Նայել RSS հոսքը

HARD - AYIN

...անհասկանալի...

Գնահատել այս գրառումը
Երեկ քնիցս արթնացա ու զգացի, որ մի բան հետս կատարվել է, բայց թե ինչ՝ միայն իմացողը կարող է պատասխանել… այնպիսի թեթևություն, այնպիսի երանություն էի զգում, կարծես քնած ժամանակ ինձ տարել ու դրախտային հաճուքերի էին արժանացրել: Իսկ երբ վեր կացա, առաջին բանը որ արեցի՝ երաժշտություն լսելն էր: Լսեցի այնպիսի երգ, որ երկար ժամանակ է ինչ լսում եմ, բայց այդ առավոտ սկսեցի նոր բաներ նկատել այդ երգում, որ մինչ այդ չէի տեսել: Մտքումս արդեն այդ երգի համար հուզիչ տեսահոլովակ պատրաստեցի ամեն մանրամասներով: Ու այդ ամեն ինչի հետ մի աննկարագրելի զգացողության տակ էի ու ուզում էի այս կյանքից առավելագույնը քաղել ու տալ մարդկանց:

Դրան հակառակ շատ օրեր են եղել, երբ զարթնել եմ ու ինձ հոգեպես ճնշված ու ահավոր վատ եմ զգացել, կարծես քնած ժամանակ էլի նույն էակները տարել էին պատժել շատ դաժան պատժով: Կարծես ինձնից մի բան են խլել, տարել, որ էլ իմը չի լինելու: Բայց թե ինչ... կրկին այդ իմացողը կիմանա:

Եվ այստեղ հարց է ծագում. արդյո՞ք այս ամենն իմ տվյալ օրվա վարքի, պահվածքի պատասխանն է, որ ես ստանում եմ: Չգիտեմ ուղղակի պետք է այս ամենից դասեր քաղել ու ամեն քնելուց առաջ հիշել օրվա ամեն մի դրվագ, ծանրութեթև անել ու հաջորդ առավոտյան այն համեմատել զգացողության հետ, որը ստացել եմ գիշերվա ընթացքում:
Ուղակի այդ երանելի գիշերվա օրը չեմ հիշում, թե կոնկրետ ուր եմ եղել և ինչ եմ արել: Հնարավոր է, որ դա կոնկրետ ամեն օրվա համար չի, այլ ժամանակահատվածի, բայց սա ինձ համար դաս է, որ սկսեմ ավելի հետևողական լինել ցանկացած արարքում, ասվածքում: Չէ որ, երբ բառը բերանումդ է, քո ստրուկն է, իսկ բերանիցդ դուրս քո տերն է:

Ուղարկել «...անհասկանալի..."» Digg-ին Ուղարկել «...անհասկանալի..."» del.icio.us-ին Ուղարկել «...անհասկանալի..."» StumbleUpon-ին Ուղարկել «...անհասկանալի..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն