Նայել RSS հոսքը

Chelovek84

«Ե՞ս», թե՞ «հիշողություններ»

Գնահատել այս գրառումը
Գրելուս պահին ժամը 02:00 է։ Պատկերացրու, որ ժամը 03:00-ին քո հիշողությունները ջնջելու են, իսպառ։
Մտովի 02:00-ի քո «ես»-ը թող գնա 03:00-ի(քո հիշողությունները չունեցող) «ես»-ի մոտ ու կիսառուսերեն ասի «բարև, ты это я»(ռուսերեն, որովհետև «ты это я»-ն հայերեն մի քիչ լավ չի հնչում)։
03:00-ի քո «ես»-ը դեմքին տալով «է՞ս ով ա» արտահայտություն անտարբեր կասի «կներեք, ես Ձեզ չեմ ճանաչում»։
Ու կգնա ապրելու առանց քո հիշողությունների(հնարավոր է առանց այդ հիշողությունների բեռի) իր սեփական (շատ քիչ)հիշողություներով, թեթև, մի գրամ անգամ չնույնացնելով իրեն քեզ հետ։
Իսկ դու, «էտ ինչպե՞ս թե, ինչ է թե չունի իմ հիշողությունները՝ ուրիշ մարդ ա՞ ուրեմն»։
Ու այդ պահին հերոսական ջանքերի գնով կմտնես 03:00-ի քո արդեն ոչ այնքան «ես»-ի կաշվի մեջ ու մեկ րոպե մնալուց հետո կասես «հա էլի, էս լրիիիվ ուրիշ մարդ ա»։ Եվ այդ պահին, դու՝ 02:00-ի քո «ես»-ի ներկայացուցիչը, կդադարես նույնացնել քեզ 03:00-ի «էն մարդու հետ»։
Դե՞, կցանկանա՞ս «հավերժ» կյանք։ Պայմանով, որ քո հիշողությունները ջնջվելու են։ Թե՞ այդպես մի տեսակ այնքան էլ հավերժ չի։
Կամ ընդհանրապես, դու «դու՞» ես, թե՞ դու քո հիշողություններն ես։

Ուղարկել ««Ե՞ս», թե՞ «հիշողություններ»"» Digg-ին Ուղարկել ««Ե՞ս», թե՞ «հիշողություններ»"» del.icio.us-ին Ուղարկել ««Ե՞ս», թե՞ «հիշողություններ»"» StumbleUpon-ին Ուղարկել ««Ե՞ս», թե՞ «հիշողություններ»"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մար.-ի ավատար
    ես իմ հիշողություններն եմ այս պատճառով կարծում եմ ավելի լավ է ապրել ոչ հավերժ, բայց ունենալ հիշողություններ
    Թարմացել է 09.06.2014, 15:59 ըստ [ARG:5 UNDEFINED]