Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
Հա,ինչ էի ասում,........մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրճ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....

  1. Ժամանակն ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը



    Սիրու՞մ ես,սիրում եմ:
    Սիրահարված ժամանակ քանի՞ վարկյանը մեկ ենք տալիս ու ստանում այս հարց-պատասխանը:Ծաղիկներ,համբույրներ,կարոտից հանգած անքուն գիշերներ,ճմրթած անկողին ու ...ԺԱՄԱՆԱԿԻ մեջ լուծվող տարիներ:
    Սիրու՞մ ես,սիրում եմ:
    Սիրում ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Վերադարձի ճամփորդություն

    Հեռանալուց ինձ մի ամպոտ երկինք նվիրեցիր...
    Հեռանալուց քեզ թողեցի երազներս,հեքիաթներս,ինձ...
    Հիմա հիշողությանս ձեռնահարկում տարիների փոշին եմ թափ տալիս,խնամքով հավաքելով հուշերիս կտորները:Հիմա...
    Ինչու՞ չեմ կարողանում ապրել լիարժեքության զգացումով:Տանն ամեն ինչ ունեինք ...

    Թարմացել է 15.07.2011, 19:26 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
    Կցված մանրանկարներ Կցված մանրանկարներ Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	tour_9172512369_yerevan.jpg‎
Դիտումներ.	34
Չափս.	39.3 KB
ID.	52477  
  3. Անվերնագիր

    Արտահայտվելու ցանկություն չունեի ,մեջս լճացածը դատարկելու կամքից զուրկ,ինքս ինձ հարց էի տալիս,իսկ ու՞մ են հետաքրքիր քո ապրումները,ու՞մ ես դու պետք էստեղ ընդհանրապես:Քանի օր է նույնիսկ կայք մտնելու,որևէ մեկին հանդիպելու միտքն ինձ դառնություն չէ,առանց պատճառի ,անմեղ տեղը պատժվելուց ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Կարգին դեղատոմս

    Նախամուսնական սեռական հարաբերություններ թեմայից հետո բժշկի դեղատոմսով պարտադիր օրը մի անգամ(գոնե) ընդունել "Մեծ ուղտի փոքրիկ ականջում"-ը: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնելը խրախուսվում է:Մանրամասնությունների համար դիմել Պ. Սևակի վեցհատորյակին:

    Մեծ ուղտի փոքրիկ ականջում ...

    Թարմացել է 27.06.2011, 01:23 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Աննպատակ զբոսանք դեպի մանկություն

    Սիրում եմ Սալոնիկին:Քաղաքում աննպատակ քայլելուն ժամանակս երբեք չի հերիքում(չնայած ժամերով կարող եմ կառչել ու մնալ համացանցում):Բանկերի հետ կապված խնդիրներ ունեի,առավոտ զովին դուրս եկա տանից,թե չե կեսօրին ոչ քրտինքախառը ավտոբուսներից է օգտվել լինում,ոչ էլ տրամադրություն է ...
    Պիտակներ: երևան-սալոնիկի Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի