկանալի ա: Քաղաքական լուրջ խնդիրներ, իրավական լուրջ խնդիրներ, սոցիալական լուրջ խնդիրներ ու լռություն: Բայց հանկարծ ընդվզում մի շինության համար... Ընդվզումը ճիշտ է ու արդարացված, բայց ընդվզողներից քանիսն են, որ իրապես կարևորում են այդ դահլիճը, այլ ոչ թե տրամադրությունների տակ են ընկնում... մեծ հարց է:

Ողջ մամուլը ողողված է այս խնդրի քննարկումով, հեռուստահաղորդումներ, փողոցում քննարկումներ, ինտերնետում քննարկումներ, Հանրային հորջորջված խորհրդի քննարկումներ, բանավեճեր, ստորագրահավաք, բողոքի ակցիաներ... Հրեն, ես էլ նստած էս մասին եմ գրում: Ո՞նց եղավ, ո՞նց ստացվեց: Ղարաբաղյան խնդիր, հայ-թուրքական բանակցություններում ճգնաժամ, սոցիալական լուրջ խնդիրներ, դրամի արժեզրկում, գազի թանկացում, ապրանքների թանկացում ու հանկարծ... ամառային դահլիճը չպիտի քանդվի: Է հա՛, չպիտի քանդվի: Իսկ գազը պիտի՞ թանկանա: Իսկ Ղարաբաղի հարցում պիտի՞ լռենք, իսկ դրամի արժեզրկման հարցում պիտի՞ համակերպվենք:

Տարօրինակ ա: Մի տեսակ արհեստածին ա: Իսկ գուցե եկեղեցին ընդամենը զո՞հ ա: Ընդամենը գործիք: Գուցե ընդամենը կա ծրագիր մեր ուշադրությունը շեղելու, լարվածությունն ուրիշ տեղ պարպելու՞ համար: Եկեղեցին... վաղուց է օտարվել ժողովրդից, զգալի հատվածից: Բայց հիմա պայքար եկեղեցու՞ դեմ, երբ պետք է  հուժկու պայքար լինի իշխանության դեմ:

Չէ, նորից եմ ասում: Ցասումն արդարացված ա: Բայց ցասումն արդարացված ա հարյուր ու մի տեղ, էս ո՞նց ստացվեց :think

Փոքր է, հո զոռո՞վ չի
Հայաստանում դժվար է գտնել մի մարդու, ում հետ եթե նստես ու սկսես հերթով նշել ծանոթներիդ ու ծանոթներիդ ծանոթներին, ընդհանուր ծանոթ չգտնեք:

Շատ փոքր է, հո զոռո՞վ չի:

Արդեն մի քանի շաբաթ է մի նոր հիմնարկում եմ աշխատում:

ԿՏԱԿ (Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն):

30 աշխատող ունի, կամ մի քիչ ավել:

Չէ, հայ դասական տարբերակով չենք սկսել իրար ծանոթներին քրքրել, որ քրքրենք, ծանոթներ շատ կլինեն:

Գործընկերներիցս մեկը Քվանտում զուգահեռ դասարանիցս էր:

Գործընկերներիցս մյուսը ակումբցի է, ինձ շատ սիրելի մարդ:

Գործընկերներիցս մեկի հետ էլ ծառայել եմ՝ ուսումնական զորամասում:

Գործընկերներիցս մեկն էլ հարևան է:

Փոքր է էլի, հո զոռով չի՞:

Ծնունդդ շնորհավոր
Երեսուն-երեսունհինգ տարեկան տղամարդը երթուղային տաքսի մտնելուն ու իր մեծ չափերի շնորհիվ կողքի նստածներին ֆիզիկական ճնշման ենթարկելուց հետո (նստեց վերջին շարքում՝ միակ ազատ տեղը), որոշեց, որ մյուս ուղևորները փափագում են լսել իր զրույցները: Տղամարդն անմիջապես հանեց բջջային հեռախոսը և խոսափողի մեջ բղավեց.

- Վի՛կա, լսու՞մ ես ինձ:

Բջջային հեռախոսի ձայնի բարձրությունն այնքան բարձր էր դրած, որ ամենքը պարզորոշ լսեցին խոսափողի այն կողմից լսվող «Հա՛, Գար, մի գոռա» խոսքերը: Տղամարդն անմիջապես անցավ գործնական խոսակցությանը, շարունակելով խոսել ոչ այնքան Վիկայի, որքան ուղևորների համար, ովքեր ողջ օրը փափագել էին լսել Գարի զրույցը.

- Վիկ ջան, նենց անհարմար բան ստացվեց, չես պատկերացնի: Առավոտը որ զանգեցիր, քնած էի, քունը գլխիս էր, մտքիցս թռել էր: Ես էսօր չեմ կարող գամ, որտև էսօր մամայիս ծնունդն ա, հիմա տուն եմ գնում, մորքուրենքս, բան, մեր տուն են եկել... ասա խի՞ են եկել... ուղղակի ամոթ ա, որ տուն չգնամ, կներես էլի...

- Վայ Գար ջան, տուն գնա, - լսվեց խոսափողի միջից, - ես էլ հեսա կզանգեմ, մամայիդ կշնորհավորեմ:

- Ապրես, Վիկ ջան, - ակնհայտ կեղծ ուրախացավ տղամարդը, - ես գիտեի որ կհասկանաս: Դե հաջող, կխոսենք հետո:

- Պոկա:

Տղամարդը սեղմեց կարմիր կոճակն ու ակնհայտ աճապարանքով հավաքեց մի այլ համար ու նորից սկսեց գոռալ ուղևորների համար.

- Մամ, մամ, այ մամ, հեսա Վիկան կարող ա զանգի, կասես ծնունդդ ա ու տունը լիքը հյուր կա... հը՞... դե հավեսը չկար, ասեցի յանիմ ծնունդդ ա.. հա լավ դե, հիմա էդ խաբելու մեջ ի՞նչ կա, տղիդ խաթր թող էսօր ծնունդդ լինի...

