Փահ...
1 Մի քանի որ առաջ Պարապունքներից հոգնած էկա տուն մեկել էս ոչ բարով դասատուս զանգեց, բա, թե մի ժամից համերգ ունես... Դե արի ու շոր մոր հանի, հարդուկի....... Ինչ շոր, ինչ բան հելա Ջինսով, Բոթասներով, ու մի հատ ռոքային վերխով գնացի համերգի: Չգիտեյ էլ թե ինչ պիտի նվագեյի.... Գնացի, իրա ասած մարդկանց գտա սովորեցի ու ամենակարևորը» Էտ նույն շորերով հելա բեմ ու նվագեցի: Դե արի ու դիմացի.....
2 Ստացվեեեեեեեեեց: Էս ընկերոջս նվագած Բախի պրելյուդիան ենքան եմ սիիրում, որ որոշեցի ես էլ սովորեմ (դասատուից թաքուն): Բայց շատ դժվար ա: Երկար ժամանակ չէի կարողանում նվագել, բայց էսոր կարողացա: Ու հասկացա, որ պետք ա ընդամենը աշխատել: Փաստորեն էսքան տարի չէի աշխատում....... Դե գնամ մի հատ դասատուիս զարմացնեմ, որ համերգի հանի: Եքա ժամանակա ինչ կլարնետի եմ գնում, բայց հլը համերգ չեմ նվագել...... Մինչդեռ շվիի գնալուց հենց 2 դաս գնացի ու 3 - րդ - ի տեղը համերգ տվի......
3 Էրեկ էլի նմանատիպ իրավիճակ: Գնացի քննության, էլի նույն շորերով, ու իմացա, որ ոչ թե քննություն ա այլ համերգ: Բայց լավն էն էր, որ էս անգամ իմացած բան պտի նվագեի:
4 Էրեկ գնացի երաժշտական, սկսեցի նվագել, պրծա էս նվագակցողս ասում ա Էտ ռոքը էլ չլսես: սաղ դրա պատճառով վատ ես նվագում::: Հետո էտի սատանիստների երաժշտություն ա: Էղավ էլ չլսես!!! Դե արի ու դիմացի: Ախր դու ինչ գիտես ռոքն ինչ բան ա? Ախր դու կյանքում ես փորձել գոնե Nothing - ը լսել? Չգիտեմ մեջիցս ծուխ ա դուրս գալիս որ տենց խոսում են:
5 Վաղը Գնում եմ Գյումրի միջազգային մրցույթի: Մեծ ակնկալիքներ չունեմ բայց դե մարդ ես.....
5.1 Հենց նոր էկա Գյումրիից, շատ հոգնած եմ: Լավ նվագեցի կարողա նաև տեղ բռնեմ: Արդյունքները դեռ չգիտեմ......
5.2 Կարող եմ շնորհավորել ինձ!!! Հենց նոր իմացա, որ 3- րդ տեղն եմ բռնել::: Շատ լավ ա, հաշվի առնելով են փաստը, որ մրցում էի նաև Կոնս. - ի ուսանողների հետ: Ու եթե հիշում եք հույսեր չունեի Բա որ կանցերտը նվագեի... 1 - ին տեղը պատրաստ եր... Եվս մեկ անգամ նշեմ, որ միջազգային մրցույթ եր, ու էս մրցանակը շատ կարևոր ա ինձ համար: Կոնս. ընդունվելը կհեշտանա:
6 Այ քեզ բաննն..................................
Ախր կյանքը շատ անկանխատեսելի ա է...
Ուրեմն 5 տարի շվին սովորեցի, էս տարի ավելի խորացված սովորեցի ու պատրաստվեցի որ Կոնս տամ (ցխկ) ու... ու...
Պարզվում ա, որ էս տարի պտի Կոնս տամ Գալարափողով (Վալտոռն).................................. ..
Ու հետաքրքիրն էն ա, որ քննությանը մնացել ա մոտ 2 ամիս ու ես նոր պիտի ծանոթանամ գործիքին..
Անհավանական, բայց փաստ:
Ուրեմն ասեմ թե վոնց ստացվեց » Էսոր երաժշտականում հանդիպեցի Գալարափողի դասատուին (որը Կոնսում դասախոս ա) ինքը ինձ լսեց ու ասեց, որ էտ 2 ամիսը պարապեմ, քննություն կտամ, կնդունվեմ (հնարավոր ա անվճար): Տեսնենք...
7 Էսոր վերջին զանգս էր... ԱՎԱՐՏԵԼ ԵՄ... Շատ լավ անցավ, գնացինք եկեղեցի, ու հոգնած ինձ տուն ԳՑԵՑԻ... Էնքան հոգնած եմ, որ գրելս էլ չի գալիս... բայց պիտի գրեմ... էսօր հետս տարօրինակ բան կատարվեց... Սովորաբար տենց պահերին փշաքաղվում էի, աննկարագրելի զգացողություններ էի ունենում... էսօր վոնց որ ուրիշի վերջին զանգին գնացած լինեի... ոչ մի բան չզգացի... իսկ հիմա պտի գնանք ռեստորան նշելու, բայց էնքան հոգնած եմ ու հավես էլ չունեմ, որ աչքիս չգնամ...
8 էսօր, ԵՐԿԱՐԱՏԵՎ դադարից հետո, վերջապես, System լսեցի: Ուրիշ զգացողություններ էին... ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ SOAD - ն ուրիշ ա էլի... գիտեք, SOAD լսելու համար հատուկ տրամադրություն ա պետք, ու էսօր վերջապես էկէլ էր էտ տրամադրությունը... իսկ առաջ ամեն օր էտ տրամադրության տակ էի... համ էլ հիշեցի, որ SOAD լսելը հեշտ բան չի... ահագին էներգիայա տանում... Էսօր մի հետաքրքիր բան նկատեցի » փաստորեն, Ես, սկսել էի SOAD - ին արհամարել ու թերագնահատել... չգիտեմ ինչի էր էտ կարծիքն առաջացել... լավ էր, որ էսօր էտ բաները ցրվեցին մոտիցս... բայց A.d.d. - ն ինչ խորիմաստ երց ա ( խոսքը երաժշտության մասին ա, քանի որ բառերը չեմ հասկանում)...
9 Էսօր համերգի էի... ուրեմն երկար ժամանակ ա, ինչ կլարնետ եմ սովորում, բայց հլը կլարնետով համերգ չէի տվել...
Պիտի հելնեի բեմ, սկզբից շվիով նվագեի, անմիջապես հետո կլարնետ... հելա, ոնց որ միշտ շվի նվագելուց ոչ մի հուզմունք (էտ արդեն մոտս սովորություն ա դառել), բայց երբ էկավ կլարնետի ժամանակըըըը ահավոր շատ հուզվեցի, քրտինքը տվեց վրաս, կարծես առաջին անգամ էի բեմ դուրս գալիս... լավ էր որ անսխալ նվագեցի (թող գլխագովանք չթվա, բայց էտ էլ ա սովորություն դարձել) հուսամ, որ կլարնետով համերգները կդառնան ինչպես շվիով համերգները...
10 Նորից ինձ մոտ Չե-Պե...
Դրանք իմ կյանքում անպակաս են . . . աչքիս էս տարի չնդունվեմ ու ինչ պատճառով . . . փաստաթղթերը չհասցնելու պատճառով . . . էսօր գնացի Մանկավարժական , գործերս տալու « նպատակով » , ու ընդեղ ինձ ասեցին որ մի թուղթ պակաս եմ արե լ լ լ . . . հիմա ես վոնց մի քանի օրում էտ թուղթը ճարեմ ? . . . կարողա էս տարի չտամ ?
11 Հմմմմմմ... Էսօր ինձ առաջարկեցին ավարտական մենահամերգ դնել... և ես իհարկե դեմ չեմ... հենց հիմա նստած երգացանկն եմ որոշում: Ինչքան վրեն փոշի նստած նոտա կար, հանել եմ մեջտեղ, ու ընտրում եմ լավագույնները: Առաջին մենահամերգս ա... իմ զարմանալի հատկությունը ինձ չի դավաճանում... էլի չեմ հուզվում... մոտավորապես ստացվում ա 12 համար... կարծում եմ, քիչ չի...
12 Շնորհակալ եմ, բայց ինչի համար???
Էսօր ես միտքն ա տանջում ինձ...
Ուրեմն էսօր համերգ ունեի (չշփոթեք նախատեսված մենահամերգի հետ), ու մի հատ գործ պիտի նվագեի, որը հեչ իմ սրտով չէր... ես սիրում եմ նվագել ավելի տեխնիկական գործեր: Բայց այս անգամ ինձ ստիպել էին նվագել ոչ այնքան տեխնիկական մի գործ, ու իմ սպասվածին հակառակ, դա մեծ ուշադրություն գրավեց հանդիսատեսի կողմից: Իմ կողմից անհասկանալի էր այդ մեծ արձագանքը... Ուրեմն, տանջվեմ, տառաոեմ լուրջ գործերի վրա, արձագանքը լինի ոնց որ միշտ, ու այն գործը, որը 1 օրում սովորել էի այսպիսի մեծ արձագանք ստանա? Անգամ, երբ դուրս էի եկել, որոշ (անծանոթ) մարդիկ ուղղակի ինձ շնորհավորում էին...
Ճիշտն ասած չգիտեմ » ՈՒՐԱԽԱՆԱՄ, ԹԵ ԶԱՐՄԱՆԱՄ?
12.1 Մոռացա նշել այն փաստը, որ շաաաաատ կարևոր մարդիկ ինձ համար լավ բաներ էին ասել:
ԱՌՋԵՎՈՒՄ ԴԵՌ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԿԱ