Նայել RSS հոսքը

Հինատա

Մարդկության համառոտ պատմություն (շարունակություն)

Գնահատական. 4 ձայն, 4.50 ընդհանուր:
Հետո սկսեցին ավելի շատ նեղվել իրենց հարևան ուժեղ պետություններից ու սկսեսցին իրար կուլ տալ… հետո մարդկանցից մեկը հորինեց էլեկտրական հոսանքը… մի օր էլ սկսեցին առանց իրար տեսնելու, իրար հետ խոսալ… հետո մարդիկ սարքեցին ակերի վրա գնացող երկաթե հարմարանքներ, որ ավելի արագ գնան իրանց հարևան երկրներ ու եթե պետք լինի իրանց կուլ տան… հետո մարդիկ հորինեցին մի տուփ, որի մեջից էլի շատ մարդիկ էին էրևում… հետո սկսեցին էդ տուփին մեծ ուշադրություն դարձնել ու դրանով փող աշխատել, որ իրար ավելի շատ սկսեն առնել ու ծախել… հետո մարդիկ որոշեցին ինչ-որ ազգեր վերացնել, որովհետև իրանց շատ էին խանգարում… հետո ինչ-որ տեղ կումունիստներ հայտնվեցին… միաժամանակ առաջացան կանաչներ, կապիտալիստներ ու էլի տենց հազարավոր բնավորության գծեր… հետո ինչ-որ մեկը նկարեց “տերմինատոր” կինոն…
Հետո տարբեր բնավորության գծերով մարդիկ սկսեցին իրար վերացնել… հետո մարդիկ սկսեցին մոռանալ իրենց ստեղծած կրոնների մասին… հետո մարդիկ ստեղծեցին ու զարգացրեցին ժողովրդավարությունը, որով ավելի հեշտ էր ուրիշ մարդկանց ղեկավարելը… հետո մարդիկ լարեր քաշեցին ամբողջ աշխարհով ու սկսեցին առանց իրար տեսնելու ամեն ինչ անել… հետո մարդիկ որոշեցին պատժել աֆղաններին… հետո մարդիկ սկսեցին շատ նախանձել չինացիներին, քանի որ նրանք շատ էին ու լավ էին զարգանում առանց ժողովրդավարության… հետո մարդիկ որոշեցին հետաքրքրվել համ էլ իրենց սեռի ներկայացուցիչներով… հետո շատացան լեսբիական ու նման այլ աղանդներ… հետո մարդիկ որոշեցին ստեղծել լիքքը կրոններ – ինչքան շատ` էնքան լավ կարգախոսով առաջնորդվելով… հետո Բուշ կրտսերը սկսեց ջղայինանալ արդեն Պարսկաստանի վրա…
Հետո մարդիկ որոշեցին գնալ լուսին ու տարբեր մոլորակներ. գուցե ընդեղ էլ մարդ կճարվեր, որ իրանց էլ ղեկավարեն կամ վերացնեն… հետո բոլոր մարդիկ սկսեցին բիզնես անել կամ էլ օգնել Աֆրիկային, որ սովից չմեռնեն…հետո մարդիկ սկսեցին փրկել բնությունը, քանի որ բնությունը իրանց չէր կարում փրկեր… հետո մարդիկ որոշեցին, որ ուզում են հավերժ ապրեն, քանի որ էս կարճ ժամանակամիջոցում չէին հասցնում շատ փող աշխատեին ու շատ մարդկանց վերացնեին… հետո մարդիկ արդեն սկսել են որոշել աստված դառնալ… հետո արդեն պարզվում ա, որ էլ ուզելու բան չի մնացել…

Ուղարկել «Մարդկության համառոտ պատմություն (շարունակություն)"» Digg-ին Ուղարկել «Մարդկության համառոտ պատմություն (շարունակություն)"» del.icio.us-ին Ուղարկել «Մարդկության համառոտ պատմություն (շարունակություն)"» StumbleUpon-ին Ուղարկել «Մարդկության համառոտ պատմություն (շարունակություն)"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հարդ-ի ավատար
    Լավն էր, բայց ավելի լավ կլիներ, որ էտ «Հետո մարդիկ» - ի աննդհատ կրկնելու փոխարեն ավելի հետաքրքիր բան մտածեիր: