Նայել RSS հոսքը

Ձայնալար

Սաղ տոշնի ա

Գնահատել այս գրառումը
Եկել եմ ասեմ, որ ես դեպրեսված չեմ, ես չեմ զարմանում աշխարհի վրա ու իմ մոտ ի սպառ բացակայում ա ինքնասպանություն գործելու ցանկությունը: Չէ երջանիկ ապուշ չեմ, լիքը պրոբլեմներ ունեմ, որոնց լուծման վրա աշխատում եմ քաջ գիտակցելով, որ մի վայրկյան անգամ չվայելած դրանց լուծման արդյունքը նոր պրոբլեմներ են գալու: Ամենօր ներվայնանում եմ շատ բաների վրա, շատ մարդկանց չեմ սիրում, ավելի շատերին սիրում եմ: Հա ինչ էր ասածս, տենց բլոգ էլի առանց արտասովոր վիճակների
Հիմա մտածում եմ փակեմ, թե թողնեմ գրածս

Լավ, թողնում եմ, շնորհավորեք սա իմ կյանքում առաջին բլոգային գրառումն էր, կարծում եմ, որ ինձ մեծ բլոգերի ապագա է սպասվում

Ուղարկել «Սաղ տոշնի ա"» Digg-ին Ուղարկել «Սաղ տոշնի ա"» del.icio.us-ին Ուղարկել «Սաղ տոշնի ա"» StumbleUpon-ին Ուղարկել «Սաղ տոշնի ա"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Artgeo-ի ավատար
    Բագ ջան, շնորհավոր

    Բլոգերի ապագա չի սպասվում, ուրախ ու անհոգ գրառումները պոպուկյար չեն: Պետքա միշտ լարվածություն, դեպրեսիվություն, հակասություն, արյուն, սեքս, թմրանյութեր խառնես
  2. Ձայնալար-ի ավատար
    Փաստորեն հանրահայտ բլոգեր դառնալու իմ վաղեմի երազանքը չի՞ կատարվի երբեք : Ես ուզում եմ երակներս փռթել, ես ուզում եմ հերոյինի չափաբաժնից մեռնել, բայց եդ ամենից առաջ ես ուզում եմ մեր հարևան Վարդուշին: Համ ուզում եմ համ էլ չեմ ուզում:
  3. Dayana-ի ավատար
    Բագ ոտդ խերով լինի բլոգային աշխարհ: Արի բլոգիդ անունը դիր Ձայնալարի անկյուն, հիմա դա մոդայիկ ա
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից
    Փաստորեն հանրահայտ բլոգեր դառնալու իմ վաղեմի երազանքը չի՞ կատարվի երբեք : Ես ուզում եմ երակներս փռթել, ես ուզում եմ հերոյինի չափաբաժնից մեռնել, բայց եդ ամենից առաջ ես ուզում եմ մեր հարևան Վարդուշին: Համ ուզում եմ համ էլ չեմ ուզում:
    Դու արդեն գրեթե կայացած բլոգեր ես
    Կամ դեպրեսեր
  5. Մարկիզ-ի ավատար
    Ձայ, դու արի դեպրեսեր մի եղիր: Քեզ չի սազի: Ավելի լավ է իմ նման՝ պարանոյեր:
  6. Գալաթեա-ի ավատար
    Մասյակա
  7. Artgeo-ի ավատար
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից
    Փաստորեն հանրահայտ բլոգեր դառնալու իմ վաղեմի երազանքը չի՞ կատարվի երբեք : Ես ուզում եմ երակներս փռթել, ես ուզում եմ հերոյինի չափաբաժնից մեռնել, բայց եդ ամենից առաջ ես ուզում եմ մեր հարևան Վարդուշին: Համ ուզում եմ համ էլ չեմ ուզում:
    Այ էս ուրիշ հարց, մենակ ախպերավարի, էդ ֆոնային գույնդ փոխի էլի, թե չէ :կարծիք ունեմ ու զսպում եմ ինձ:
  8. Գալաթեա-ի ավատար
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    , թե չէ :կարծիք ունեմ ու զսպում եմ ինձ:
  9. Ուլուանա-ի ավատար
    Բագ, լավ էլ բլոգ ես գրում, Բլոգոսֆերան քեզ նման լավատես, ինքնասպանության չհակված ու դեպրեսադիմացկուն բլոգերների խիստ կարիք ունի։ Էնպես որ բարի գալուստ։

    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Բագ ոտդ խերով լինի բլոգային աշխարհ: Արի բլոգիդ անունը դիր Ձայնալարի անկյուն, հիմա դա մոդայիկ ա
    Կամ էլ, ասենք, Ձայնալարնոց, չէ՞։
  10. Artgeo-ի ավատար
    Բագ, հարևան Վարդուշի նկարը ուղարկեց նոր քուրդ... Սենց ասեմ, սեքսի մասը չկար, իսկ հիմա մինուսների մեջ ա... աշխատիր էս ուղղությամբ Սոֆից դասեր վերցրու
  11. Elmo-ի ավատար
    Օրթախը սենց ա լինում է:
  12. Ռուֆուս-ի ավատար
    Շնորհավորում եմ, Բագ ջան:

    Հանկարծ չդեպրեսվես, կողքիդ սարի պես կանգնած ենք
  13. Dayana-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Կամ էլ, ասենք, Ձայնալարնոց, չէ՞։
    երբեք
    մենակ ես պիտի Դայուշնոց ունենամ
  14. Լեո-ի ավատար
    Նախանձեցի, գիտե՞ս: Չէ՛, ավելի շուտ երանի եմ տալիս: Ու՞ր էր, թե ես էլ տենց չընկճվող լինեի:

    Հա, մեկ էլ ուզում էի հարցնել՝ Վարդուշը սիրու՞ն ա
    Թարմացել է 03.08.2009, 13:51 ըստ [ARG:5 UNDEFINED]
  15. Ariadna-ի ավատար
    Բագ ջան, պազդռավլյայու, էսօր պատահաբար տեսա, որ մեկ բլոգային գրառում ունես, և աճապարեցի կարդալ այն, մի կողմ դնելով բլոգային գրառումներ չկարդալու սկզբունքս Առաջին անգամ փոքր եղբորս հանդեպ ունեցա այդ անիծյալ «նախանձի զգացում» կոչվածը, ես էլ եմ ուզուուում բլոգային գրառում ունենամ Լավ ա գոնե բլոգային քոմենթ ունեցա, էլի բան ա չէ՞