Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան չհամարող հասարակությունից կարող են դուրս գալ այդ ամենը ամոթ բան համարող ղեկավարներ։Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան համարող մարդը մրցունակ է այդ ամենը ամոթ բան չհամարող հասարակությունում։
Գրելուս պահին ժամը 02:00 է։ Պատկերացրու, որ ժամը 03:00-ին քո հիշողությունները ջնջելու են, իսպառ։ Մտովի 02:00-ի քո «ես»-ը թող գնա 03:00-ի(քո հիշողությունները չունեցող) «ես»-ի մոտ ու կիսառուսերեն ասի «բարև, ты это я»(ռուսերեն, որովհետև «ты это я»-ն հայերեն մի քիչ լավ չի հնչում)։ 03:00-ի ...
Ճակատագիր բառը մի տեսակ մատերիալիստական չի հնչում։ Բայց մատերիալիզմի սկզբունքներից բխում է, որ համապատասխան մտավոր կարողությունների դեպքում(որը հավանաբար մարդ արարածը երբեք էլ չի ունենա) կարելի է «հաշվել» ապագան։ Մատերիալիստական սկզբունքները բացառում են «հրաշքները» և «առեղծվածները» ...
Դեռևս դպրոցական տարիներից կասկածանքով էի վերաբերվում Դարվինի էվոլուցիոն տեսությանը։ Չափազանց շատ էր այդ տեսությունը հիմնված ենթադրությունների վրա։ Տարիներ անց պատահականորեն մի միտք ծագեց, որի մեջ խառն էր հավանականությունների և սահմանների մաթեմատիկական տեսությունը։ Հիշեցի ...