Նայել RSS հոսքը

impression

Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին

Գնահատել այս գրառումը
Մի քիչ առաջ ոտքիս մատի եղունգը պոկեցի: Արեցի դիտմամբ, ուզում էի ցավ զգալ: Բայց ցավն ինձ պետք էղածից շատ ավելի ուժեղ էր: Ստիպված դեղ քսեցի ու սկսեցի նվնվալ, մեկ-մեկ էլ` լաց լինել, երբ մայրս դեմքիս չէր նայում: Հետո մաման ստիպեց, որ իրեն ցույց տամ հերոսությունս: Առանձնապես ցույց տալու բան չկար: Մատ էր` առանց եղունգի: Քաչալ մատ: Կամ տկլոր մատ: Կամ ցավացող մատ, բայց դա մենակ ես գիտեի: Էդքան զվարճալի տեսքին դժվար էր հավատալ, որ իրենից էդպիսի պարալիզացնող ցավ կարող ես զգալ:
Մաման նայում էր ինձ դեմքի էնպիսի արտահայտությամբ, որ չգիտեի` ինձ համար էր ցավում, թե իր, որ իմ պես էրեխա ունի, որ հենց պարապ էր մնում, սկսում էր սեփական եղունգները պոկել: Ինկվիզիտորի ճուտ: Նորելուկ մազոխիստ: Էրեխես գժվում ա... շշնջում էր մաման ու որոշում հետաքրքրվել` ինչու՞ արեցիր: Չգիտեմ: Հենց էնպես: Ուզում էի ցավացնել ինձ:
Դեռ կարող եմ մամային բացատրություն չտալ, բայց վաղը ոնց շեֆիս բացատրեմ, որ գործի չեմ գնացել, քանի որ կոշիկ հագնելու ի վիճակի չեմ: Շեֆը մամայիս պես չի: Ինքը չի մտածի, որ ես գժվում եմ, ու ինձ հանգիստ չի թողնի: Նա պետք է իմ բացակայության թուղթը ստորագրի, ու մինչև չունենա աշխատանքի չներկայանալու ծանրակշիռ բացատրություն, հաստատ ոչինչ չի ստորագրի:
Գրողի ծոցը կորչեն բոլորը:
Անհարմար է սարքած կյանքը: Նույնիսկ երբ անում ես պահի տակ խելքիդ փչած հիմարությունը, հետո անհնար է դառնում բացատրելը, թե ինչու ես դա արել: Մարդկանցից շատերի համար, մանավանդ եթե նրանք ունեն ստորադասներ, շատ դժվար է պատկերացնել, որ ուրիշները որոշ բաներ անում են բացարձակ առանց պատճառի, առանց ստիպված կամ պարտավորված լինելու: Ուղղակի անում են, որովհետև դա իրենց դուր է գալիս կամ էլ այն աստիճան դուր չի գալիս, որ անում են` դրանից ազատվելու համար, ինչպես վատ երազն են պատմում ջրին:
Քամին քիչ է մնում պատուհանի ապակիները պոկի, ոնց որ ես քիչ առաջ պոկեցի եղունգս:
Միայն թե` քամուն բան ասող չկա: Իսկ ես ամենայն հավանականությամբ կմնամ առանց աշխատանքի: Ու հետն էլ` առանց եղունգ:

Ուղարկել «Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին"» Digg-ին Ուղարկել «Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն