Նայել RSS հոսքը

Tirim-tim

  1. Հալք

    Հալվում է կրակը,
    Կրակի վրա դրված բաժակը,
    Բաժակի միջի բալի ու խնձորի բույրը:
    Հալվում է փայտե սեղանը,
    Առաստաղի լույսերը,
    Հալվում է բաժակից տաքացած ձեռքս,
    Ուսիդ հենած գլուխս:
    Հալվում են ձեռքերդ
    Եվ ինձ հենած գլուխդ:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Երբ

    Երբ ցերեկը միասին քայլել ենք ձմեռվա` գարուն հիշեցնող օրերից մեկում: Երբ փողոցն անցնելուց զգացել եմ ձեռքիդ ջերմությունը: Երբ ուշադիր նայում եմ, թե ինչպես ես խոսում վաղեմի ընկերոջդ հետ: Երբ երկուսով ծիծաղում ենք որևէ բանի վրա: Երբ տաք կանաչ թեյը քեզ չի խանգարում սրճի արտացոլանքին ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Պալատ համար մեկ

    Կրակ է,
    Չէ, ուղղակի կրակի պես վառ է,
    Նետ էլ չէ,
    Ուղղակի նետի պես արագ է:

    Բառեր, մտքեր, սպիտակ էջ,
    արագ շարժվող մատներ,
    ոչինչ չասող տառեր,
    դատարկ պատեր,
    հիմար մտքեր,
    կանգնի’ր:
    Բայց չես կարող,
    շարունակիր գնալ,
    փողոցում ջրափոս,
    պետք ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Թթվածնի պակասը

    Ինչո՞ւ գրեցիր, ինչո՞ւ հարցրեցիր թե ինչպես եմ: Հիմա էլ շնչել չեմ կարող, թվում ա, թե օդ չկա, ոնց որ տոպրակ քաշած լինես գլխիս ու չգիտեմ ինչ անեմ: Հայելում հայացքս տեսա, մռայլությունիցս վախեցա: Կարևորը հասցրեցիր ինձ խեղդել ու էլի հետ քաշվել: Հա, էլի ես հասցրել նման կերպ վարվել: Ու ցավալին ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Գալիք տարվա ցանկություններս

    Մտածեցի Ձմեռ Պապիկին նամակս էստեղ էլ տեղադրեմ, որ հաստատ տեսնի։

    Սիրելի Ձմեռ Պապի ջան,

    Քեզ եմ դիմում հայկական այբուբենը սովորելուց հետո առաջին անգամ։ Շուտով գալու ես Երկիր՝ պարգևելու միլիոնավոր մարդկանց նվերներ։ Հուսով եմ ես էլ կլինեմ այդ շատերի շարքում։ Ստորև ներկայացված ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի