Նայել RSS հոսքը

ministr

Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր...

Գնահատել այս գրառումը
Բազմիցս լսում ենք հանդուրժողականության մասին: Իշխանական տարբեր գործիչներ բարոյական քարոզ են կարդում, թե պետք է հանդուրժող լիներ, ընդդիմադիր գործիչներն էլ բնականաբար իշխանության աչքն են կոխում մարտի 1-ի սպանությունները, մարդու իրավունքների ամենավերջին ձևերով խախտումները և այլն: Բայց սրա մասին չի խոսքը: Սա միայն ածանցյալն է ընդհանուր ատելության մթնոլորտի: Անցած տարի ականատես եղա, թե ոնց մի 10 հոգի գյադա, դեռ փսլինքները չչորացած, օրը ցերեկով հարձակվեցին մի տղայի վրա, ծեծեցին, մեքենայի դիմապակին փշրեցին և փախան: Եթե ասենք հարցը լիներ ադրբեջանա-հայկական առճակատում, կամ հրեա իսրայելական ապա լրիվ կհասկանայի: Իսկ այս դեպքում, որ իմանաք պատճառն ինչ էր... էդ գյադեքը էն ապուշ բոմբերից գցեցին էս տղայի մեքենայի տակ ընթացքի ժամանակ, սա էլ կանգնեց մի երկու բան ասեց.. Այսինքն թեմա չկա ըստ էության: Բայց արդյունքում վայրկենապես այնպիսի մի ատելություն ու կատաղություն ի հայտ եկավ, որ միայն շշմել կարելի է: Հետո սկսեցի ավեի ուշադիր դիտարկել այդ խնդիրը տարբեր վիճակներում: Ատելությունն ամենուր է: Իշխանությունն ատում է ընդդիմադիրներին, ընդդիմադիրները աչքով աչք չունեն իշխանականների հետ, Էմմիի երկրպագուներն ատում են Ռիվասին, Ռիվասի երկրպագուները + էլի մի զանգված ցեխն են կոխում Էմմիին մոր հետ միասին, ատում ենք ղարաբաղցիներին, սփյուռքահայերի նկատմամբ էլ մի բարությամբ չեք շնչում, թեկուզ նայեք ակումբում, հլա մեկը դուրս գա ԼՏՊ-ին ասի քխ, կամ սխալվի ասի մարտի 1-ին ինչ գործ ունեին դեսպանատան մոտ (եթե ֆորումային "կռիվներում" կոփված չէ, ապա երաշխավորված 5 րոպեից իզն ու թոզն էլ չի մնա): Ճանապարհներին ցանկացած վարորդ հատուկ կարծիք ունի երթուղային ու ոչ երթուղային տաքսիների վարորդների մասին, առանձնահատուկ կարծիք շրջանից եկած վարորդների ու մեքենաների մասին, դե իսկ ավտոբուսները լրիվ առանձին թեմա են: Որ ուշադիր սկսեցի զննել այս երևույթը, նկատեցի, որ ես էլ բացառություն չեմ: Օրերս պատրաստ էի խեղդամահ անել մի գազելի վարորդի, ու էլի վայրկենապես այնպիսի մի կատաղության նոպա էր սկսվել, ոնց որ պապենական թշնամուս միակ ժառանգը լիներ, որ ամբողջ կյանքը նվիրել է իմ կյանքը թունավորելուն: Շարքն անվերջ կարելի է շարունակել, գտնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների n բազմություններ, բայց մի բան ստիպում է ավելի խորը նայել հարցին: Այսօր նայում էի իրար անծանոթ երեխաների խաղին, 2-4 տարեկան: Ու պատկերացրեք ատելության ծիլեր սկսեցի նշմարել երեխաների վարքի մեջ, երեխաների, որ դեռ չգիտեն էս աշխարհի չարն ու բարին, իրենց համար կյանքը դեռ հեքիաթ է, իր Ձմեռ Պապիով, գայլով, հեքիաթային կենդանիներով և այլն: Օրինակ երեխան ինչու պետք է հարվածի իրենից ավելի փոքր երեխային, դուռը փակի վրան, ընդ որում դա այն դեպքում , եթե այդ երեխան իրեն ոչ մի վատ բան չի արել: Ուղղակի ուզում է մտնել նույն տունիկը, որտեղ արդեն կան ևս 2-3 երեխա...
Հայաստան, երկիր դրախտավայր, ծանոթ արտահայտություն է չէ? Ինձ սկսել է թվալ, որ այս հողն ու երկիրը անիծված են, ու շատ վաղուց դրախտավայրից դառել է ատելավայր:

Ուղարկել «Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր..."» Digg-ին Ուղարկել «Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր..."» del.icio.us-ին Ուղարկել «Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր..."» StumbleUpon-ին Ուղարկել «Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Երեխաներին գենետիկ կոդով փախանցվել ա էդ անհանդուրժողականությունն ու "զոռբայությունը" ձյաձ, փոխել, լավացնել` դժվար թե ստացվի: Երեք ճանապարհ կա, ինչպես հեքիաթներում ` մնալ ու հարմարվել, սերվել ու դառնալ մեկը ատողներից, մնալ ու փորձել փոխել, մինչև սեփական երեխաները թողնել գնալու հնարավորություն կունենան, կամ ուղղակի թողնել ու գնալ, անպայման առանց հետ նայելու:
  2. ministr-ի ավատար
    Արմին ջան, ավելի ահավոր բան ասեցիր: Փաստորեն 20 տարվա մեջ ազգի գենետիկ կոդը փոխվելա: Ատելությունը դառելա գեն, ու շատ դեպքերում դոմինանտ գեն:
  3. Chuk-ի ավատար
    Ի՞նչ 20 տարի, ի՞նչ Հայաստան
    Ահավոր չեմ սիրում էս կարգի վերլուծությունները, ինչ-որ երևույթի անտեղի լոկալացումները: Սաղ աշխարհն ա էդպես: Ու միշտ:
  4. ministr-ի ավատար
    Ապեր սիրես չսիրես, բայց էսօրվա օրով մարդիկ մի չնչին բանից թռնում են իրար դեմքի, ու կապ չունի լավա ապրում թե վատ, իշխանությունա թե չէ, բոյովա թե կոլոտ... ու տենց: Սաղ աշխարհն ըտենց չի:
  5. Norton-ի ավատար
    Դա կոչվումա բարոյահոգեբանական մթնոլորտ: Վերլուծության հետ չէի ասի, որ համաձայն եմ, բայց որ Հայաստանում նեխած բարոյահոգեբանական մթնոլորտ է ու այն շարունակ միայն խորանում է, դա փաստ է:
    Փաստ է նաև, որ բոլորս շատ լավ հասկանում եմ խնդրի լրջությունն ու փոխելու անհրաժեշտությունը, բայց նախընտրում ենք քննարկել ածանցյալ բաներ:
  6. Chuk-ի ավատար
    Ուզում եմ պատասխանել, բայց որ պատասխանեմ, ստացվելու ա, որ «չնչին բանից թռնում եմ դեմքին»
    Ավելի լավ ա շառս քաշեմ գնամ. ուղղակի նշեմ, որ դա իրոք Հայաստանին հատուկ երևույթ չի, իրոք վերջին տարիներին հատուկ երևույթ չի: Պարզապես այս կամ այն տեղում այս կամ այն պահին ավելի սրվում ա, հետո ավելի փափկում ու դա կախված ա բազում գլոբալ երևույթներից, որոնցից մեկը Նորթոնը նշեց:
  7. ministr-ի ավատար
    Թող լինի բարոյահոգեբանական մթնոլորտ... ու ինչ, ելք երևում ա?
    Արտ ջան քո շառն ինչ պտի անի Հայաստանին հատուկ չի բայց ամբողջ աշխարհին էլ տենց մի հատուկ չի: Հայիթիում հիմա ավելի վատա: Միգուցե և գլոբալ երևույթներն են մեղավոր, դժվարը էս ամեն ինչի սկսվելն էր, իսկ կանգնեցնելը տենց հեշտ չի ...
  8. Norton-ի ավատար
    Ցավոք թունելի մյուս ծայրից լույս չի երևում, բայց շողեր ընկնումա:
    Շատ ես մանրացել Մինիստր ջան: Մյուս կողմից էլ համաձայն եչմ Չուկի հետ, որ նորմալա, այո լինում ես, բայց սա շատ վատ ազդակա, որ շատ արագ, շատ բաներ պետք է փոխվեն, բայց, որը տեղի չի ունենում: Նաև համաձայն եմ, որ սա անցողիկ երևույթա:
  9. Dayana-ի ավատար
    Ուֆ, էլի եկան բարոյահոգեբանական, նեխած-փտած, բլահ, բլահ, բլահ... Նեխած փտածն արդեն մենք բոլորս ենք, մեր ամեն ինչով: Մարդ ենք ման գալիս, որ վրան մուննաթ գանք, անուն կպցնենք, անվանենք տհաս ու նման մի բան ու դեռ բարոյականությունից էլ պիտի խոսենք? Թարգեք: Լինի դա միայն Հայաստանում թե նաև դրա սահմաններից դուրս, մեկ ա, մեր մոտ դա խտացված է, ու էդ սահմաններից դուրսն էլ ենք մենք փչացնում: Գնում ենք մի կարգին երկիր, մեզ տուն են տալիս, թոշակ, որ սովից չսատկենք, թույլ են տալիս մի քիչ ապրել, իսկ հետո քաղաքացիություն ու բարեկեցիկ ապրելու հնարավորություն, իսկ մենք թքում ենք երեսին ու սկսում խանութից վերնաշապիկ գողանա, ուղարկել Հայաստանյան ծոնթներին, որ ծախեն, մեզ էլ փող ուղարկեն: : էդ չի բարոյական Հայաստանի զավակը?
    Ու ամեն ինչ չի, որ պետք ա քաղաքականացնել, պետք ա մի քիչ էլ փորձել պարզ, մարդկային ապրելակերպի սահմաններում ինչ-որ բան ուղղել:
  10. ministr-ի ավատար
    Արմին ջան դա համար էլ մեկ-մեկ թուրքերին հասկանում եմ...
  11. Ագնի-ի ավատար
    վայ այս ինչ ֆորում եմ ընկել,բոլորը բոլորից դժգոհ են…հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:Այ դրա մասին է պետք խոսել.Իսկ թուրքերին հասկանալ պետք չէ,նրանք հենց դրան էլ սպասում են ,թե հայերը սոցիալական ճգնաժամի պատճառով, երբ են ընկնելու հոգեբանական խորը ճգնաժամի մեջ ու սկսելու հասկանալ իրենց՝թուրքերին:
  12. Dayana-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Արմին ջան դա համար էլ մեկ-մեկ թուրքերին հասկանում եմ...
    Մեղք մեծ բաժինն էլ հենց էդ թուրքերինն ա էլի ձյաձ...
  13. ministr-ի ավատար
    Մեջբերում Ագնի-ի խոսքերից
    վայ այս ինչ ֆորում եմ ընկել,բոլորը բոլորից դժգոհ են…հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:Այ դրա մասին է պետք խոսել.Իսկ թուրքերին հասկանալ պետք չէ,նրանք հենց դրան էլ սպասում են ,թե հայերը սոցիալական ճգնաժամի պատճառով, երբ են ընկնելու հոգեբանական խորը ճգնաժամի մեջ ու սկսելու հասկանալ իրենց՝թուրքերին:
    Սաղ պետություննա դժգոհ դու ասում ես ակումբ
    Ելք? Էս պահին միակ ելքը որ տեսնում եմ ստեղից թողնել փախնելնա, Հայաստանից ու հայերից հեռու, հետո եթե էլի ինչ որ ելք տեսնեմ կարտահայտվեմ: Իսկ սոցիալական ճգնաժամը ստեղ կապ չուներ:
  14. ministr-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Մեղք մեծ բաժինն էլ հենց էդ թուրքերինն ա էլի ձյաձ...
    Դրանցից ավելի բարբարոս ցեղ երևի չկա, համենայն դեպս հաստատ առաջին հնգյակում են: Բայց դե մեկ մեկ մտածում եմ տեսնես ինչի տենց արեցին... էն էլ նման ձևով: Հետո կարդում եմ թե Ռուսաստանում ինչ են անում... Հետո տեսնում եմ խանութից "պրիտիժի համար" ապրանք տանողներին ու դրանով հպարտացողներին, ու...
  15. Dayana-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Դրանցից ավելի բարբարոս ցեղ երևի չկա, համենայն դեպս հաստատ առաջին հնգյակում են: Բայց դե մեկ մեկ մտածում եմ տեսնես ինչի տենց արեցին... էն էլ նման ձևով: Հետո կարդում եմ թե Ռուսաստանում ինչ են անում... Հետո տեսնում եմ խանութից "պրիտիժի համար" ապրանք տանողներին ու դրանով հպարտացողներին, ու...
    Էդ ամեն ինչը մեր "վարի գնացած" գենետիկ կոդից ա, որը ժամանակի ընթացքում, բայց շատ երկար ժամանակի, ու մեծ աշխատանքի դեպքում, շատ մեծ, էնքան մեծ, որի արդյունքում էվոլյուցիա պիտի լինի՝ կուղղվի:
  16. ministr-ի ավատար
    Հա բայց սովետի ժամանակ տենց չէր...
  17. Chuk-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Հա բայց սովետի ժամանակ տենց չէր...
    Քեզ ո՞վ ա տենց բան ասել
  18. ministr-ի ավատար
    Տենց եմ զգացել
  19. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Ագնի-ի խոսքերից
    հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:
    Ես եմ կարող: Կարող եմ նշել միակ ու ամենալավ ելքը. դիմացինիդ հետ վարվիր էնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեին: Վերջ, սրանից էն կողմ ճշմարտություն չկա: