Ամենինչի մասին
Երևույթ, որը տանջում է համայն հայությանն իր արդիականությամբ: Տարածվածությունը 98% (եթե ձեզ չեն ճզմում, նշանակում է` ճզմողը դուք եք), հիմանականում հանդիպում է «մառշռուտկա» պոպուլյացիայում: Հաճախ հանդիպում է կանանց մոտ, բայց տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունի: Հանդիպում են հետևյալ կլինիկական ձևերը` տիպիկ և ատիպիկ: Տիպիկ` Ա) Հետույքային (ամենահաճախ հանդիպող): Երբ երթուղայինում զիջում ես՝ հատկացնելով ...
Բժշկական համալսարանի ուսանողի հերձման ժամանակ դատական փորձագետը հայտնաբերել է սև չարյունանաման հեղուկ արյան փոխարեն,սևացած օրգաններ, չափսերով մեծացած ուղեղ և գանգոսկրի բազմաբեկորային վնասվածք: Կան հավաստի նշաններ որոնք վկայում են,որ մահը վրա է հասել ուղեղի բռնաբարությունից հետո,որի նշաներից է չափսերի մեծացումը: Մահվան պատճառի պատճառը դատական բժշկությունը սովորելուց հետո գլուխը պատին հարվածելն է: Լաբարատոր հետազոտությունը պարզել է ,որ սև հեղուկը սուրճ է: Հետաքննությունը շարունակվում է:
Կանգառում: Ոնց հայտնվեցի կանգառում: Ինչու՞ եմ կանգառում: Հիշեցի դասի եմ…որտե՞ղ եմ դասի, ի՞նչ համար ա գնում: Լավ հասկացա: Երթուղայինում: Մարդիկ: Նստած-կանգնած, մռայլ, գորշ: Տենաս դիմացի կնոջ մոտ խպի՞պ ա: Լավ, թքած, կարդամ: Դասի եմ արդեն, հասա: Էլի մարդիկ, ինչքան շատ ...
Թարմացել է 13.05.2014, 00:42 ըստ [ARG:5 UNDEFINED]