Նայել RSS հոսքը

Yellow Raven

Էխ ասեմբլեր, ասեմբլեր

Գնահատական. 5 ձայն, 4.60 ընդհանուր:
Գնում ես դասի, դեմդա դուրս գալիս ծրագրավորմանդ դասախոսը...
««Բարև ձեզ»»...... Ձեն չկա,ռեակցիա չկա... Էռռո՞ռ տվեց... Կախե՞ց... Երկար դասամիջոցին փորձեցի նորից կոմպիլյացիա անել... ««Բարև ձեզ»»...

1 error: Դասախոսդ չի ցանկանում բարևդ կամ չի լսում այն ժխոռի պատճառով
1 warning: Նայի հա քննությանը քթիցդ չբերի

Էխ, լավ էր էլի էս C++-ը գոնե գիտեիր, կարաս նայես թե որտեղ ես սխալվել, թե չէ ասեմբելեր Ֆու....
35-րդ տողում սխալ... Դե արի ու հաշվի 1,2,3,4.... Աաաաա, ջանդամ թե չեմ սխալվել... Շաթ դաուն... մտանք ադնակլասնիկ...

Էս կանքն էլ կյանք չի էլի... Մարդիկ իրանց ռեստորանի մթերքների ներմուծման աղյուսակն են լրացնում, ես GDT աղյուսակն եմ լրացնում…
Մարդիկ դոլարի նշան են դնում տակը հասկանալով գումար, ես էս անտեր $ դոլարի նշանը դնում եմ, տակը հասկանում եմ տողի վերջ... Ճիշտ չի էլի
Դաժե արդեն անգլերեն տեքստ հավաքելուց move-ը առանց վերջին e-ի եմ գրում` տենց էֆֆեկտիվա, համ էլ տետրի հիշողությունը քիչ կզբաղեցնեմ…

Հետո էլ կասեք ծրագրավորումը տնտեսագիտության հետ կապ չունի, էն էլ ոնց կապ ունի, մեզնից էլ լավ տնտեսողներ... Հիշողությունա, որ տնտեսում ենք... Ու ում համա՞ր... Ոնցոր Աստվածաշնչումա ասվում, էս էլա փուչ, ես կասեի ավելին` փուչիկ...

Իսկ ես դեռ վաղը պետքա ծրագրավորմանս դասախոսին բարևեմ...Օֆֆֆ......

Ուղարկել «Էխ ասեմբլեր, ասեմբլեր"» Digg-ին Ուղարկել «Էխ ասեմբլեր, ասեմբլեր"» del.icio.us-ին Ուղարկել «Էխ ասեմբլեր, ասեմբլեր"» StumbleUpon-ին Ուղարկել «Էխ ասեմբլեր, ասեմբլեր"» Google-ին

Պիտակներ: եպհ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ներսես_AM-ի ավատար
    1 warning: Նայի հա քննությանը քթիցդ չբերի
    Էս մասը վերջն էր, չկամ ես
  2. Dorian-ի ավատար
    [quote] ծրագրավորմանդ դասախոսը... [/quote]

    :lol: Էս ծրագրավորումս դասախոսի հսկողության տակ են արել :lol:
  3. Ռեդ-ի ավատար
    Ախպեր էդ Խաչատրյանը դաս տալիսա՞ ըտեղ
  4. Yellow Raven-ի ավատար
    Նոր որ ինձ զանգում էիր պատահակա՞ն էր
  5. One_Way_Ticket-ի ավատար
    1 կիլոմետրն էլ 1024 մե՞տր ես հաշվում:
  6. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից
    Մարդիկ դոլարի նշան են դնում տակը հասկանալով գումար, ես էս անտեր $ դոլարի նշանը դնում եմ, տակը հասկանում եմ տողի վերջ... Ճիշտ չի էլի
    Հետաքրքիրն այն է, որ տողի վերջում դոլարի նշանը դնելով՝ դու ավելի քիչ ես շեղվում այդ նշանի սկզբնական իմաստավորումից: Էդ անտեր $ նշանն, ըստ ամենատարածված վարկածի, ծագել է Իսպանիայի զինանշանի վրա պատկերված Հերակլեսի երկու սյուներից՝ փաթաթված ժապավենով, որի վրա մի ժամանակ լատիներեն գրվում էր Non Plvs Vltra՝ дальше некуда, այլ կերպ ասած՝ «աշխարհի վերջ», դե դու էլ տողի վերջում ես դա ասում: )))
  7. Yellow Raven-ի ավատար
    Չէ դեռ դրան չեմ հասել, 1024-ը մենակ բայթերի հետ եմ օգտագործում

    Որմիզդուխտ` Եվրոյի նշանն էլ որ շրջես, ծագումնաբանությունը կարելիա ինտիմ բնույթի սարքել Բայց փաստը էնա,որ էսօր մարդի ուրիշ նպատակով են դա օգտագործում,իսկ ես... դեռ մի 20 օր էլ պետքա տողի վերջ հասկանամ` վորնինգը աշխատեց` քննությանը մզզցրեց, պետքա բաց դուռ գնամ
  8. Որմիզդուխտ-ի ավատար
    Լավ, $ նշանը մի 20 օր էլ շարունակիր այլընտրանքային ձևով օգտագործել, քննությունից հետո մի բան կմտածես Իսկ եվրոյի նշանը ստիպված ինչ-որ այլ ձևով դու օգտագործո՞ւմ ես:
  9. Yellow Raven-ի ավատար
    Չէ, մենակ ենթադրում եմ,թե ուրիշները ինչ ձևով կարող են օգտագոռծել