Նայել RSS հոսքը

yan_gant_y_tan

Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։

Գնահատել այս գրառումը
Մեջբերում yan_gant_y_tan-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ երգ չկարացա գտնեմ եսի գրելու ժամանակ, բայց ոչինչ, թե բան հիշեմ, հավես չեմ ունենա առանձին գրելու։ Ճիշտն ասած ուրիշ բան էի ուզում գրել, բայց որ լեզվի թեմայով գրել եմ որ գրելու եմ, չեմ կարա լեզվի մասին վաշե բան չգրեմ։ Կարճ ասած գտնում եմ որ լեզուն ի սկզբանե ունեցել ա (իր ստեղծման օրից ի վեր) շփվելու նպատակ։ Քո մտքերն արտահայտելու միջոց։ Բայց ժամանակի ընթացքում օգտագործվող լեզուն ու գիրը իրարից հեռվանում են, ինչը բնական ա եթե լեզուն մեռած չի լեզուն պիտի փոխվի, ու բոլոր ազգերի մոտ ա տենց լինում։ Իմ կարծիքով դրա մասին են վկայում լեզվում ետ պահին առկա գրվող բայց չարտասանվող տառերը։ Խոմ ապուշ չեն եղել անկապ տառեր բառի մեջը խոթեն, չարտասանեն, տենց անելն անիմաստ ա ու բարդ, իսկ քանի որ համակարգն ձգտում ա նվազագույն պոտենցիալ էներգիայի ապա հավանական չեմ համարում ընդհանրապես։ Հիմա մեր գրական լեզուն եսիմ ինչ ա են առումով որ ետ լեզվով առօրյաում մարդ չի խոսում, ու ետի ոչ մի բառբառի վրա չհիմնված լեզու ա։ Իմ կարծիքով լեզուն պիտ մի ինչ որ բարբառի վրա հիմնված լինի։ Ու լեզուն չպիտի ամաչի ուրիշ լեզվից բառեր վերցնի, կամ նոր բառերը ժողովրդի մեջ օգտագործվող մտցնի իր գրավոր տարբերակի մեջ։ Պարզ օրինակ գրական լեզվում ասում ենք <խոսել> բայց իրականում առօրյայում ասում ենք <խոսալ>։ Թե խի ենք գրում <խոսել> ոչ մեկ չգիտի, հիմնավորում էլ սրան ես չեմ գտնում, թե խի ա սենց հլը ինձ ոչ մեկ չի բացատրել, մնացած օրինակնելն էլ դուք գտեք ել գրելու հավես չունեմ։ Ես լեզվաբան չեմ, ու իմ գործը ծրագրավորման լեզուների հետ կապ ունի, այնպես որ մի դատեք նվաստիս, ու եթե ստրուկիկիը (ես) սխալվում ա իրան ուղղեք։

Ուղարկել «Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։"» Digg-ին Ուղարկել «Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։"» del.icio.us-ին Ուղարկել «Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։"» StumbleUpon-ին Ուղարկել «Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն