Նայել RSS հոսքը

Լավագույն գրառումներ

  1. անկարևոր

    Մի կին անցնում էր, կանգ առավ ու բարևեց: Ինչ ծանոթ էր դեմքը. գիտեի ես իրեն, հարյուր տարի հարյուր տարի առաջ: Ոտքը կախ է գցում ու սկսում հարցուփորձել` ոնց եմ, փոխվել եմ, միանգամից չճանաչեց, մազերս երկարել են, ու աղջիկս երկրո՞րդս է: Ստանդարտ փոխադարձ խոսքերով լղոզելով տեղ-տեղ անհարմար ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Ջրի բերած, ջրի տարած...

    Ավելի քան քսան տարի առաջ ծնողներս մեր շքամուտքի միջանցքում մի թեթև բաճկոն էին գտել, որից հետո հայտարարություն էին գրել գտնված անհայտ բաճկոնի մասին, փակցրել պատին, որ եթե տերը գտնվի, դիմի, վերադարձնեն։ Բայց էդպես էլ ոչ ոք չէր դիմել, ու գտածոն մնացել էր իրենց։
    Բաճկոնը մի քանի ...

    Թարմացել է 23.07.2009, 05:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Տերևը

    Էսօր լրիվ պատահական հանդիպեցի փոքր տարիքի արխիվներիս ու ընկա հիշողություններիս գիրկը: «Տերևը» կարծեմ 8 տարեկանում եմ գրել, դպրոցական շարադրության համար: Չեմ ուզում խմբագրել, փոխել, սիրունացնել: Էս հուշ ա.



    Տերևը


    Կար մի կեչի, կեչու վրա մի տերև, իսկ կեչու տակ մի ծաղիկ, անունը՝ Վարդ: Տերևը սիրահարվել էր Վարդին: Նա կարծում էր, թե մենակ ինքն է սիրում Վարդին, ...

    Թարմացել է 30.07.2009, 23:59 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Հիշողություններ
  4. Ագռավները

    Արխինվերս քրքրում ու նայում եմ գրածս հեքիաթները: Գուցե ինձ աննորմալ կհամարեք, բայց փոքր տարիքում գրածս այս «հեքիաթը» ինձ շատ ուրախացրեց, հավանեցի: Կարճ է, տեղադրում եմ.


    Ագռավները


    Մի ագռավ նստել էր սյան վրա ու երգում էր.
    - Ղա՜, ղա՜, ղա՜:
    Այդ ժամանակ մի ուրիշ ագռավ էլ եկավ, նստեց առաջինի կողքին, և նրանք երկուսով սկսեցին երգել.
    - Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜:

    Թարմացել է 31.07.2009, 21:06 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Հիշողություններ
  5. Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

    Մեր շենքի հետևում նեղ փողոց է: Ու շենքի տակ էլ աղբն է հավաքվում , ամեն մուտքի համար առանձին ու այդպես ամբողջ շենքի երկայնքով: Աղբն էլ շատ շուտ-շուտ են մաքրում, օրը մեջ գալիս է աղբի մեքենան բացում է աղբի «սենյակների» դռները ու մաքրում, տանում է աղբը:
    Մի տեսակ միշտ երախտապարտությամբ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի