Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Զանազանություններ

Գնահատել այս գրառումը
Էսօր սաղ օրը ԲՄՎ-ի optimal capital structure-ն էի հաշվում: Նենց թունդ էի հաշվում, որ առավոտվա բրինձն ու ձուկը /դրան ոմանք սուշի են ասում/ ու ցերեկվա ռեդբուլները չհաշված օրվա մեջ բան չեմ կերել: Հոգիս գնաց /սկզբից դրանց debt/equity ratio-ն էր չափից մեծ ստացվում, հետո cost of debt-ը ու հետևաբար weighted average cost of capital-ը` չափից ցածր, հետո էլի ինչոր զռթուզիբիլ չէր բռնում/, բայց գործը խելքի հասցրի: Վաղվա մնացելա հաշվել էդ սաղ ենթադրաբար ինչքանովա ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու, կոսմետիկ բնույթի փոփոխություներ անել /տես` սիրունացնել/, կպցնել մնացած գործին /Դայմլերի, Ֆորդի ու Վոլկսվագենի նմանօրինակ հաշվարկներով` չէ, դրանք բարեբախտաբար ես չեմ արել/ ու ուղարկել Հորիային` որ մարդը հասցնի էդ սաղ պրեզենտացիա սարքի: Ահամ, գիտեմ, որ ոմանց համար շատ ձանձրալի մասնագիտություն եմ ընտրել, բայց դե իմ համար հետաքրքիրա:

Դիսցիպլինար ռեժիմը իրան արդարացնումա: Եթե չհաշվենք, որ մի էրկու օր ծուլացել եմ ու համարյա բան չեմ արել, ու որ էսոր չափից դուրս զբաղված եմ էղել ու հասցրել եմ շատ շատ կես ժամ մեդիտացիա /տեխնիկան դաոսականա, կոչվումա "դիակի պես նստել", ոչ մի բարդ բան/ առավոտն անել, մնացած օրերը գրաֆիկին հավատարիմ եմ մնացել: Նենց որ զուտ ֆիզիկապես դիմանում եմ, չեմ հոգնում, ու խնդիրը մնումա սեփական ծուլության հաղթահարման վրով:

Վերջը քաշեցի Հայաթթի և Բլեքի "Pacts with the Devil" գիրքը /հաշվի առնելով հեղինակների մյուս գրքերը` ինքը բավականաչափ լավն էր թվում, որ արդեն մի քանի տարիա ուզենաի կարդալ, բայց ոչ այդքան պետքական ու արդիական, որ սահմանափակ ֆինանսներս ծախսեի Ամազոնից պատվիրելու վրա/: Բավականին հետաքրքիրա կարդացվում, հասել եմ Ֆաուսթի մասին պատմող գլխին: Սիրում եմ, երբ խելոք մարդիկ գրում են ինձ հետաքրքրող թեմաներից:

Հեղինակներից մեկը /Բլեքը/ նաև նկարելա գրքի նկարները: Չէի ասի, որ իմ տեսած ամենատաղանդավոր նկարիչնա, բայց դե գիրքը թերթելիս իրա նկարներից մեկը ահագին դուրս էկավ: Պատկերվածա Ասթարոթ անունով դևը: Դեհ, ինքը հնում անվանվելա Ասթարթե ու էղելա դիցուհի, բայց դե ժամանակի ընթացքում իրա պատկերը էնքանա աղավաղվել ու վերաաղավաղվել, որ վերջը դառելա արական սեռի դև:



Ըսթ Բլեքի` բավականին խարիզմատիկ դև:

Ուղարկել «Զանազանություններ"» Digg-ին Ուղարկել «Զանազանություններ"» del.icio.us-ին Ուղարկել «Զանազանություններ"» StumbleUpon-ին Ուղարկել «Զանազանություններ"» Google-ին

Թարմացել է 28.04.2010, 03:06 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    Իսկ կասե՞ս իրա տիրույթը, սիգիլլան ու լեգիոններն ըստ Բլեքի (ու տարբերություններն ավանդական աղբյուրների հետ):
  2. Leo Negri-ի ավատար
    Բլեքը էս նկարում հիմնվումա Grimorium Verum-ի վրա: Գիրքը ենթադրաբար ունի 18-րդ դարի սկզբի ֆրանսիական կամ իտալական ծագում, համարվումա գրիմուարական ավանդույթի վերջին գրքերից մեկը, ընդհանուր կապեր ունի ևս էրկու նպանատիպ գրիմուարների հետ /Grand Grimoire ու Le Grimoire du Pape Honorius/ ու Ասթարոթին նկարագրումա որպես սև մաշկ ունեցող մարդ:

    Verum-ում սիգիլը հետևյալնա



    Լեգիոններ ու տիրույթներ գրքում չեն նշվում, ինքը Goetia-ից պրիմիտիվա: