Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Ինսոմնիա

Գնահատել այս գրառումը
Մի քանի գիշեր վրա վրա ուշ քնելը բերեց նրան, որ արդեն գիշերվա իրեքնա, իսկ ես քնել չեմ ուզում: Ու փոխանակ պառկեմ թուլացնեմ ոտքերը թուլացնեմ ձեռքերը թուլացնեմ մեջքը թուլացնեմ ուղեղը ընկնեմ անդունդը քնեմ, կամ ասենք ինչ որ օգտակար գործով զբաղվեմ, նստած թեյ խմելով ջեմ ուտելով գիրք եմ կարդում: Ֆրենսիս Յեյթսի /տենց կին պատմաբանա/ "Ջորդանո Բրունոն և Հերմեթիկ Ավանդույթը" գիրքնա: Իսկը անքուն գիշերով կարդալու բանա:
Էսոր բոբիկ քայլելուց ձախ ոտս ռաստ էկավ էս քանի օրը ջարդված բաժակի բեկորներից մեկին /պատկերացում անգամ չունեմ, թե ոնց էր աչքիցս խուսափել անասունը/: Ռաստ էկավ հենց էն պահին, երբ արդեն թունդ ուշանալով հագնվում էի, որ տնից դուրս գամ: Որոշեցի հերոսաբար դիմանալ ցավին ու կաղեկաղ վազել /ինչ դեզինֆեկցիա, ինչ բան - a la guerre comme a la guerre/: Վազելուց պահի տակ կաղալը մոռանում էի, հենվում ձախ ոտքի վրա ու աշխարհին հայտնում գերմաներեն իմացածս տարբեր վատ վատ բառերը: Հիմա ոնց որ տեսքիա էկել, վերքը փակվելա ու համարյա չի ցավում, բայց մի էրկու օրով վազելուց պիտի յան տամ:

Ուղարկել «Ինսոմնիա"» Digg-ին Ուղարկել «Ինսոմնիա"» del.icio.us-ին Ուղարկել «Ինսոմնիա"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինսոմնիա"» Google-ին

Թարմացել է 01.04.2010, 05:53 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն