Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից
Chuk–ը որ իր բլոգում մանկության ստեղծագործությունները դրեց, ես էլ իմ մանկության դատարկացնդաբանական բանաստեղծություններից մեկը հիշեցի։ Ցավոք, արխիվներս չեն պահպանվել, բայց դրանցից մեկը, որ մեր տանն ամենապոպուլյարն էր, անգիր հիշում եմ։ Կարծեմ մի տասը տարեկանում եմ գրել, բայց էն ժամանակ էլ զուտ զվարճանքի համար էի գրել։ Հանդիսավոր կարդում էի, ընտանիքով ծիծաղում էինք.
Փոքրիկ, ճիվաղ մի ծիտիկ
Բակում գտավ պարսատիկ,
Պարսատիկը նա վերցրեց
Ու մոր աչքին կրակեց։
Մայրը աչիկը բռնած,
Սարսափած ու վախեցած՝
Արագ–արագ իջավ բակ,
Ծտին տվեց մի ապտակ։
Հ. Գ. Բանաստեղծությունը գրելիս «ճիվաղ» բառի իմաստը սխալ եմ իմացել. չգիտես ինչու, կարծում էի, թե ճիվաղ նշանակում է շատ նիհար, վտիտ։![]()