Հեռախոսն անջատեց:

Տհաճ լռությունը խախտվում էր միայն շարժիչի ձայնից, մինչև ուղևորներից մեկը, մի համակրելի տատիկ, շուռ եկավ.

- Տղա ջան, մամայիդ հետ խոսեցիր, մոռացար ծնունդը շնորհավորես, բա ամո՞թ չի...

Օդնոկլասնիկազացիա
Թվում է, թե այս թեման բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում այնքան է քննարկվել, որ արդեն սպառվել է, ոչ մեկի համար ոչ մի նորություն չկա, նոր ասելիք, նոր լսելիք չկա: Իսկ այ ես, չգիտես ինչու, դեռ շարունակում եմ զարմանալ:

Նախ փաստեմ, որ համադասարինցերի կայքը, իր նախնական ու բուն նշանակությամբ, բնավ վատ բան չի, հակառակը, լավ բան է: Ու բազում են մարդիկ, ովքեր այն կիրառում են ըստ իր բուն նշանակության, որպես սոցիալական ցանց, որը հնարավորություն է տալիս գտնելու համախոհների, համանման մտածողների, նույն հետաքրքրություններն ունեցող անձանց, ծանոթանալ նրանց հետ, կազմակերպել հետաքրքիր քննարկումներ և այլն: Կարճ ասած՝ սոցիալական ցանցի գաղափարն ինքն իրենով պարզապես հրաշալի բան է: Բայց, երբ ասում ենք «Օդնոկլասնիկազացիա», միանգամից հասկանում ենք, որ ես բնավ նկատի չունեմ կայքի այդ լավ իմաստով կիրառումը, այլ նկատի ունեմ «հիվանդությունը», որը համակել է շատերին: Չեմ կարծում, որ այստեղ կարիք կա մանրամասն բացատրելու, թե «հիվանդության» տակ ինչ եմ հասկանում, քանզի վստահ եմ, որ ընթերցողս արդեն իսկ հասկացել է:

Իսկ հիմա գանք զարմանքիս առարկային: Հուսով եմ, որ գրառումս ոչ մեկին չի վիրավորի:

Երբ աշխարհայացքը ամբողջովին չձևավորած մարդիկ օդնոկլասիկազացվում են, բնավ չեմ զարմանում. շատերի համար սա հրաշալի միջոց է արտահայտվելու, շփման փորձ ձեռք բերելու, ինչու ոչ՝ ինքնահաստատվելու: Ու երբ տարեկիցներս, ավելի փոքրերը, դրանով տարվում են, բնավ չեմ զարմանում, միաժամանակ մտածելով, որ լավ կլիներ, եթե ավելի լավ հետաքրքրություն գտնեին:

Արդեն ինձ չեն զարմացնում «Էս կոմպյուտերի մեջ օդնոկլասնիկ կա՞», կամ «որ պենտիում 3 առնեմ, կկարողանա՞մ օդնոկլասնիկ անել» տիպի նախադասությունները:

Բայց երբ այդ նույն «հիվանդությամբ» սկսում են տառապել հստակ ձևավորված աշխարհայացքով մարդիկ, ուղղակի ապշում եմ:

Վերջերս էր, ընկերս զանգել ու «շոկի մեջ» պատմում է.

- Արտ, հորողբորս աղջկա ծնունդն էր: Հորեղբայրս աղջկան երեք փունջ ծաղիկ է նվիրել, պատկերացնու՞մ ես:

- Է ի՞նչ կա որ, - ասում եմ զարմացած:

- Արտ, իսկական չէ, օդնոկլասնիկով, ու պատկերացնու՞մ ես, դրա համար փող ա տվել:

- ..., - չգիտեմ ինչ պատասխանել:

- Արտ, գնացինք իրանց տուն, հորողբորս աղջիկը հպարտ ու երջանիկ տարավ ինձ կոմպի մոտ, էդ ծաղիկները ցույց տվեց: Չափն էլ պատկերացնու՞մ ես ինչքան, պուճուր, մի բան, որ մոտիկից պիտի նայես, որ հասկանաս ծաղկեփունջ ա: Ու էդ երեխեն էլ նենց ա ուրախացել, ոնց-որ աշխարհի վերջն ա: Պրինցիպի ընկա, դուրս եկա, մի հատ շքեղ, իսկական ծաղկեփունջ առա, բերեցի էդ երեխուն նվիրեցի: Վերցրեց, նենց ահագին անտարբեր «շնորհակալոթյուն» ասեց ու ֆսյո, մոռացավ: Փոխարենը ով տուն էր գալիս, ուրախ-զվարթ տանում, կոմպով ցույց էր տալիս: Տո մենակ ինքը չէ, հորողբերս էլ էր բոլորին ասում. «Տեսե՞լ եք, թե աղջկաս ի՜նչ նվեր եմ արել»: Ու իրար հետ էլ օդնոկլասնիկով են հաճախ շփվում: Մեկ նստում ա, օդնոկլասնիկով մյուսի նկարներն ա նայում ու 5 դնում:

Ընկերոջս հորեղբայրը (ճանաչում եմ), առավել քան կայացած, հստակ աշխարհայացքով մարդ է: Բայց հիմա փաստորեն օդնոկլասնիկով տարբեր աղջիկների նկարներ է բացում ու «5+»-ներ դնում: Երիտասարդ չի, 40 տարեկան:

Մեկ այլ օրինակ:

Հայրիկիս ընկերներից մեկը նույնպես հստակ ձևավորված աշխարհայացքով մարդ է, կայացած մարդ է, որևէ ինքնահաստատման խնդիր չունի, եղել է հասարակական գործիչ, հետո պաշտոններ է զբաղեցրել, հրատարակած գրքեր ունի, բիզնես ունի, հսկայական շրջապատ ունի: Դեռ անցյալ տարի, երբ մի վեպի վրա էր աշխատում, որոշեց, որ ինքը պետք է համակարգչով մուտքագրի ու միանգամից էդպես էլ գրի: Որքան փորձեցի սովորեցնել, չստացվեց: Միևնույն է 5 րոպեն մեկ զանգում էր «Արտակ, իսկ ո՞նց սեյվ անեմ» ու նման «թեյնիկային» հարցեր: Կմտածեի, թե ես եմ վատ դասատու, բայց միայն ես չէի, որ փորձում էի սովորեցնել:

Վերջերս մեր տանն էր:

Իմացավ, որ համակարգիչն ինտերնետին միացած է: Թույլտվություն խնդրեց, նստեց համակարգչի մոտ ու շատ վարժ միացրեց բրոուզերը, հասցեի տողում հավաքեց «odnoklassniki.ru» (այս նոր համակարգչիս վրա դեռևս այդ հասցեն ոչ մեկը չէր հավաքել), մտավ ու սկսեց վարժ օգտվել: 60 տարեկան մարդը, ով ընդամենը մեկ տարի առաջ չէր կարողանում «սեյվ անել» սովորել: Հետո էլ հարցրեց.

- Դու գրանցված ես օդնոկլասնիկում:

- Հա, - չնշեցի, որ վաղուց չեմ մտնում:

- Յա, այ տղա, բա ասա քեզ ո՞նց գտնեմ, նկարներիդ «5+» դնեմ:

Այ մարդ, լավ, էն երեխեքը փող են տալիս, էդ «5+» դնելու իրավունքն առնում են, քո ինչի՞ն ա պետք:

Չէ, չեմ հասկանում:

Իսկ ինձ թվում էր, թե օդնոկլասիկազացիան արդեն սկսել ենք հետևում թողնել...

Գարեջրասիրություն
Այսօր ակումբի հերթական հանդիպումն էր, հանդիպման հիմնական առանցքը խեցգետինը ու գարեջուրը: Ու թեև դեռևս չգտանք թե ինչու սարսափելի հիվանդությունն ու համովագույն կենդանին նույն անունն ունեն (ՌԱԿ), մի հարցում, կարծում եմ, բոլորս համաձայն էինք. գարեջուրը (պիվա) հրաշալի ըմպելիք է:

Ես գարեջուր պաշտում եմ ու երբ այսօր մեր հին ու սիրելի Վեսթում լիտրանոց բաժակով գարեջուր էի խմում, մտածեցի, որ այդ չափի բաժակ չունեմ: Երևի թե պետք էլ չի, այնուամենայնիվ այդ բաժակով խմելը հենց այդ միջավայրում է հաճելի, իսկ տանը, ունենալու դեպքում, դժվար թե դրանով խմեի:

Բայց գարեջուրն այնպիսի խմիչք է, որ դրա համար տանն անպայման պիտի հատուկ նախատեսված բաժակ կամ բաժակներ ունենաս: Ընդ որում ամեն մի տրամադրության ժամանակ պետք է կարողանաս ընտրել համապատասխանը: Ու գիտեք, այսօր չեմ ասի, թե տանը որն ընտրեցի, բայց ցույց կտամ, թե ամեն անգամ գարեջուր խմելիս ինչ ընտրության առջև եմ կանգնում, հավես է: Բաժակներից շատերը նվեր են. դե Չուկին ուրիշ ի՞նչ պիտի նվիրեն, եթե ոչ գարեջրի բաժակ: Նկարներում աթոռիկը գեղարվեստական արժեք հաղորդելու համար չի հայտնվել, այլ բաժակների չափը ցույց տալու :)

և իհարկե հավաքածուում պիտի լինի նաև զվարճալի տարբերակը.

Google-ը «հայերեն»
Նոր պատահական «հայտնաբերեցի», որ Google-ը հայերենի հարցում «խելոքացել է»:

Այսպես, որոնում եմ «Ալիանս» բառը, բերում է նաև «Ալյանս»-ով արդյունքները:

Որոնում եմ «հոսկ» բառը, բերում է «հոսք» բառի արդյունքները:

Որոնում եմ «նոթեփադ», բերում է «notepad» բառի արդյունքները:

Հիմա խնդրանք. եթե ունեք ինֆորմացիա, թե այս նորամուծությունները երբվանի՞ց են գործում (գուցե նորամուծություն չի, ես եմ նոր իմանում), որտե՞ղ կարելի է ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ, մասնավորապես, թե փոխակերպումը և նման տարբերակներ գտնել ի՞նչ սկզբունքով է արվում, խնդրում եմ, ասեք: Կարևոր է:

«Նիրյադ ըլնելու» տեղ
Աշխատանքի էի գնում, ճանապարհին երկու տղա մոտեցան, մոտավորապես երեսուն տարեկան.

- Բարի օր, ախպեր:

- Բարև:

- Ապեր, ստեարենք նիրյադի տեղ որտե՞ղ կա:

- Ինչի՞ տեղ:

- Ապեր, դե նիրյադի էլի:

- Էդ ո՞րն ա:

- Ախպեր, դե էն որ ինտերնետ են մտնում էլի:

Կերպարանափոխություն
Աշխատանքի եմ:

Իմ սեղանի դիմացի սեղանին հաշվապահուհին է նստում, մոտ 40 տարեկան շատ հաճելի մի կին: Առավոտից նստած աշխատում է, լսում եմ թղթերի ձայնը, գրիչի գրելու ձայնը և այլն, բայց դե դեմքը չեմ տեսնում, մոնիտորովս ծածկված է:

Երբ աշխատանքի եկա, արդեն նստած աշխատում էր: Մենակ ես ու ինքն ենք այսօր հիմնարկում, ուրիշ մարդ չկա:

Մի քանի րոպե առաջ մեկ էլ ասեց. «Ներեցեք, որ խնդրեմ ինձ թղթի կտոր չե՞ք տա»: Ցնցվեցի, նախ ձայնն իրանը չի, հետո ինքն ինձ երբևէ «դուք»-ով չի դիմել: Գլուխս հանեցի ու մոնիտորի հետևից նայեցի, ինչ-որ 80 տարեկան պառավ է, նստած գրում է:

Թուղթը տվեցի:

Հիմա ուզում եմ հասկանալ, թե էս պառավն ո՞վ ա: Ախր հիմնարկում մենակ ես ու  ինքն ենք...

Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին
Սա իմ քաղաքն: Իր բոլոր թերություններով ու լավ կողմերով: Իմն է:

Դուրս եմ գալիս տնից:

- 50000 դոլլար պարտքով տուր, երկու օրից կտամ, - հարևանս է, հիսունն անց տղամարդ:

- Մոտս մանր չկա, կներեք, - պատասխանում եմ ու գնում:

Սա իմ քաղաքն է, իմ թաղը, իմ բակը, իմ բակի սրամիտ հարևանս, որը տարիներ շարունակ նույն կատակն է անում: Ամեն անգամ ես եմ նոր պատասխան մտածում, միապաղաղությունը հաղթահարելու համար: Իսկ գուցե չի՞ կատակում: Գուցե նրան 50000 դոլլար է պետք ու նա ահա տարիներ շարունակ ում տեսնում է, ուզում է... մեկ էլ տեսար մեկնումեկը տվեց...

Կոմիտասից Բարեկամություն մետրո ամեն օր նույն ճանապարհով: Մեկուկես կլիոմետր քայլ՝ տնից աշխատանքի: Կարմիր լույս ու ճողոպրող քաղաքացիներ ու մայթեզրին կանգնած՝ ես, սպասում եմ կանաչ լույսին: Կանաչ լույս, անցնող՝ ես: Ու ճողոպրող ես, որովհետև գոլդ համարներով մեքենան նախընտրում է կանգնել զեբրի վրա, խաչմերուկից աջ թեքվող մեքենան կարծում է, որ ոչ թե ինքն ինձ պիտի զիջի, այլ ես իրեն: Ամեն օր նույն ինքնասպան ճանապարհը: Չեմ կանգնում ու չեմ զիջում: Մեքենայի վարորդը, երևի, մտքում հայհոյում է ինձ: Մտքումս փոխադարձում եմ հայհոյանքը, եթե վերջին վայրկյանին է կանգնել, տեսնելով, որ մեկ է չեմ կանգնելու: Պետք է ժամանակին կանգներ ու ճանապարհ տար:

Այս մի խանութը, ավելի ճիշտ բանկը, նոր է ընդլայնում իր տարածքը: Մայթի կեսը նրանն է արդեն: Բանվորները մեքենան, չգիտես թե ինչու, մայթին են կանգնացնում: Անցնելու տեղ մի մարդալայնք է մնացել: Պիտի կարողանաս սողալ խանութի նորաշար պատի ու մեքենայի արանքով: Չհաշված շինաղբը, որ շաղ է տված ողջ մայթով, ու այդ աղբի մեջ նախաճաշի կամ ճաշի մնացորդները, ցելոֆանի մեջ... դե ինչ ա եղել որ, զիբիլ ա, մի բան ավել, մեկը՝ պակաս, ի՞նչ տարբերություն:

Շենքի կողքից մի ծերուկ է դուրս գալիս: Տաբատը կարճ է, բայց նոր է ու որակյալ: Դա իր ոճն է: Մորուքավոր ծերուկը գլխին տաջկական քառակուսի գլխարկ ունի, ականջներին ականջակալներ... հաստատ ջազ է լսում, կամ էլ ռոք: Քայլում է առույգ, երիտասարդություն կա քայլվածքում: Երբ իր տարիքին հասնեմ, կուզեմ իր պես լինել: Ի՜նչ լավ է, որ ականջին ականջակալներ են ու բարձր երաժշտություն է լսում, թե չէ պիտի լսեր քաղաքիս անցորդների իր հասցեին արված ապուշ մեկնաբանությունները. «Յանը տարած է», «Գիժ ա», «Ապուշ ա»... Զայրացած նայում եմ ասողներին, բայց ինչ ասես, մակարդակը դա է... ծերունին, ով հաստատ խելքը գլխին մարդ է, ուղղակի իր մեջ ազատություն կրող, ոչ թե ստրուկ, ստրկացած ինչ-որ ավանդույթների, ադաթների, պատկերացումների, ոճի ու չգիտեմ ինչի, քայլում է առույգ, արագ, առանց լսելու կողքի մարդկանց ու շուտով կորում տեսադաշտիցս:

Հաջորդ խաչմերուկում թերթի կրպակն ու ծաղկի կրպակը նորից նեղացրել են մայթը: Բայց այստեղով սիրում եմ անցնել: Անցնելիս քայլս դանդաղացնում եմ ու նայում ծաղկավաճառուհուն: Դեռ ինձ երբևէ չի տեսել: Միշտ կռացած է ծաղիկների վրա, խնամում է, խնամում սիրով, շոյում ու փայփայում իր ծաղիկները: Զգացվում է նրա ջերմություն ու սերը առ ծաղիկներ: Երբ որ ծաղիկ առնելու լինեմ, նրանից եմ գնելու:

Հաջորդ կանգառում էլ են ծաղիկներ ծախում: Երկու երիտասարդ են, երբեմն՝ մեկը: Քայլերս արագացնում եմ, որ չտեսնեմ նրանց պպզող կերպարը:

Շուտով հասնում եմ Կասյան փողոցին:

Սա մեր քաղաքի ամենասպորտային փողոցն է:

Չափազանց նեղ մայթերն էլ ավելի են նեղացրել խանութների ցուցափեղկերը, նկուղային խանութների համար սարքված լայն աստիճանները, սեղանիկները, հագուստի խանութների առջև դրված մանեկենները, փոխանակման կետերի առջև դրված գներով ցուցատախտակները...

Այս մայթին տեղեր կան, որ իրար կողք կարող են երեք մարդ տեղավորվել: Բայց դա հազվադեպ է: Իսկ սովորաբար երկու, տեղեր կան, որ մեկ մարդ, ավելի մարդ պարզապես չի տեղավորվի: Ու այս փողոցում մարդիկ սիրում են ճեմել: Քաղաքի շատ բանուկ մի հատված է, անհրաժեշտ մի հանգրվան, սակայն մարդիկ այստեղ ճեմում են: Այս մայթով արագ գնացող մարդիկ խիստ սակավ են:

Գրեթե անհնար է Կասյանով արագ գնալը, անպայման մի խոչընդոտի կհանդիպես: Դա կլինի քո առջևից ճեմող մարդը, ով անպայման ՀԱՆԿԱՐԾԱԿԻ կանգնում է ինչ-որ խանութի մոտ, շրջվում, նայում ներս ու մտածում մտնե՞լ, թե՞ ոչ: Մտածում է երկար, փակելով իր հետևից եկողների ճանապարհը: Դա կլինեն քեզ դեմառդեմ եկող մարդիկ ու ստիպված կլինես մի կողմ քաշվել ու ճանապարհը նրանց զիջել: Դա կլինեն խանութներից հանկարծակի դուրս եկող քաղաքացիները, որոնց այդ դուրս գալը չէիր կարող գուշակել: Այս փողոցում բախումներն էլ սակավ չեն: Մարդիկ հանկարծակի իրար են բախվում, բախվում են ցուցատախտակներին, սյուներին, ծառերին, մանեկեններին, կամ փոխանակման կետի աշխատողին, ով չգիտես ինչու որոշել է իր սուրճը խմել կամ ծխախոտը ծխել մայթի մեջտեղում, իսկ անցորդները ստիպված են մի կերպ նրան շրջանցել:

Ես սովորաբար հանգիստ եմ քայլում: Ու այդպես հանգիստ քայլելով հասնում եմ Կասյան փողոց: Կարող եմ Կասյանը շրջանցել, իջնելով զուգահեռ՝ Քոչար փողոցով: Բայց Կասյանն իմ սիրելի փողոցն է, քաղաքի ամենասպորտային փողոցը: Ու ես հասնում եմ Կասյան, հասնում հանգիստ քայլելով, բայց ոտքս Կասյան դնելուն պես քայլքս արագանում է, շատ է արագանում:

Սպորտային միջոցառումը սկսված է: Մրցույթը մեկնարկված է: Նպատակ. Կասյանի մի ծայրից մյուսը գնալ խիստ արագ քայլքով, առանց որևէ տեղ կանգնելու, առանց որևէ մեկին կամ որևէ բանի բախվելու, հպվելու, շփվելու: Սա այնքան էլ հեշտ չի: Պետք է ամեն ինչ հաշվի առնես: Դիմացիցդ ճեմողների ու քեզ ընդառաջ եկողների արագությունը ու կետը, որտեղ պետք է նրանց շրջանցես, որովհետև շրջանցման տեղերը շատ չեն: Դու նրանց կարող ես այնպիսի կետում հասնես, ուր շրջանցման տեղ չկա, կանգնում եք դեմառդեմ ու ձեզնից մեկը պիտի մի կողմ քաշվի՝ ճանապարհ ազատելով: Դա պայմաններին հակասում է: Պետք է առանց դիմացինին խոչընդոտելու ու ինքդ խոչընդոտվելու անցնես: Պետք է հաշվի առնես նրանց հոգեբանական վիճակը, հասկանաս դիմացինիդ հետաքրքրությունները, որպեսզի կռահես, թե ինքը որ խանութի առաջ կարող է կանգնել, դա քո հաշվարկներում հաշվի առնելու ու արագությունդ և երթուղիդ ճիշտ կազմակերպելու համար: Պետք է հաշվի առնես յուրաքանչյուր խանութից քաղաքացու դուրս գալու հնարավորությունն ու իմանաս, թե յուրաքանչյուր պահին այդ հնարավորության դեպքում ինչ ես անելու, որ կանգ չառնես, չբախվես, առաջ գնաս: Ու գնում ես ոլորապտույտ, իմանալով թե որ հատվածում որ ոտքդ որ հատվածում ես դնելու, այսինչ սյան կամ ծառի կողքով ինչպես ես անցնելու: Ու նորից գնում եմ: Այսօր հաշվարկներս ճիշտ են: Արդեն գրեթե ողջ փողոցն անցել եմ: Հասել եմ վերջին: Դիմացից գեր տիկին է գալիս: Նրա հետ հավասարվելու եմ այն ծառի մոտ: Այդ մասում ծառի ու պատի արանքում մի մարդ կարող է տեղավորվել ու դա լինելու է տիկինը: Ուրեմն պիտի կանգեմ կամ էլ շրջանցեմ: Շրջանցման ձևը գիտեմ. ձախ ոտքս դնելու եմ ծառի հողը շրջապատող քարին, ու տիկնոջ կողքով անցնելու, ծառին գրեթե քսվելով, իրականում չքսվելով: Տիկինը ոչ մի անհարմարություն չի զգա, ամեն ինչ հաշվարկված է, մնում է 7 քայլ, 6 քայլ, 5 քայլ, 4 քայլ, 3 քայլ, 2 քայլ, 1... և ես կանգնում եմ: Մի կողմ քաշվում, ճանապարհս զիջելով տիկնոջ ետևից եկող երիտասարդին: Այս տղային արժեր ճանաչել: Նույն հաշվարկները նրանն էին: Իմ գծած ճանապարհով ինքն անցավ: Այսօր պարտված եմ: Բայց ոչինչ, վաղը նորից ամեն ինչ կսկսվի զրոյից:

Դուրս կգամ տնից, բակում կհանդիպեմ հարևանիս:

- 50000 դոլլար պարտքով տուր, երկու օրից կտամ, - կասի նա...

Մի քիչ ակումբի, մի քիչ էլ շարժման մասին
«Էսինչ բանը սխալ ես անում»: «Ձեր մոտեցումները կատեգորիկ սխալ են, անհրաժեշտ է էսպես անել»: «Չի կարելի էդպիսի քաղաքականություն բանեցնել, դա կբերի ակումբի պասիվացմանը» և այլն:

Սրանք սովորական դարձած մեղադրանքներ են, «էսինչի» ու «էդպիսիի» տեղն ինչ ասես կարելի է լրացնել: Օրինակ՝ «ինչու՞ եք կատակային գրառումն այսինչ թեմայում ջնջում», կամ «չի կարելի արգելել էրոտիկ նկարների տեղադրումը», կամ «չափից ավելի խստությունը կհարկադրի ակումբցիներին ակումբից հեռանել», կամ «տրանսլիտով գրառումները անհրաժեշտ է թույլատրել, որովհետև մարդիկ կան, որ չեն կարող հայատառ գրել», կամ «օտարալեզու գրառումները պետք է թույլատրել, որովհետև արքելելով սահմանափակվում է թե այցելուների, թե ասելիքի քանակը», կամ «չի կարելի մոդերատորին նշանակել, նրան պետք է ընտրեն», կամ «դու չպետք է միանձնյա որոշումներ կայացնես, պետք է հաշվի առնես այլոց կարծիքները»: Սրանք բոլոր ոչ միայն սովորական են, այլև նորմալ են: Այս տեսակետներից յուրաքանչյուրը ոչ միայն գոյություն ունի, այլև կարող է ճշմարիտ է կամ ճշմարտության տարրեր է պարունակում:

Ու այս համատեքստում ես համեմատության եզրեր եմ տանում ակումբի ու շարժման դեմ հնչած մեղադրանքների մեջ: Չէ, մեղադրանքների իմաստը չի նույնը, մեղադրանքների տիպն է նույնը: «Շարժումը պետք է սկսի ակտիվ հանրահավաքների փուլ», «Շարժումը պետք է իր ողջ ուժերը կոորդինացնի եթեր ստանալու համար», «Շարժման լիդերը պետք է փոխվի», «Շարժման տրամաբանությունը սխալ է, պետք է գնալ գրոհի ճանապարհով», «Էսպես շարունակելու դեպքում շարժման շարքերը կստվարանան» և այլն: Նման են, չէ՞: Այս տեսակետներից յուրաքանչյուրն էլ կարող է ճշմարիտ լինել կամ ճշմարտության տարրեր պարունակել, ունի գոյության ու բարձրաձայնվելու իրավունք:

Հապա ո՞րն է սխալը: Սխալը զուտ հոգեբանական է: Սխալը նրանում է, որ մեր մոտ բոլորն ամենից խելոք են: Սխալը նրանում է, որ յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունը ու կարծում է, որ դա է միակ ճշմարտությունը, դրանից այն կողմ աշխարհ չկա: Սխալն այն է, որ ամեն մեկը կարծում է, որ եթե ամեն ինչը իր պատկերացրած ուղով չի գնում, ուրեմն ընթացքը սխալ է, որովհետև ինքն ամենախելոքն է, լուսավորումը միայն իրեն է տրված: Սխալը այլընտրանքը դիտարկել չցանկանալն է, սխալը կարծրատիպերն են ու այս տեսակետները հնչեցնելու առոգանությունը: Այո՛, առոգանությունը շատ բան է փոխում: Առոգանությունը հավակնոտություն է ստեղծում:

Այս բոլոր պնդումներն անողները մոռանում են տարրական ճշմարտություն, մոռանում են հարգել դիմացինի փորձը և արածը: Որովհետև այդ բոլոր տեսակետները գոյություն ունեն մի հասարակ փաստի պատճառով. ակումբն ու շարժումը գոյություն ունեն: Կլինեի՞ն ձեր այս տեսակետները, եթե չլիներ ակումբը, եթե չլիներ շարժումը: Իհարկե ոչ: Դուք կունենայիք այլ, էլի հավակնոտ տեսակետներ, բայց լրիվ ուրիշ բաների մասին: Իսկ հիմա դուք խոսում եք երկու իրողությունների՝ ակումբի ու շարժման մասին: Ուրեմն առաջին հերթին փորձեք հասկանալ, որ ակումբը գոյություն ունի, որովհետև այն ինչ որ մեկը ստեղծել է (ճիշտ է՝ շատերի օգնությամբ), որ շարժումը գոյություն ունի, որովհետև այն ինչ-որ մեկերը սկսել են (ճիշտ է՝ շատերի օգնությամբ):

Ու քանի դեռ այս երկու հասկացությունները չեն մեխվում ուղեղի մեջ, ձեր տեսակետները դառնալու են հավակնոտ, որովհետև այո, թե ակումբը, թե շարժումը բաց են առաջարկների ու քննադատությունների համար, բայց մի մոռացեք, որ նրանք կայացել են ՈՉ ԹԵ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՁԵՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՁԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ արդյունքում, այլ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ դրանք ստեղծողների ու ղեկավարողների վարած քայլերի արդյունքում: Ուրեմն ի՞նչ: Անշուշտ կարելի է համարել, որ այսինչ կամ այնինչ բանը սխալ է արվում, բայց համոզված պնդելը որ դրանք սխալ են ու դուք եք անսխալական, ծիծաղելի է, որովհետև դուք երբևէ չեք ստեղծել նման ֆորում, որովհետև դուք երբեք չեք ղեկավարել ու ստեղծել նման շարժում:

