Նայել RSS հոսքը

Անուկապատում

Էսպես էլ ապրում ենք...

Գնահատել այս գրառումը
Մամաս գնաց երեկ։
Քանի էստեղ էր, ու մոտ մեկուկես ամիս միասին ապրում էինք մեր տանը, ամեն ինչ էնքան բնական ու սովորական էր, էնքան հարազատ ու ճիշտ, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես միշտ էլ էդպես էր եղել, երբեք էլ չէինք բաժանվել ու չէինք էլ բաժանվելու։ Ներքուստ բնավ չունեի էն գիտակցումը, որ սա ընդամենը մեկուկես ամիս է տևելու, ու պետք է առավելագույնս որսալ էդ մեկուկես ամիսը, գիտակցել ու գնահատել դրա թանկությունը, որից հետո նորից գնալու է Հայաստան, իսկ ես մնալու եմ էստեղ, որտեղ միակ հարազատս ամուսինս է։ Նույնը քրոջս եկած ժամանակ էր...
Իսկ ճանապարհելուց հետո մնում է էն ծանր զգացումը, որ էս ամբողջ ընթացքում կարող էի շատ ավելի լավը լինել։
Ու դատարկություն... Դատարկություն, որն ուրիշ ոչ մի բանով չի լցվում, ուղղակի որոշ ժամանակ անց գլխին կափարիչ ես դնում, որ չտեսնես, ու շարունակում ապրել՝ փորձելով չհիշել կափարիչի տակ նենգորեն վխտացող դատարկության մասին...

Ուղարկել «Էսպես էլ ապրում ենք..."» Digg-ին Ուղարկել «Էսպես էլ ապրում ենք..."» del.icio.us-ին Ուղարկել «Էսպես էլ ապրում ենք..."» StumbleUpon-ին Ուղարկել «Էսպես էլ ապրում ենք..."» Google-ին

Պիտակներ: կարոտ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Second Chance-ի ավատար
    Նենց եմ քեզ հասկանում…
    Բայց անընդհատ կառչելով անցյալից ներկան դառնացնում ենք: Պետք է պնդանալ ու ավելի ուժեղ լինել: Գիտեմ ինչքան դժվար է…
  2. Chuk-ի ավատար
    Ան ջան, տարածությունն էնքան հարաբերական է, հեռավորությունն էնքան խաբուսիկ: Իրար կողքի լինելով կարող են իրարից էնքան հեռու լինել, ինչքան որ իրականում մոտ ես ծնողներիդ, եղբորդ, քրոջդ... ինձ

    Գիտեմ, հիմար ու ստանդարտ խոսքեր են թվալու, բայց քո հետ ենք, մի տխրի Մի օր ֆիզիկապես էլ իրար մոտ կլինենք
  3. Dayana-ի ավատար
    Արշակ ձյաձյա, էս Անուկի վրա բարկացի էլի?
  4. Apsara-ի ավատար
    Ան էնքան սրտեր կան, որ քո սրտի կողքն են, մի տխրի,
  5. Ֆոտոն-ի ավատար
    Դրա համար եմ ասում, որ հայրենիքից հեռու ապրել չեմ ուզում (չնայած՝ չեմ բացառում): Իսկ ինձ ծաղրում են, թե՝ կեղծ հայրենասեր եմ: Երեք ամսում, ԱՄՆ ում լինելով, էդ բոլոր զգացումներն ունեցել եմ:
    Իսկապես մի՛ տխրի, ինչքան էլ որ դժվար լինի:
  6. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Amina-ի խոսքերից
    Նենց եմ քեզ հասկանում…
    Բայց անընդհատ կառչելով անցյալից ներկան դառնացնում ենք: Պետք է պնդանալ ու ավելի ուժեղ լինել: Գիտեմ ինչքան դժվար է…
    Գիտես, Հայաստանից հեռանալուց հետո ես մի տեսակ չեմ զգում, չեմ ընկալում ներկան։ Ընդհանրապես ժամանակի զգացողությունը կարծես կորցրած լինեմ։ Ոնց որ ժամանակն իմ մեկնումի պահից կանգ առած լինի ինչ–որ տեղ՝ Հայաստանում, ու հիմա ես ապրելիս լինեմ ժամանակից դուրս...
  7. Ուլուանա-ի ավատար
    Շնորհակալ եմ, էրեխեք ջան։
    Լուրջ, զգացված եմ շատ։