Նայել RSS հոսքը

impression

Մեկ-մեկ հիշում եմ

Գնահատական. 4 ձայն, 4.75 ընդհանուր:
Ամբողջ օրը հիշում էի մեր դպրոցի հատակի նախշերը: Չգիտեմ` ինչիս էր դա պետք, որտեղից դարձավ կպչուն հիշողություն (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), բայց էսօր ամբողջ օրը հիշում էի դպրոցի հատակի մարմարե նախշերը: Էդպես լինում է, երբ մի երգ ես լսում, ու կապ չունի` սիրում ես երգը, թե զզվում, մեկ էլ ամբողջ օրը քեզնից անկախ դնդնացնում ես քթիդ տակ, իսկ եթե անգամ կարողանում ես չդնդնացնել, միևնույն է, գլխիդ ներսի պատեֆոնը անսխալ նվագում է այն:
Հիմա գրում եմ հատակի մասին, հուսով, որ էդ միտքն ինձ դրանից հետո հանգիստ կթողնի: Դպրոցի հատակը: Այն շագանակագույն քառակուսի կտրտված մարմարից էր, ու տեղ-տեղ սպիտակ նախշեր էին արված վրան: Երբ հատակը մաքուր էր լինում, այսինքն` առավոտ շուտ, քանի դեռ վեց հարյուր զույգ առաջինից տասներորդ դասարանցիների կոշիկներ չէին անցել վրայով, այն անդրադարձնում էր վրայով քայլողին: Ես միշտ քայլում էի միայն շագանակագույն քառակուսիների վրայով, ու ամեն անգամ ապշում, թե ոնց էին իմ արտացոլանքի ոտքերը միշտ անսխալ գալիս կպնում հենց իմ ոտքերին, այլ ոչ թե ասենք` Անժելայի: Սպիտակների վրայով չէի քայլում երբեք, որովհետև դրանք անթափանց էին, կորչում էի դրանց մեջ: Ոտքերս դիպչում էին սառը գետնին, այլ ոչ թե հայելային աշխարհում ապրող իմ շարունակությանը:
Էդ ժամանակ փոքր էի, առաջին դասարան, ներելի էր էդ ամենը, բայց թե հիմա, իմ քսանիննամյա բարձունքում ինչու եմ նորից էդ ամենը հիշում, տարօրինակ ա:

Ուղարկել «Մեկ-մեկ հիշում եմ"» Digg-ին Ուղարկել «Մեկ-մեկ հիշում եմ"» del.icio.us-ին Ուղարկել «Մեկ-մեկ հիշում եմ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մեկ-մեկ հիշում եմ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն