Նայել RSS հոսքը

Apsara

Ուֆ, էլի, նորից...

Գնահատել այս գրառումը
հիվանդացա, էս վիրուսն աչքիս սիրահարվելա, ու ոչ մի կերպ չի ուզում աջ քթածակս լքել: Հա, հա, հենց տեղակայվել է աջ քթածակումս, ջուր է քաշել ու բազմանում է, փոքր վիրուսիկներն էլ սկսել են նեղվել մենակ քթածակում ապրելուց, քիչ-քիչ կոկորդ են իջնում՝ ուղիղ աջ գլանդիս վրա, որոշներն էլ աջ վերևի ատամնաշարում են տեղակայվել՝ անասելի քորացավ պատճառելով տիրոջը՝ ինձ:

Մի բանա պետք անել, նման սիրով Վիրուսիկը ինձ կսպանի, եթե չսպանի էլ, ապա հաստատ ուժասպառ կանի: Ախր անընդհատ տանջում ա, տաքությունս ինադու բարձրացնում ա 37, որ տանից դուրս չգամ, ուրիշ վիրուսիկների չհանդիպեմ, գլխացավերա առաջացնում, որ դեմքս ծամածռեմ մյուս վիրուսները վախենան փախնեն, մոտիկ չգան: Չէ, հաստատ բաժանվելու եմ նման սիրեկանից, այ հեսա լիմոնը նուռի հետ հյուր կգա ու քեզ նենց ցվիտամինի, որ սաղ կյանք նեղացած մնաս ու հետ գալու միտք էլ չունենաս

Ուղարկել «Ուֆ, էլի, նորից..."» Digg-ին Ուղարկել «Ուֆ, էլի, նորից..."» del.icio.us-ին Ուղարկել «Ուֆ, էլի, նորից..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ուֆ, էլի, նորից..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Չամիչ-ի ավատար
    Ապսարա ջան, մասուրով թեյ խմի՝ կես բաժակ օրը երկու անգամ: Վիտամինների էնպիսի ներհոսք կզգաս, որ վիրուսիկներից կմնա միայն վ-ն:
    Առողջություն:
  2. Apsara-ի ավատար
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից
    Ապսարա ջան, մասուրով թեյ խմի՝ կես բաժակ օրը երկու անգամ: Վիտամինների էնպիսի ներհոսք կզգաս, որ վիրուսիկներից կմնա միայն վ-ն:
    Առողջություն:
    Շնորհակալություն, ափսոս մասուրը վերջացել է, տաք հոնի թեյն է պայքարում, կռիվ տալիս հիմա