Նայել RSS հոսքը

Morg

Մոնտե կառլո

Գնահատել այս գրառումը
Որոշել էի բարեկամության ՍԱՍ սուպերմարկետից սիգարետ գնել` նոր monte carlo: Մոտենում եմ վաճառողուհուն.
- Բարև ձեզ: Ինձ մի հատ նոր ելած մոնտե կառլոներից տվեք:
-Մոնտե կառլո կա կապույտ ու բաց կապույտ, որից եք ուզում?
-Նշանակություն չունի թե որը կլինի, մեկն ու մեկը տվեք:
-Դուք գիտեք դրանց խեժ, նիկոտինի քանակը?
-Ոչ:
-Կապույտը ավելի թունդ է, բաց կապույտը` թույլ, հիմա որից տամ?
-Կարևոր չէ խեժ նիկոտինը, որը պատահի տվեք:
-Չէ բա որ առնեք ու դուրներդ չգա?
-Դուրս չեկավ չեմ ծխի, կշպրտեմ:
-Դե դրա համար ասում եմ, որը տամ? Կապույտը թե բաց կապույտը?
-Երկուսն էլ տուր
-Լավ լավ, բաց կապույտն եմ տալիս:
Վերցնելով ու իմ խորհին շնորհակալությունը հայտնելով, որ վերջապես կարողացա մի հատ սիգարետ գնեմ, դուրս եկա:
Մտածում եմ, բարի կամքի դրսևորում էր սա, սպասարկման բարձր որակ, թե ուղղակի զրույց?

Ուղարկել «Մոնտե կառլո"» Digg-ին Ուղարկել «Մոնտե կառլո"» del.icio.us-ին Ուղարկել «Մոնտե կառլո"» StumbleUpon-ին Ուղարկել «Մոնտե կառլո"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն