Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Խաղի օրենքները

Գնահատել այս գրառումը
Ռայադերի օրագիրն կարդալուց ու Խաղը քննարկելուց միտք առաջացավ մի շարք գրառումներ նվիրել Խաղին: Խաղը մարդկանց կյանքի անբաժան մասնա` անկախ նրանից, մարդ սիրումա խաղալ թե չէ, լավա խաղում թե վատ, ընդունումա խաղի գոյությունը թե փորձումա աչքերը փակի խաղի գոյության վրա, ինքնա խաղում թե իրանով են խաղում, ազնիվա խաղում, անազնիվ թե ուղղակի տականքավարի, և այդպես շարունակ:
Եթե ավելի գլոբալ նայել կյանքին, կարելիա նկատել, որ կյանքին կարելիա վերաբերվել որպես արվեստի: Այդ դեպքում Խաղը դառնումա այդ արվեստի անբաժան մասը, մարդու կյանքը սարքելով ավելի հետաքրքիր, գեղեցիկ ու ուրախ: Խաղը կիրառելով կարելիա տարբեր բաների հասնել, ու կարելիա ուղղակի խաղին վերաբերվել որպես խաղի` հաճույք ստանալով հենց խաղի գօրծընթացից:
Խաղը կարելիա սովորել տարբեր ճանապարհներով, Խաղը կարելիա կիրառել տարբեր ձևերով: Կարելիա փորձի ու սխալի մեթոդով օպտիմալ վարվելագիծ ձևավորել, կարելիա սովորել Խաղի վարպետների մոտ, կարելիա հույս դնել ի ծնե ունեցած ռեսուրսների վրա... Ճանապարհներն շատ են, իսկ Խաղը մեկնա: Ու ինչքան էլ տեսական գիտելիքներ չունենա մարդ Խաղի ու Խաղի կանոնների մասին, մենակ մի ձև կա ավելի լավ խաղացող դառնալու` ու էդ ձևը խաղալնա:

Ինչևէ` հրես մի փոքրիկ խաղային օրենք: Խաղի ընթացքում ամեն գնով մերժումից խուսափելը շատ, շատ վատ մարտավարությունա: Մերժումից մանթո ընկնելը, պարփակվելը ու առավել ևս մերժման հետևանքով ադեկվատ չվարվելը մի հազար անգամ ավելի վատ մարտավարությունա: Մերժումներ հնարավոր են, տենց բան պատահումա նույնիսկ ամենահմուտ վարպետների հետ: Լավ խաղացողը չի խուսափում մերժումից, լավ խաղացողը մերժմանը պատասխանումա հմայիչ, բարի հումորով ու ամենակարևորը հանգիստ:

Ուղարկել «Խաղի օրենքները"» Digg-ին Ուղարկել «Խաղի օրենքները"» del.icio.us-ին Ուղարկել «Խաղի օրենքները"» StumbleUpon-ին Ուղարկել «Խաղի օրենքները"» Google-ին

Թարմացել է 09.04.2010, 02:48 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ars Amatoria

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    Շնորհակալություն ծիծիկների թեման բացահայտելու համար)))
  2. Leo Negri-ի ավատար
    Անշուշտ շատ բարդ ու կարևոր թեմայա ծիծիկների թեման, բայց Խաղը ծիծիկներով չի սահմանափակվում, թեկուզ անշուշտ ծիծիկների թեման Խաղում կա : Խաղը նաև իմ կողմից երբևէ տեսած ամենաարդյունավետ ինքնակատարելագործման ճանապարհներիցա: