Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Google-ը «հայերեն»

Գնահատել այս գրառումը
Նոր պատահական «հայտնաբերեցի», որ Google-ը հայերենի հարցում «խելոքացել է»:

Այսպես, որոնում եմ «Ալիանս» բառը, բերում է նաև «Ալյանս»-ով արդյունքները:

Որոնում եմ «հոսկ» բառը, բերում է «հոսք» բառի արդյունքները:

Որոնում եմ «նոթեփադ», բերում է «notepad» բառի արդյունքները:

Հիմա խնդրանք. եթե ունեք ինֆորմացիա, թե այս նորամուծությունները երբվանի՞ց են գործում (գուցե նորամուծություն չի, ես եմ նոր իմանում), որտե՞ղ կարելի է ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ, մասնավորապես, թե փոխակերպումը և նման տարբերակներ գտնել ի՞նչ սկզբունքով է արվում, խնդրում եմ, ասեք: Կարևոր է:

Ուղարկել «Google-ը «հայերեն»"» Digg-ին Ուղարկել «Google-ը «հայերեն»"» del.icio.us-ին Ուղարկել «Google-ը «հայերեն»"» StumbleUpon-ին Ուղարկել «Google-ը «հայերեն»"» Google-ին

Պիտակներ: google, հայերեն Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ուղղակի , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Ոչ մեկը տեղեկություն չունի՞
  2. Սահակ-ի ավատար
    շատ հետաքրքիր է։ Ես էլ նոր այս նորամուծությունը «հայտնաբերեցի»։ Իրոք լավ կլիներ որ մի տեղ բացատրեին թե ի՞նչ ալգորիթմով էն արվում այս փոփոխությունները։
  3. Սահակ-ի ավատար
    չի կարելի առանց բառի իմաստը հասկանալու թ -> տ կամ փ -> պ փոխառություններ անել։

    Օրինակ եթե փնտրում ես «թուր» (sword) բառը, բերում է միայն «տուր» (տուրիստական) արդյունքներ։ Հիմա ո՞նց կարա մարդը «թուր» բառը որոնի։ Հնարավոր չի։
  4. Chuk-ի ավատար
    Մինչև նորմալ կհասկանամ սկզբունքները, ասեմ, որ թուր բառը կարող ես որոնել չակերտների մեջ դնելով, այսպես՝ "թուր"
  5. Chuk-ի ավատար
    Չէ, Գուգոն իսկապես խելոքացել ա:

    Էսպես, կատարում եմ որոնում «գրկել» բառով, գտնում է նաև «գրկող» բառով տարբերակները:

    Կատարում եմ որոնում «տեսնող» բառով, գտնում է նաև «տեսնել»-ով էջերը:

    Զավեշտալին այն է, որ այս մասին տեղեկություն գտնել չեմ կարողանում: