Նայել RSS հոսքը

Cassiopeia - W կամ M

  1. Տարածաշրջանային խնդիր

    Նման խնդրի հանդիպել եմ դեռևս դպրոցական տարիներին, երբ ամառային արձակուրդներին հանգստյան ճամբար էինք գնացել: 2 տարբեր շրջանների երեխեք էինք` Մյասնիկյան շրջանից մոտ 6 հոգի (3 աղջիկ, 3 տղա) ու Լենինյան շրջանից մոտ 20 հոգի: Չգիտեմ թե ինչ սև կատու էր անցել այդ երկու շրջանների տղաների ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Նորից չի լինում, լինում է կրկին

    Երեկվանից վերադարձել եմ աշխատանքի: Բայց ինձ մի տեսակ խորթ եմ զգում: Կարծես կյանքումս առաջին անգամ եմ գալիս աշխատանքի, ու ոնց որ ես չեմ որ մոտ 8 տարի աշխատել եմ այս հիմնարկում:
    Միաժամանակ խորթ է երեխայից հեռու լինելը: Հիմա, երբ պարբերաբար պիտի նրան չտեսնեմ, մի տեսակ անհագ կարոտ է առաջացնում հոգուս մեջ:
    Տեսնես կհարմարվե՞մ կրկին:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Ախ այս փոքրիկները...

    Ինչ հրաշք է բալիկս, ու չեմ կասկածում, մնացած բոլորի բալիկներն էլ են հրաշք։
    Դառել է մի չարաճճի սնդիկ։ Շատ բաներ է անում, որոնք անթույլատրելի են։ Ու բարկության տեղիք տալիս։ Ձայնս բարձրացնում եմ նրա վրա։ «Չի կարելի»-ն անպակաս է դառել իմ ու փոքրիկիս բառապաշարից։ Բայց... Ամեն ...

    Թարմացել է 08.12.2009, 21:36 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Տոնածառ

    Երբեք չեմ սիրել տոնածառով ուրախանալ: Մանուկ հասակում միայն զարդարելու պրոցեսն էր գրավում: Իսկ հիմա... որոշել եմ, այս տարի ու այսուհետ պիտի զարդարենք տոնածառ, ու դրանով ուրախացնենք մեր բալիկին: Տոնածառի գույնզգույն ու փայլփլուն խաղալիքները շատ են դուր եկել ձագուկիս ու անպայման անելու եմ ամեն ինչ, որ նրա երազանքները, հանձինս տոնածառների, ի կատար ածվեն:
    Հ.Գ. Սկսում եմ սիրել Ամանորյա թոհուբոհը, սիրել՝ հանուն իմ փոքրիկի:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Կարոտել եմ ակումբը ...

    Կարոտել եմ ակումբը, այն ակումբը, որ գոյություն ուներ ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ: Կարոտել եմ այն համերաշխությունը, որ կար մեր ակումբցիների ընկերախմբում: Կարոտել այն օրերը, երբ կազմակերպված հանդիպման կոնկրետ ժամին գնում էին ընդամենը մի-երկու հոգի ու մեկ ժամից ավել սպասում, ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի