Նայել RSS հոսքը

Անուկապատում

Անվերնագիր

Գնահատել այս գրառումը
Ամերիկայում ապրելուց մի վատ սովորություն եմ ձեռք բերել. ամուսնուս հետ ամենուրեք լրիվ ազատորեն խոսում եմ ցանկացած երևույթից ու մարդուց, հաճախ կարող եմ խոսքով մատնանշել ու քննարկել հենց դիմացս կամ կողքիս կանգնած մարդկանց՝ այն հանգստավետ գիտակցմամբ, որ, միևնույն է, չեն հասկանալու, քանի որ հայերեն չգիտեն։ Հայաշատ վայրում չենք ապրում, ու մոտակայքում հայերի առկայության հավանականությունը խիստ փոքր է, ես էլ ցանկացած պահի ակնթարթորեն դուրս եմ տալիս խելքիս փչածը։ Օրինակ. «Հլը սրա շալվարի վիճակը (հեսա վրայից կընկնի)», «Վայ, հլը էս կարմիր շորով աղջկա կոշիկներն ինչ սիրուն են», «Դիմացս կանգնած մարդը ոնց որ էսինչը չլինի՞», «Մի հատ կողքիս աղջկա հագած քուրքին նայի ու բաց ոտներին...», «Աջ կողմս կանգնած մարդու դեմքը տեսա՞ր՝ ինչ վախենալու էր...» և այլն։ Մի խոսքով՝ ազատ արտահայտվում ենք։ Իհարկե, շատ հարմար է նման ազատություն վայելելը, բայց երբ հանկարծ հայտնվում ենք հայկական միջավայրում, ինչը, ցավոք, բավական հազվադեպ է լինում, որոշ պահերի մի տեսակ ազատության սահմանափակում եմ զգում ու նեղվում, որ չեմ կարող ազատորեն ասել մտքիս եկածը, քանի որ արդեն խիստ սովոր եմ դրան։

Մեր տան մոտի խանութում, որտեղից ամեն օր գնումներ եմ անում, մի հնդկուհի աշխատող կա, որի դեմքի արտահայտությունը հենց սկզբից, մեղմ ասած, անդուր էր՝ մի տեսակ թարախոտ։ Չգիտեմ՝ բոլորի հետ էր էդպես, թե հենց ես իրեն դուր չէի գալիս, բայց միշտ էդպիսին եմ տեսել իրեն։ Ու գնումներ անելուց հետո, եթե էնպես է պատահում, որ ընտրության հնարավորություն եմ ունենում, նախընտրում եմ խուսափել հնդիկ աղջկա մոտ սպասարկվելուց։ Ես ու ամուսինս հնդիկի անունը թարախ էինք դրել, մի մեքսիկացի աղջիկ էլ կար, որի մասին ամուսինս ասում է, որ մի տեսակ սերիալային դեմք ունի , նրա անունն էլ Սերիալ էր կնքվել։ Էսօր էլ խանութում միասին գնումներ էինք արել, արդեն գնում էինք վճարելու, ամուսինս ասաց. «Սերիալի մոտ ազատ ա ոնց որ»։ Գնացինք մոտը, բայց պարզվեց՝ դեռ նախորդ գնորդի հետ հաշվարկները չի վերջացրել, մեկ էլ ամուսինս բարձր–բարձր ասեց. «Թարախը լրիվ ազատ ա, իրա մոտ գնանք»։ Էդտեղ ինձ մի ծիծաղ բռնեց՝ էդ Թարախ բառի էդպես բարձրաձայն արտասանությունից։ Հատկապես որ էդ պահին նայեցի մեզնից ընդամենը մի մետր հեռավորության վրա կանգնած Թարախի դեմքին, շատ հանգիստ ու զարմանալիորեն ոչ թարախ արտահայտությամբ մեզ էր նայում։ Դե, մի կողմից ծիծաղս գալիս էր, բայց մյուս կողմից էլ ամաչեցի մի տեսակ... Հետո՞ ինչ, որ ոչ մի բան չէր հասկանում։

Ուղարկել «Անվերնագիր"» Digg-ին Ուղարկել «Անվերնագիր"» del.icio.us-ին Ուղարկել «Անվերնագիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Անվերնագիր"» Google-ին

Թարմացել է 19.05.2009, 00:26 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ամերիկա, հայերեն Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն