Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես

Գնահատել այս գրառումը
Շտապում եմ բոլոր գրագրություններս վերջացնել, որ հանգիստ սրտով արձակուրդ գնամ: Արդեն աշխատանքային օրն ավարտվում է: Մեկ էլ մի ցեղ մտավ բժիշկների սենյակ: Ուզում էին՝ աղջկան ստուգեն, տեսնեն հոգեկան ա, թե չէ:

Բաժնի վարիչն ամբողջ ազգուտակին դուրս հանեց, թողեց աղջկան: Սկսեց պատմել.
- Ամուսնացա... հետո սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես:
- Բայց դու ինչ-որ բան արել ես, չէ՞, որ տենց ա մտածել:
- Չէ...
Ու չի խոսում, ինչ հարց տալի է, նորմալ չի պատասխանում: Բայց էդ կցկտուր խոսակցությունից պարզվում է, որ ամուսնացել է մի մարդու հետ, որին մի քանի օր է ճանաչել: Չի հասցրել սիրել, բայց «իրար հավանել են»: Ավելին՝ հարսանիք-մարսանիք չի եղել: Նշանվել են, իսկ հետո տղայի ծնողները պնդել են, որ «միանգամից տանեն»: Մի քանի օր ամուսնու տանն ապրելուց հետո նրան «հետ են տարել, որովհետև հոգեկան ա»:
- Կենակցե՞լ եք,- հարցնում է բժիշկը:
Հարցը չի հասկանում:
- Քնե՞լ եք իրար հետ:
- Հա,- ասում է,- բայց առաջին օրերին ցիկլիս մեջ էի, տալոջս սենյակում էի քնում: Հետո սկեսրոջս ասեցի՝ տեղերս քցի, քնեմ:

Տեսնելով, որ աղջկանից բան դուրս չի գալիս, մորն են կանչում: Նույն բանն է պատմում, բայց ավելի մանրամասն.
- Որ ուզում էին նշանվելուց հետո միանգամից տանել, ասեցի՝ էրեխեն ցիկլի մեջ ա, թող էս քանի օրն անցնի, նոր կտանեք: Սկեսուրն ասեց, թե ոչինչ, առաջին օրերին առանձին կքնացնենք: Մի քանի օր հետո իրար հետ քնացրել են, բայց մտածում եմ՝ աղջկաս դաշտանը պրծած չի էղել, ամաչել ա ասի: Որ վեշերը հետ ուղարկեցին, սպիտակեղենը կեղտոտ էր՝ մուգ կարմիր: Թե չէ էնի շատ բաց գույնի ա, ես գիտեմ... Ու դրանից հետո աչքին բաներ են էրևացել, ինքն էլ հիշողությունը կորցրել ա: Սաղ օրը նստում ա, ոչ մեկի հետ չի խոսում: Իմ աղջիկը առողջ ա, լավ մեծացել ա, բայց սկեսրայրն ասում ա՝ ծնվանից օրվանից հոգեկան ա...

Ուղարկել «- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես"» Digg-ին Ուղարկել «- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես"» del.icio.us-ին Ուղարկել «- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես"» StumbleUpon-ին Ուղարկել «- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Ե՞վ: Բա ի՞նչ դիագնոզ դրեց բժիշկը:
    Թարմացել է 20.07.2010, 17:33 ըստ [ARG:5 UNDEFINED]