Նայել RSS հոսքը

Հինատա

Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական...

Գնահատել այս գրառումը
Ավստրալիայի բնակիչ Նորի Մեյ Ուելբին դարձել է առաջին մարդը, որի սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում է որպես անորոշ (not specified)։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։

Մեյ Ուելբին ծնվել է Շոտլանդիայում։ Յոթ տարեկան հասակում տղան ծնողների հետ տեղափոխվում է Ավստրալիա։ 1990թ. 28 տարեկան Նորի Մեյ Ուելբին ենթարկվում է սեռափոխության առաջին վիրահատության։ Սակայն կին դառնալուց որոշ ժամանակ անց Նորին դադարում է ընդունել անհրաժեշտ հորմոնները՝ մտածելով, թե իգական սեռը նույնպես իրեն հարմար չէ։

Ներկայում Մեյ Ուելբին 48 տարեկան է. նա իրեն չի համարում ո´չ տղամարդ, ո´չ կին։ Նա կարծում է, որ անթույլատրելի սուտ կլիներ գրանցել անձնագրում երկու սեռերից որևէ մեկը։ Այդ պատճառով Ուելբին դիմել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին՝ իր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու խնդրանքով։ Ավստրալացին, բացի այդ, ներկայացրել է տեղեկանքներ բժիշկներից, ովքեր չեն կարողացել պարզել Ուելբիի սեռը։

Ուղարկել «Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական..."» Digg-ին Ուղարկել «Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական..."» del.icio.us-ին Ուղարկել «Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական..."» StumbleUpon-ին Ուղարկել «Անսեռ մարդը. ո’չ արական և ո’չ էլ իգական..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Harcaser-ի ավատար
    Այդպես էլ է պատահում...