Նայել RSS հոսքը

Անուկապատում

Անջատվածք

Գնահատել այս գրառումը
Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես... Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով...
Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։ Այ քեզ բան... Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել... Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել... Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։ Լեղաճաք եղա... Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։ Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել... Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։

23.01.2009

Հատուցում

Խոհանոցում գործ եմ անում, մեկ էլ լսում եմ մեր հարևան մի քիչ ցնդած ծերուկ Վինիի բամբ մռթմթոցը։ Դե, ծերուկի բարձրաձայն մռթմռթոցը գրեթե միշտ ու ամեն տեղից է գալիս՝ դրսից, շքամուտքից, վերևից (մեր վերևի հարևանն է), ու միշտ այնքան բարձր, որ քեզ թվում է՝ կողքիդ կանգնած է։ Ընդ որում նշանակություն չունի՝ ինչ–որ մեկի հետ է խոսում, թե ինքնիրեն, ձայնի նույն բարձրությունն է, նույն բարկացկոտ տոնը, մի խոսքով՝ լսելիս չես տարբերի։ Դե, իսկ բառերը զանազանելը բավական բարդ գործ է. շատ անհստակ ու լղոզված է խոսում։ Հա, ուրեմն խոհանոցից լսում եմ ձայնը, դե, երևի շենքում է, իրենց տուն է բարձրանում, ճանապարհին էլ, սովորության համաձայն իրեն–իրեն խոսում։ Հետո զգացի, որ չէ, էս անգամ ձայնը սովորականից ավելի մոտիկից է գալիս, հետո բանալիների ձայն եկավ, մտածեցի՝ կողքի հարևանը երևի իր դուռն է բացում, դե, դռներն իրար շատ մոտիկ են, ու, ինչպես միշտ, շենքի վատ ձայնամեկուսացման պատճառով այնպիսի զգացողություն է, որ մեր դուռն են բացում։ Դե դրան էլ եմ սովոր, բանի տեղ չդրեցի։ Բայց չէ, էս հարևանն ինչ–որ շատ երկար է բացում իր դուռը... Աստվա՜ծ իմ, ախր սա մե՛ր դուռն է։ Համոզվելու համար մոտենում եմ դռանը... Հա, հաստատ մեր դուռն են փորձում բացել... Նայում եմ գլազոկից։ Մեկ էլ տեսնեմ՝ Վինին գլուխը կախ, քթի տակ, բայց լավ էլ բարձրաձայն փնթփնթալով փորձում է մեր դուռը բացել։ Մտածեցի՝ դուռը բացեմ, ասեմ, որ սխալվել է, մի հարկ վերև պիտի գնար։ Բացեցի, մեկ էլ տեսնեմ՝ գլուխը կախ, առանց նայելու քշեց ներս։ Հետո ինձ տեսավ, զարմացած ու շփոթված հետ գնաց դուրս՝ ներողություն խնդրելով։ Ժպտացի ու ասացի, որ մի հարկ վերև պիտի բարձրանա։ Հետո սկսեց արդարանալ՝ ասելով, որ ոտքը լավ չի, դրա համար խառնեց հարկերը: Ու մի ժամ ինչ–որ բան էր խոսում, որից ոչինչ չէի հասկանում։ Ենթադրում եմ, որ առանձնապես կարևոր բաներ չէին, դե, ես էլ, ի՞նչ անեի, քաղաքավարությունից դրդված՝ պարբերաբար ժպտում ու գլուխս տմբտմբացնում էի։ Էդպես խոսեց, խոսեց ու գնաց։

Փաստորեն, քվիտ եղանք։

11.02.2009

Ուղարկել «Անջատվածք"» Digg-ին Ուղարկել «Անջատվածք"» del.icio.us-ին Ուղարկել «Անջատվածք"» StumbleUpon-ին Ուղարկել «Անջատվածք"» Google-ին

Պիտակներ: մանրապատումներ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Artgeo-ի ավատար
    Ան, դու Արշակի անջատումները չես տեսել
  2. Chuk-ի ավատար
    Ան ջան, դու ու ծերուկը կապ չունեք: Մեղավորը էդ ամերիկյան միագույն, միաձև պատերը, դռները, բազրիքները, պատուհաններն են, այլ կերպ ասած «գլոբալիզացիան», ոչ մի առանձանահատկություն, ինդիվիդուալիզմ Տուֆտա երկիր ա
  3. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ան ջան, դու ու ծերուկը կապ չունեք: Մեղավորը էդ ամերիկյան միագույն, միաձև պատերը, դռները, բազրիքները, պատուհաններն են, այլ կերպ ասած «գլոբալիզացիան», ոչ մի առանձանահատկություն, ինդիվիդուալիզմ Տուֆտա երկիր ա
    Լավ ասեցիր։ Ափսոս, որ մինչև Ամերիկա գալն էլ էի նույն օրի, թե չէ ասածդ շատ համոզիչ ու մխիթարիչ ա հնչում։
  4. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ան, դու Արշակի անջատումները չես տեսել
    Ո՞նց չեմ տեսել։ Դե հա, Ամերիկա գալուց հետոյվա անջատումները չեմ տեսել, պարզ ա, բայց դրանից առաջ էլ հո տեսել եմ։ Կարող եմ նույնիսկ պատմել ամենահետաքրքիրները։ Բայց դե մեկ ա, Արշակն ինձ չի հասնի էդ առումով, հաստատ։