Իսպանական վենդետտա կամ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»»
Դեպքի վայրը` Հռոմ
Ժամանակը` այսօր 23:45
Իրադարձությունը` Չլ եզրափակիչ Բարսելոնա-Մանչեսթեր Յունայթեդ
Ողջ ֆուտբոլային հասարակությունը սրտի թրթիռով սպասում են տարվա ֆուտբոլային գլխավոր մրցավեճին; Էկ ինչը կարող է լինել ավլի կարևոր,քան եվրոպական ֆուտբոլի 2 տիտանների մրցավեճը` այն էլ այն դեպքում, երբ հանդիպումը ոչ այլ ինչ է,քան Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ...
2 թիմերն էլ ցուցադրում են այսօրվա դրությամբ ամենագրավիչ խաղն աշխարհում ու ամենևին կարևոր չէ,թե ով այսօր կհաղթի; Խորին համոզվածությամբ կարող եմ ասել,որ այսօր ականտեսն ենք դառնալու գրավիչ պայքարի ու գոլառատ ֆուտբոլը մի վայրկյան անգամ չի թողնի տխրել անգամ առաջին անգամ ֆուտբոլ դւտող հանդիսատեսին....
Բարսելոնան արդեն դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, և հանդիսանալով հոգով ու սրտով Մեծ Կուլե, անգամ պարտության դեպքում ծափողջույններով կճանապարհեմ այս մրցաշրջանը... Անգամ եթե ոչ մի մրցանակ չշահեր Բարսելոնան, միայն այն խաղը, որը նա ցուցադրեց այս մրցաշրջանի ընթացքում արժանի է գովեստի լավագույն խոսքերին; Պատրաստ են խաղադաշտ դուրս գալ Անրին ու Ինեստան,ինչը նշանակում է, որ իսպանական ակումբի հարձակվողական ողջ ներուժը կտեսնենք մոտակա խաղի ժամանակ;
Այլ հարց է պաշտպանությունը: Եզրերում չկան այն ֆուտբոլիստները,որոնք կարող էին եղանակ ստեղծել ոչ միայն իրենց,այլև մրցակցի տուգանային հրապարակում: Ալվեշի, կարծում եմ ոչ միայն Բարսայում,այլև ողջ աշխարհում չկա հավասարազոր ֆուտբոլիստ:
Ամեն դեպքում ունենք այն,ինչ ունենք... Կարծում եմ թիմը դուրս կգա խաղադաշտ այսպիսի կազմով`
----------------------Վալդես------------------------
-Պույոլ--------Պիկե-------Տուրե----------Սիլվնյո
---------------------Բուսկետս----------------------
-----------Չավի--------------------Ինիեստա------
-Մեսսի---------------------------------------Անրի--
---------------------Էտո'ո---------------------------
Եթե կիսապաշտպանությունում որևէ մեկը չկարողանա դուրս գալ խաղադաշտ,նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Կեյտան...
Կարճ ասած,անկախ արդյունքից, բոլորս այսօր կապրենք հիանալի պահեր,որոնք մեզ կպարգևեն ֆուտբոլիստները... Ուրեմն հանդիպման վայրը` Հռոմ 23:45... Կհանդիպենք![]()