Բայց մեզ մոտ սովորական բան է բամբասկոտությունն ու ինչ-որ մեկի բմբուլները քամուն տալը: Այդ ընթացքում անպայման մտածում ես, որ դու ամենախելոքն ես, ամենատրամաբանողն ես, ամենասրամիտն ես, ամենաինտելեկտուալն ես, ամենաճիշտ հաշվարկողն ես, ամենափայլուն մտքերի տերն ես, ամենասկզբունքայինն ես ու ընդհանրապես ամենան ես: Ավելին, այդ բոլոր խոսակցությունները նախատեսված են մի ամբիոնի համար, որտեղ ընդհանուր տեղեկացվածության ու ինտելեկտուալ բազան քո չափանիշներին համապատասխան է, կամ էլ ավելի ցածր է, բայց ոչ երբեք բարձր: Բարձրի մոտ դու չես կարող քո ասելիքը նույն վստահությամբ ասել, որտև այդ բարձրը քեզ հողին կհավասարացնի իր հիմնավորումներով: Հետևաբար բոլորովին պատահական չի, որ երբ օրեր առաջ ասացի, որ շարժման ղեկավարների հետ հանդիպում է կազմակերպվում, որտեղ այս բոլոր քննադատությունները ու տեսակետները կարելի է ներկայացնել, այնպես որ ցանկացողները թող կապվեն ինձ հետ, ոչ մեկը, բացարձակապես ՈՉ ՄԵԿԸ չկապվեց: Ինչու՞: Որովհետև այնտեղ նրանց տեսակետները մեծ հավանականությամբ կջախջախվեին, նախընտրելի է այստեղ, նրանց ականջից հեռու բամբասելն ու փնովելը: Դա էլ է նորմալ, ժողովրդավարության մի մասն է: Սակայն այդ դեպքում եկեք լինենք ազնիվ. ձեզնից ոչ մեկը պատրաստ չէ մասնակցել երկրում ժողովրդավարության հաստատմանը: Դուք դա ուզում եք: Բայց ձեր սպասելիքն է, որ ձեր փոխարեն դա ուրիշները պետք է անեն: Ձերը խոսելն է: Միայն խոսելը: Գործելն ուրիշների գործն է: Դուք ի՞նչ կապ ունեք:

Չիշիկ՝ կոշիկին
Էսօր Օպերայի մոտ էինք, ես, Գալը, Սասը: Մեղեդիում: Գարեջրի պատկառելի քանակից հետո վերցրի 100 դրամս ու գնացի հասարակական զուգարան: Նա չէ, որ Մեղեդիի մոտ է, պուլպուլակի մոտինը:

Աշխատող կինը ինչպես միշտ կոպեկներն էր հաշվում: Իմ 100 դրամանոցը միացրի կոպեկների բուրգին ու մտա տղաների «սրահ»: Երկու «կաբինկա» է: Մեկը զբաղված էր, մյուսն ազատ: Համառորեն փորձեցի մտնել զբաղվածը, բայց դուռն էդպես էլ չբացվեց: Հասկացա, որ այնքան չեմ խմել, որ փակ դուռը բացեմ ու մտա բաց «կաբինկան»: Դուռը հետևից կողպեցի ու ամենայն ջանադրությամբ գարեջրի ավելորդ գլխաքանակն օրգանիզմիցս հեռացրի: Դուրս եկա: Երկու լվացարան է: Փակ «կաբինկայից» մի երիտասարդ դուրս էր եկել ու լվացվում էր լվացարաններից մեկում, ես էլ մյուսի ծորակը բացեցի:

Վերջացրինք միաժամանակ: Երիտասարդը շատ մաքրասերն էր, երկար էր լվացվում: Թղթե «սրբիչ» մի տեղ կա: Երիտասարդն ինձնից շուտ հասավ, երկու հատ հանեց, սրբեց ձեռներն ու նետեց աղբարկղը, ապա ևս երկուսը քաշեց, կռացավ ու սկսեց կոշիկները սրբել:

Ալկոհոլի քանակը բթացրել էր բոլոր ինքնապաշտպանական բնազդներն ու առանց ավելորդ զգուշավորությունների տխուր ձայնով ասեցի.

- Վա՜յ, ապեր, էդ վրան չիշի՞կ ես արել:

Ու մտքումս մտածում եմ. «Վերջ, հիմա տուրուդմփոց կլինի, խեղճ տղան մաքրասեր է ուղղակի, կոշիկն է սրբում»: Իսկ ինքն այլայլված նայեց ինձ ու նվազ ձայնով ասաց.

- Չէ, ապեր, վրան ուղղակի ջուր ա կաթել:

Հռհռոցս չկարողացա զսպել :oy

Ագռավները
Արխինվերս քրքրում ու նայում եմ գրածս հեքիաթները: Գուցե ինձ աննորմալ կհամարեք, բայց փոքր տարիքում գրածս այս «հեքիաթը» ինձ շատ ուրախացրեց, հավանեցի: Կարճ է, տեղադրում եմ.

Ագռավները

Մի ագռավ նստել էր սյան վրա ու երգում էր.

- Ղա՜, ղա՜, ղա՜:

Այդ ժամանակ մի ուրիշ ագռավ էլ եկավ, նստեց առաջինի կողքին, և նրանք երկուսով սկսեցին երգել.

- Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜:

Թե ինչպես մաման մայրիկ դարձավ
Թերթում ես մտքիս օրագրի էջերը: Շատ են, բազում, պատառոտված, ջնջված, կեսից ավելին կորած:

Հասնում եմ 1988 թվականին: Վա՛յ, կապույտ կարճ շալվարս, կարոտել եմ: Կարմիր մայկա՝ սպիտակ գծերով: Ու աշխարհի անցուդարձին անտեղյակ՝ Ես: Խաղում ենք ընկերոջս հետ, վազվզում ենք ու ուրախ ճչում: Ի՜նչ իմանայի, որ այդ օրը իմ ապագայի համար բեկումնալի նշանակություն է ունենալու:

Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... լսում ենք քայլերի ձայնը: Ռուս զինվորը ծանր կոշիկները գետնին դխկացնելով հայտնվում է շենքի մի ծայրից: Մանկական երազկոտ ու հիացած աչքերով նայում ենք նրան, նրա քրտնած, արևից այրված դեմքին, ձեռքի զենքին, ճմրթված բայց խրոխտ հագուստին.. Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... գալիս է ռուս զինվորը: Հասնում է մեզ, ավտոմատը պահում մեր վրա ու ռուսերեն ասում. «Կսպանե՜մ, լակոտներ»: Դեմքին դաժան արտահայտություն է, աչքերում զայրույթ... Գոռում ենք ու փախնում: Ես մեր տուն, ըներս՝ իրենց: Երևի կատակ էր անում հիմարը, չգիտեմ, բայց մենք մանուկ էինք, միամիտ ու վախկոտ:

Շատ էի վախեցել: Գոռալով տուն հասա ու պատմեցի ինչ է եղել: Պատմեցի դողացող ձայնով, արցունքն աչքերիս: Հայրս տնից դուրս թռավ, որ այդ զինվորին գտնի, իսկ մայրս ինձ էր փորձում հանգստացնել:

Վիրավորված էի: Ներաշխարհս լրիվ խառնվել էր: «Մամ, էլ ռուսերեն չեմ խոսելու, իրանք... իրանք մարդ չեն»,- ասացի նեղացած աշխարհից: Մայրս ժպտաց: Ի՞նչ իմանար, թե որքան լուրջ եմ ես: Որոշեց կատակել. «Բա ինչի՞ ես մամ ասում, դա էլ ա ռուսերեն», - ասաց ժպտալով: «Ո՞նց, - զարմացա ես, - բա հայերեն ո՞նց ա»: «Հայերեն մայրիկ ա», - պատասխանեց մայրս: «Բա պապան», - հարցրի: «Պապան էլ՝ հայրիկ», - չուշացրեց պատասխանը:

Այդ օրվանից հետո երբևէ ծնողներիս մամա կամ պապա չեմ ասել: Ասել եմ մայրիկ ու հայրիկ: Հետագայում կրճատել ու ասել եմ մայր, հայր: Հետաքրքիր էր, երբ բակում խաղում էինք ու ծնողներս կանչում էին, եթե եղբորս էին կանչում, բակի երեխաները վազում ու լուրը հասցնում էին. «Տարո՛ն, մամադ (կամ պապադ) կանչում է»: Իսկ երբ ինձ էին կանչում, լուրն այսպես էին հասցնում. «Արտա՛կ, մայրիկդ (կամ հայրիկդ) կանչում է»:

Ու ես սկզբունքորեն չսովորեցի ռուսերեն: Դպրոցում դասատուս հինգեր էր դնում, որովհետև սիրում էր: Իսկ ես չէի սիրում այդ լեզուն, նեղացած էի, չէի սովորում: Ինձ հակառակը ոչ մեկը չէր կարողանում համոզել. ո՜չ ծնողներս, ո՜չ ազգականներս, ո՜չ ուսուցիչներս: Տարիներ հետո նոր փոշմանել եմ այդ որոշման համար ու սկսել սովորել: Արդեն հասուն մարդ էի այդ ժամանակ: Բայց դեռ հիշում եմ այն փոշոտ հագուստով հիմար ռուս զինվորին, ով կատակել չգիտեր:

Փակում եմ օրագրիս հերթական էջը... Արդեն խունացել է, սկսել են ջնջվել մեջի գրերը: Մեկ այլ տեղ արտատպելու կարիք կա: Բացում եմ «Դար» ակումբը...

Տերևը
Էսօր լրիվ պատահական հանդիպեցի փոքր տարիքի արխիվներիս ու ընկա հիշողություններիս գիրկը: «Տերևը» կարծեմ 8 տարեկանում եմ գրել, դպրոցական շարադրության համար: Չեմ ուզում խմբագրել, փոխել, սիրունացնել: Էս հուշ ա.

Տերևը

Կար մի կեչի, կեչու վրա մի տերև, իսկ կեչու տակ մի ծաղիկ, անունը՝ Վարդ: Տերևը սիրահարվել էր Վարդին: Նա կարծում էր, թե մենակ ինքն է սիրում Վարդին, բայց իր եղբայրները նույնպես սիրահարվել էին Վարդին: Իսկ Վարդը ոչ մեկի վրա ուշադրություն չէր դարձնում: Տերևը ցանկանում էր ծաղիկ դառնալ, կամ թեկուզ ուրիշ գույն ստանար: Շուտով եկավ աշունը, տերևը դառավ ալ կարմիր: Նա ուրախացավ, կարծեց, թե Վարդը հիմա իրեն կսիրի: Բայց Վարդը նրա վրա կրկին ուշադրություն չէր դարձնում: Տերևը հուզվեց և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Նա նայեց իր եղբայրների ու տեսավ, որ նրանք նույնպես գույնզգույն գույներ էին ստացել և կարծես մրցում էին, որ տեսնեն, թե վարդն իրենցից ում կսիրի: Հանկարծ քամի փչեց: Տերևը նայեց ներքև ու տեսավ, որ վարդի թերթիկները պոկվեցին ու օդ թռան: Շատ տխրեց տերևը, որ իր կյանքը զուր անցավ: Նա ճյուղից պոկվեց և օդում պտույտներ գործելով իջավ ցած: Քիչ անց անձրև եկավ ու տերևին իր եղբայրների հետ գետնի վրա թրջեց:

Ռուզան ծյոծյան
Նոր հեռախոսը զնգաց: Վերցրի.

- Այո՞:

- Արտակ ջան, բարև, դու ես, չէ՞:

- Հա, ես եմ, բարև ձեզ, ո՞վ ա:

- Ռուզան ծյոծյան ա, Արտակ ջան: Ո՞նց ես:

- Լավ եմ, դուք ո՞նց եք (փորձում եմ հիշել)

- Ես էլ եմ լավ: Գայանեն տա՞նն է:

- Ռուզան ծյոծյա, կներեք, դուք ի՞նչ Արտակի հետ եք խոսում :think

Հեռախոսը դրեց:

Չհասցրի ցտեսություն ասեմ, Ռուզան ծյոծյա :(