Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Ղայաթ ալ Հաքիմ

Գնահատել այս գրառումը
Վերջապես ձեռս ընկավ Ղայաթ ալ Հաքիմի /Իմաստունների Նպատակը, ահամ/ խելքին մոտ թարգմանություն: Ասելա թե ոչ թե լատինական քրիստոնեացված Պիկաթրիքսի, այլ հենց արաբական Ղայաթ ալ Հաքիմի:

Ղայաթ ալ Հաքիմը վաղ միջնադարում, կարծիք կա դեռ մութ 10րդ դարում /ահամ, քրիստոնեական մութ դարերի ուղիղ մեջտեղները/, արաբների կողմից էդ վախտվա Անդալուզիայում գրած մոգության մասին գիրքա: Ոմանք /իբն Խալդուն, ահամ/ ասում են, որ գրքի հեղինակնա մաթեմատիկոս Մասլամա ալ Մաջրիթին: Վերջինիս ոչ մի կենսագրությունում գրքի հեղինակությունը չի նշվում, բայց դե բացառված չի որ հենց ինքը, հարգված մաթեմատիկոս լինելով, խուսափեր սեփական հեղինակությունից: Պետք չի մոռանալ, միջնադար, իսլամական հասարակարգ, մոգությունը համարվումա հարամ ու Իբլիսի գործիք, ու չնայած Պիկաթրիքսը ու նման գրքերը պնդում եմ մոգության ու ալքիմիայի բնական առաջացման մասին, միևնույնա նման գրքի հեղինակությունը կարար որոշակի խնդիրների բերեր /արի մոտակա իմամին ապացուցի, որ քո մոգությունը բնականա, ոչ թե շայթանական/:

Հեղինակության ուրիշ վարկածներ էլ կան, իհարկե: Իսլամի մասնագետ Մարիբել Ֆերրոն /տենց մռութ կինա, Մադրիդումա ապրում/ կարծումա, որ գրքի հեղինակնա Մասլամա ալ Քուրթուբին, որը ըստ իբն Ֆարադիի /տենց պատմիչա էղել/ մոգ էր ու թալիսմանների գիտակ: Արդյոք Ֆարադին գրումա Մաջրիթիի մասին, թեթևակի փոխելով վերջինիս անունը, թե ինչ որ ուրիշ մարդու, կոնկրետ իմ համար պարզ չի: Պարզա, որ Ղայաթ ալ Հաքիմը պետքա դիտարկվի անդալուզյան սուֆիզմի կոնտեքստում, բայց արդյոք ալ Մաջրիթին կապ ուներ էդ վախտվա սուֆիների հետ?

Ինչևէ, գիրքը շատ մեծ ազդեցությունա ունեցել հետագա Եվրոպայի մոգական ավանդույթի վրա /տես` Ֆիչինո, Ագրիպպա, Կամպանելլա, Բրունո/: Ու, ահագին հելլենիստական էլեմենտներ պարունակելով, հստակ կապող օղակ կարա հանդիսանա հունաեգիպտական մոգության ու միջնադարյան գրիմուարական ու հերմեթիկ ավանդույթների միջև:

Դեռևս քչփորելու ընթացքում եմ, բայց դե արդեն ահագին հետաքրքիրա: Ոնց որ Հազար ու Մի Գիշերվա միջից փախած գիրք լինի:

Շնորհակալություն Շինարար յուզերին "Ղայաթ" բառի տրանսկրիպցիայի մասին կառուցողական նշում անելու համար:

Ուղարկել «Ղայաթ ալ Հաքիմ"» Digg-ին Ուղարկել «Ղայաթ ալ Հաքիմ"» del.icio.us-ին Ուղարկել «Ղայաթ ալ Հաքիմ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ղայաթ ալ Հաքիմ"» Google-ին

Թարմացել է 12.09.2010, 05:24 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Magnum Opus

Մեկնաբանություն