Նայել RSS հոսքը

unknown

Փաթիլ

Գնահատել այս գրառումը
- Բարև,ո՞նց ես
- Շատ լավեմ
( լռություն)
- Ինչու չես հառցնում թե ես ո՞նց եմ
- Որովհետև գիտեմ
- Ի՞նչ գիտես
- Դու կանխատեսելի ես
- Ի՞սկ դու
- Ես ի՞նչ
- Դու կանխատեսելի ես՞
- Դա դու կիմանաս
- Ի՞նչու ես այսքան սառը,քո սառնությունը ես հեռախոսով ել եմ զգում
- Մոռացել ես,որ ես ձյան փաթիլ եմ
- Բայց չէ որ ես քեզ բացահայտել էի
- Դու ինձ բռնեցիր ու ես հալվեցի և հեղուկը հոսեց մատներիդ արանքով
- Ուզում եմ նորից փաթիլ լինես
- Դու գիտես որ դա անհնար է
- Ի՞նչու
- Հեղուկը երբեք փաթիլ չի դառնում
- Ուրեմն վերջ՞
- Այո
( լռություն)
- Չեմ ուզում քեզ կորցնեմ
- Իսկ դու չգիտեիր որ ձմռան վերջին ես նույնպես կհեռանամ
- Ուզում եմ մնաս
- Ես չեմ ուզում մնամ
- Ի՞նչու
- Դու սպանեցիր իմ մեջ այն նրբությունն ու փափկությունը,որը բնորոշ է փաթիլին
- Կներես
- Չեմ կարող
- Կարողեմ հուսալ,որ հաջորդ ձմեռ մեկ ուրիշ փաթիլով կգաս ինձ մոտ,խոստանում եմ այս անգամ քեզ չեմ բռնի
- Ոչ,ես արդեն մի անգամ ընկել եմ,այլևս չեմ կարող գալ...
(լռություն)
- Կարող եմ գոնե մեկ-մեկ խոսել հետդ
- Ոչ,իմաստ չունի,իզուր կտառապես
- Ուրեմն ի՞րոք սա վերջն է
- Այո,այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ

Ուղարկել «Փաթիլ"» Digg-ին Ուղարկել «Փաթիլ"» del.icio.us-ին Ուղարկել «Փաթիլ"» StumbleUpon-ին Ուղարկել «Փաթիլ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն