02.09.2010, 02:42 (2648 Դիտումներ)
Երկուշաբթի համալսարանից դուրս գալուց ականջիս հասավ ոչ էդքան հեռու կատարվող ռոք: Կողքիս շվեդուհին ասեց, թե ՅուԹույա: Ասեցի, չի կարող պատահի, մի հինգ օր առաջ դրանք Ռուսաստանում էին համերգ տալիս, բայց դե հետո ստուգելուց պարզվեց, որ սխալվում էի, իրոք ՅուԹու էր: Արագ են ճանապարհորդում ռոք համույթները: Մտքովս անցավ, որ վաղուց ռոք համերգի չեմ էղել, պետքա գնացվի:
Պարզվեց, որ դասախոսս /տարեց կինա, ահամ/ Չեն ոճի տայչի գիտի, ու բավականին լավ: Չիմացողների համար` ինքը բացի նրանից, որ ամենահին տայչիի ոճնա, նաև ամենամարտականնա ու պրակտիկ ծեծուջարդի տեսակետից էֆֆեկտիվը: Չնայած զուտ ինտելեկտուալ առումով ինձ դուրա գալիս մեդիտատիվ ու դանդաղ Վու ոճը, այնուամենայնիվ պրակտիկ առումով Չենի նմանը չկա: Միշտ հետաքրքիրա ռաստ գալ մարդու, որին նույն բաներն են հետաքրքրում, ու որը հետաքրքրության առարկան քեզնից լավ գիտի: Տենց մարդկանցից միշտ կարելիա մի էրկու օգտակար բան քաղել: Կոնկրետ մեր դեպքում ավտոբուսում հասցրեցինք քննարկել կոմունիստական "բեյջինյան" տայչիի բոլոր թերությունները, ու Չեն տայչիի ուժային կառուցվածքի առանձնահատկությունները: Որոշ բաներ ծանոթ էին, որոշ բաներ ոչ էդքան:
Գերմաներենի սովորելը քչից շատից ընդանումա: Կարծիքս փոխել եմ` ինքը շատ գեղեցիկ ու երգեցիկ լեզու է:
Ich geh' mit meiner Laterne
Und meine Laterne mit mir.
Dort oben leuchten die Sterne,
Hier unten, da leuchten wir.
Mein Licht ist aus,
Wir geh'n nach Haus,
Rabimmel, rabammel, rabum.
Տենց բաներ: