Այս գրառումը առաջին անկապ օրագրում իմ 2 գրառումներից առաջինն է: Բացելուս նպատակն էր աշխարհին հիշեցնել նրա գոյության մասին, ժամանակին ես այսպիսին էի... Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ ուղղակի փորձարկում եմ գրառումը բլոգ ուղարկելու հնարավորությունը Chuk-ի խոսքերից Առաջին անգամ նրան տեսա երեք շաբաթ առաջ: Հոգնած ու անտարբեր գնում էի փողոցով՝ ձեռքերս ջինսե շալվարիս գրպանը, գլուխս կախ, մտածկոտ: Ուշադրությունս ...
Շնորհակալություն ադմինիստրացիային այսքան շատ հնարավորություններ տալու համար Ֆիլմ,ֆիլմ,ֆիլմ-ի փոփոխված տարբերակով անում եմ Ակումբի բլոգի 3-րդ գրառումը, ու հուսով եմ հետաքրքիր գրառումները անպակաս կլինեն... Ձեր կենացը
Հետաքրքիր է, թե ակումբում քանի՞ հոգի էին սպասում բլոգային համակարգի ներդրմանը: Ու տեսնես իրենց սպասելիքներն արդարացա՞ն: Չգիտեմ, իսկ ես շտապում եմ ակումբի առաջին բլոգային գրառումն անել, բայց չգիտեմ, թե ի՞նչ գրեմ: Հոգնած եմ: Շատ հոգնեցի: Հիմա աչքերս փակվում են, իսկ գլխիս մեջ մառախուղ ու փոթորիկ է: Նույնիսկ հստակ չգիտեմ, թե էս բլոգային համակարգի դրույթները ոնց կարգավորեցի, ամեն ինչ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Հետո կերևա: Հիմա էլ չեմ դիմանում, գնում եմ քնելու: Բարի գիշե՜ր...