Աշխարհի ամենաթանկ գրիչները
Երբևէ մտածել ե՞ք, որ գրիչը կարող է լինել ոչ միայն գրենական պարագա, այլ համարվել թանկարժեք իր և պահպանվել չհրկիզվող պահարանում կամ բանկի պահատուփում, քանի որ որոշ գրիչներ իսկապես համարվում են ոսկերչական արվեստի գլուխգործոցներ:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ գրիչների լավագույն հնգյակը.
5-րդ տեղ. Prince Rainier III Montblanc-ից
Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակը բացում է շքեղ աքսեսուարների արտադրության առաջնորդ համարվող Montblanc ընկերության Prince Rainier III գրիչների հավաքածուն, որը նվիրվել է Մոնակոյի իշխանին, քանի որ վերջինիս օրոք երկրի կառավարումը հասել էր զարգացման նոր փուլի:.Այն սպիտակ ոսկուց պատրաստված և ադամանդյա քարերով ու ռուբինով զարդարված թանաքով գրիչ է:
4-րդ տեղ. La Modernista Diamonds
Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակի 4-րդ տեղում Caran d’Ache ապրանքանիշի այս գլուխգործոցն է: Այն ստեղծվել է ճարտարապետ եւ նկարիչ Անտոնիո Գաուդիի հիշատակին, որի աշխատանքները ճանաչվում են որպես համաշխարհային ժառանգություն:.Վարպետը շատ էր սիրում խճանկարային տեխնոլոգիաները: Այդ պատճառով գրիչն ստեղծողները նույնպես օգտագործել են այդ գեղարվեստական ոճը, որպես խճանկարի տարրեր օգտագործելով 20 կարատ ընդհանուր քաշով 5072 ադամանդյա քարեր:.
Մաքուր արծաթյա կաղապարը, ոսկյա ծայրը և 96 ռուբիններով պատված կափարիչը ստեղծում են մեկ ամբողջական շքեղություն: Այս գրիչի գինը կազմում է 265 000 դոլար:
3-րդ տեղ. Mystery Masterpiece от Montblanc և Van Cleef & Arpels
Montblanc-ի վարպետների եւ Van Cleef & Arpels- ի ոսկերիչների համատեղ ջանքերը հանգեցրին այս շքեղ գրիչների հավաքածուի ստեղծմանը: Հավաքածուն նվիրված է երկու ընկերությունների 100-ամյակին:.Այն ոսկերչական արվեստի իսկական գլուխգործոց է...
Շարունակությունը՝ https://difgif.am/ashxarhi-amenatank-grichnery/