Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն

Գնահատել այս գրառումը
Էսօր ռաստ էկա բարեգործական բացօթյա շուկայի: Ով գիտի ինչ որ կաթոլիկ տոնի հետ էր կապված` ինչևէ, նման միջոցառումներ սիրելով, գնացի մոտիկից մտիկ տամ, հաստատ իմանալով, որ նման տեղեր հաճախ կարելիա շատ հետաքրքիր բաներ գտնել: Պարզվեց որ վաճառվում են զանազան զանազանություններ` Հիսուսի սրբապատկերներից ու կաթոլիկ թզբեխներից սկսած Մերլին Մենսոնի ու Բլեք Սաբբաթի մայկաներով պրծած: Պատկերացում անգամ չունեմ, թե ում մտքինա էկել Մենսոն ու Բլեք Սաբբաթ վաճառել եկեղեցու դիմաց բացած բարեգործական շուկայում` բայց ոտնկայս ծափահարում եմ էդ մարդու անառողջ հումորին:
Ինչևէ, շուկան մտնելուն պես զգացի զարմանալի պանրի հոտը: Չիմացողներին ասեմ, որ պանրի մեծ սիրահար լինելով, հեշտ էմ տանում նույնիսկ հայկական շուկաների պանրի շարքով անցնելը: Ուրեմն սենց` էս մի պանրի հետ համեմատած հայկական շուկայի պանրի շարքերից մեղմ մանուշակների հոտա գալիս:
Վախվխելով մոտենալով թմբլիկ տարեց վաճառողուհուն ու հաղթահարելով գլխապտույտը, զգուշորեն հետաքրքվեցի, արդյոք վաճառելիք պանիրը ռադիոակտիվա: Վաճառողուհին բարեհամբյուր պատասխանեց, որ գործ ունեմ թարմագույն ավստրիական պանրի լավագույն նմուշների հետ: ԱԽԹՈՒՆԳ, մտածեցի ես ու խնդրեցի կես կիլո կշռել, ինչից հետո, Ջերոմի պանրասեր հերոսներից մեկին հիշացնելով, հպարտորեն տարա պանիրը տուն:

Ճամփին հանդիպեցի ակորդեոնավոր պապիկի, որը ակնհայտորեն ռուսական մեղեդիներ էր քոքել: Պապիկը սկզբից շատ կասկածամտորեն էր նայում պանրի փաթեթին, փորձելով հոտով կռահել, մեջն ինչա, բայց հետո վերցրեց մեկնածս կես-եվրոյանոցը /ներող, պապիկ, երբ հարուստ ու հայտնի դառնամ, ավելի շատ կտամ/ ու շարունակեց Կատյուշան նվագել:

Ներկա պահին նայում եմ պանրին, ու զգում եմ, թե ոնցա պանիրը նայում իմ վրա: Փորձում եմ քցել բռնել, արդյոք 100 գրամից շատ օգտագործելը կբերի ԼՍԴական թրիփ հիշացնող հալուցինացիաների, թե ուղղակի կթունավորվեմ ու մի էրկու օր անկողնումս կմնամ` աշխարհի կողմից մոռացված ու լքված: Ինչ էլ չլինի` եթե դիմանամ նույնիսկ էս պանրին, ապա էլ ոչ մի պանիր ինձ չի կարողանա վախացնել:

Ուղարկել «Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն"» Digg-ին Ուղարկել «Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն"» del.icio.us-ին Ուղարկել «Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն"» StumbleUpon-ին Ուղարկել «Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն"» Google-ին

Թարմացել է 17.05.2010, 17:42 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Լավ էր գրած Դուրս եկավ: Ավստրիական պանիր չեմ փորձել, ինչքանով հիշում եմ, ամենահոտավետ փորձածս պանիրը ֆրանսիական էր, շատ համեղ էր:

    Խնդրում եմ տեղեկացնել պանրի դեգուստացման արդյունքների մասին:
  2. Leo Negri-ի ավատար
    Եթե չհաշվենք գլխապտույտը, էրկու ժամով կուրանալը ու կանաչ մարդուկներ ստեղ ընդեղ տեսնելը, ապա վստահ կարելիա ասել, որ ավստրիական պանրի դեգուստացիան անցավ հաջող: Համով էր:
  3. ars83-ի ավատար
    Մի օր պետք ա փորձել էդ ավստրիական պանիրը, ուրեմն:
    Մինչև հիմա փորձածս ամենահոտավետ պանիրը ֆրանսիական փափուկ պանիրներից ա եղել:
    Էդ ավստրիական «սկունսը» ինչ-որ հատուկ անուն ունի՞:
  4. Leo Negri-ի ավատար
    Չէհ, տոտան անունը ասեց, բայց ես չեմ հիշել:
    Ֆրանսիական պանիրները լավն են, ահամ: Կամամբերի համար խելքս իմը չի:
  5. Rhayader-ի ավատար
    Ահ, հիշեցի մորս «հորած պանիր» գնելու պատմությունը կռվում էինք մոտ մի ամիս, որ սառնարանում չպահի (իմ սենյակի մոտ է սառնարանը), հետո համոզեցինք՝ տարավ պատշգամբ: Երբ պանիրն արդեն քիչ էր մնացել, հերմետիկ փակեց ու նորից դրեց սառնարան, բայց հենց բացում էր ամանը, քիչ էր մնում՝ հետ տայի:
    Մի անգամ քրոջս ընկերուհին նստած էր խոհանոցում, ես էլ բողոքում էի պանրից, ինչպես միշտ: Նա էլ ասաց՝ «բայց ախր այդքան էլ ահավոր հոտ չի գալիս հորած պանրից»: Ես պանիրը հպարտորեն հանեցի սառնարանից, կափարիչը բացեցի ու դեմ տվեցի նրա քթին: Աղջիկը հոտ քաշեց:
    Դա երեք ամիս առաջ էր: Քրոջս ընկերուհին մինչև հիմա դեռ չի խոսում իմ հետ:
  6. Leo Negri-ի ավատար
    Մեգապանիրների ու իրանց առավելության թեման լիովին բացվածա տաղանդավոր բրիտանացի գրող Ջերոմ Քլափքա Ջերոմի "Երեքը մի նավակում" վիպակում:

    Splendid cheeses they were, ripe and mellow, and with a two hundred horse-power scent about them that might have been warranted to carry three miles, and knock a man over at two hundred yards.
    Ասումա, կարգին պանիր էր, երեք մղոնի վրա զգացվող երկու հարյուր ձիաուժ հոտով, որ երկու հարյուր յարդի վրա մարդուն նոկաուտ էր քցում:

    Պանրի մասին գլուխը կարելիա կարդալ այստեղ:

    http://www.authorama.com/three-men-in-a-boat-4.html
  7. Magic-Mushroom-ի ավատար
    շատ հետաքրքիր ես գրել,ես պանրի շատ մեծ սիրահար եմ,Ամստերդամում իմ ամենասիրած զբաղմունքը ծխել սպիտակ այրի սորտը ու գայլի ախորժակով գնալ մեր մոտի պանրի ամենամեծ խանութը ու փորձել բոլոր տեսակները,գիտես մեր մոտի գիտակները պանրի հոտով կաննաբիսի սորտ են ստացել անունը sweet cheese
  8. Leo Negri-ի ավատար
    զզվելի կլինի քաղցր պանիրը...
    ծխելուց հետո սմետան ուտելնա համով