Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Խավարին դատապարտվածը

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
շարունակություն

- Ի՞նչ է կատարվում Վիկայի հետ, Անժ:
Նստած էին քաղաքի կենտրոնական այգու նստարաններից մեկին: Ալեքսը ծխում էր: Անժելան գիտեր, որ Ալեքսը թողել է ծխելը, արդեն երկու տարի:
- Չգիտեմ, Ալեքս: Չեմ հասկանում,- Անժելայի ձայնը ասես հորից գար: Խուլ ու անկենդան:
- Որտե՞ղ է իր մորաքրոջ տունը: Ինչու՞ որոշեց տեղափոխվել:
- Ասաց, որ ուզում է օդափոխվել: Բացի այդ..
- Ի՞նչ, բացի այդ ի՞նչ:
Անժելան բարձրացրեց գլուխը, և Ալեքսը նոր նկատեց նրա վախեցնող գունատությունը:
- Ուզում է այն տղային մոտ լինել: Այդ նույն թաղում է ապրում:
- Անժ, ինչ ես խոսում…
- Ալեքս, ես քեզ ասում եմ այն ինչ Վիկան է ինձ ասել,- ձայնը կոպիտ հնչեց:
Ալեքսի աչքերին նայելիս աղջկան թվաց` չի դիմանա ու ներսը կեղեքող հեկեկոցը դուրս կհորդի: Այդ նույն աչքերով ընկերուհին էր իրեն նայել ու ստիպել էր երդվել, որ ինքը կխաբի Ալեքսին:
- Ինձ ասաց, որ Կարենի հանդեպ զգացմունքն իրականում չի մոռացվել, որ ուզում է անել այն, ինչ անցյալում չի համարձակվել: Ոչ հետո չափսոսա:
- Վիկան.. իմ Վիկան, Անժ..ես քեզ չեմ հավատում.. չեմ հավատում լսում ե՞ս.. – Ալեքսը ամուր բռնեց Անժելայի ձեռքը:
- Ալեքս, թող, ես պետք է գնամ
Ձեռքը դուրս քաշեց տղայի թուլացող ձեռքի միջից:
- Ներիր Ալեքս…ներիր..խնդրում եմ:

Անժելան մտավ տուն ու անմիջապես լսեց հեռուստացույցի բարձր ձայնը… Մտավ սենյակ:
- Ասացի՞ր:
Վիկան բազմոցին նստած, մշուշված աչքերով նայում էր հեռուստացույցին:
- Ասացի:
Բազմոցի դիմացի ցածրիկ սեղանի վրա բակարդիի շիշ էր դրված: Կիսատ:
- Վիկ, ես մարդ սպանեցի այսօր, գիտե՞ս:
- Դու իրեն փրկել ես, Անժ:
- Ալեքսի՞ն: Գուցե: Ես իմ մասին էի խոսում:

շարունակելի

Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Digg-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» del.icio.us-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» StumbleUpon-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն