Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Հայկական սպասարկում

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Թեման խիստ ծավալուն է ու կարելի է անընդհատ գրել: Բայց էս պահին ուզում եմ գրել ինտերնետ փրովայդերիս մասին, որի աշխատանքից մեկ շատ գոհ եմ, մեկ շատ դժգոհ:

Գին-արագություն համադրությունը թերևս լավագույնն է Հայաստանում, առնվազն ինձ հանդիպածներից: Մանավանդ այդ ծառայությունից օգտվելու սկզբնական շրջանում չափազանց գոհ էի. նվազագույնը 1mb/s արագություն, շուրջօրյա սպասարկում, գրեթե անխափան աշխատանք և այլն: Բայց ժամանակի հետ ինտենսիվացան խափանումները, հերթապահ ժամը 6-ից հետո ունե՞ն, թե՞ ոչ, չգիտեմ, որովհետև զանգերս անպատասխան են մնում, արագությունը հաճախ կտրուկ նվազում է:

Ինչևէ, երկու հետաքրքիր դրվագ: Զանգում եմ, երեկոյան ժամ է: Դա շուտ էր, մի քանի ամիս առաջ: Վերցնում է հերթապահը (այդ ժամանակ դեռ կար):
- Բարև ձեզ, - ասում եմ, - ձեր բաժանորդներից եմ: Ինտերնետս չկա:
- Փորձեք անջատել, միացնել, - պատասխանում է:
- Անհրաժեշտ ամեն ինչը փորձել եմ, ինձնից չէ, ձեզնից է, - պատասխանում եմ:
- Լավ, այդ դեպքում կարո՞ղ եք ինձ զանգել 10 րոպեից, ես այդ ընթացքում պարզեմ, թե ինչ է եղել, - ասում է, նախապես հասցես ու IP-ս ճշտելուց հետո:
- Այո, իհարկե, - պատասխանում եմ:
Համբերատար սպասում եմ 20 րոպե. ինտերնետս չկա: Զանգում եմ.
- Ի՞նչ պարզեցքի:
- Դեռ չկա՞ ինտերնետը:
- Ոչ, չկա:
- Վա՜յ, լավ, հիմա նայեմ:
- Այսինքն ինչպե՞ս, մինչև հիմա չէիք նայել:
- Չէ, ճիշտն ասած ուղղակի մտածեցի, որ ինքն իրեն կմիանա, դրա համար ասեցի, որ 10 րոպես սպասեք:
Դե արի ու այս անկեղծությանը պատասխանի: Հաշված վայրկյաններ անց ինտերնետս միացրին:


Հաջորդ հետաքրքիր դեպքը քիչ առաջ եղավ: Ինտերնետիս արագությունը վերջին օրերին ընկել է: Երեկ զանգեցի, հեռախոսազանգին պատասխանող գեղեցիկ ձայնով ու գեղեցիկ աղջիկը՝ Լիլիթը, խոստացավ «Տղաներին ասել, որ զբաղվեն»: Արագությունը չի վերականգնվել: Նոր որոշեցի նորից զանգել: Դե իսկ իրեն, բազում խնդիրներով, վերջերս շատ եմ զանգում ու արդեն անգիր գիտի ինձ: Հեռախոսը վերցրեց:
- Լիլիթ, ողջույն, նորից ես եմ..., - չհասցրի խոսքս ավարտեմ, կտրեց:
- Հա, Արտակ ջան, - ասում ա, - գիտեմ ինչ ես ասելու: Ուղղակի հիմա ամբողջ ցանցում ինտերնետ չկա, մենակ քո մոտ չի:
- Լիլիթ ջան, - ասում եմ, - այդ դեպքում ես ի՞նչ անեմ, ուրախանա՞մ, որ իմ մոտ թեկուզ դանդաղ, բայց ինտերնետ կա, ի տարբերություն ամբողջ ցանցի:
Շփոթվեց խեղճ աղջիկը:
Հետո խոստացավ «Տղաներին ասել, որ զբաղվեն, բայց ինտերնետ իսկապես չկա, զարմանում եմ, որ քո մոտ կա»:

Կարգին մունաթ գալ էլ չեմ կարողանում, որտև գիտեմ, որ այդ աղջիկը ոչինչ անել չի կարող, ինքն ընդամենը հեռախոսազանգերին է պատասխանում, երևի ցածր աշխատավարձի դիմաց, իր վրա բարկությունը թափելն էլ էն չի: Իսկ ինքը սիրուն, համակրելի ու լավ աղջիկ ա, ուրիշի թերացումների համար ի՞նչ իմաստ ունի իրեն նեղել:

Բայց դե սպանում ա Հայկական սպասարկումը:

Ուղարկել «Հայկական սպասարկում"» Digg-ին Ուղարկել «Հայկական սպասարկում"» del.icio.us-ին Ուղարկել «Հայկական սպասարկում"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայկական սպասարկում"» Google-ին

Մեկնաբանություն

  1. քաղաքացի-ի ավատար
    Մեկ էլ շփոթվես 2 հատ դառը սուրճ ուզես և կրկնես, որ սուրճը դառն ես ուզում:
    Վայ էդ սուրճի… թե՞ մատուցողի…
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Մեկ էլ շփոթվես 2 հատ դառը սուրճ ուզես և կրկնես, որ սուրճը դառն ես ուզում:
    Վայ էդ սուրճի… թե՞ մատուցողի…
    Հա, կբերեն երկու հա շարբաթ, սուրճ խմողներից մեկն ամոթու կխմի (կեսը ), մյուսն իրենը հետ կտա
  3. Գալաթեա-ի ավատար


    Շատ կոպիտ էի, չէ՞, Արտ
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից


    Շատ կոպիտ էի, չէ՞, Արտ
    Չէ, Լիլ, ես էի շատ մեղմ