Ջրի բերած, ջրի տարած...
23.07.2009, 05:23 (3145 Դիտումներ)
Ավելի քան քսան տարի առաջ ծնողներս մեր շքամուտքի միջանցքում մի թեթև բաճկոն էին գտել, որից հետո հայտարարություն էին գրել գտնված անհայտ բաճկոնի մասին, փակցրել պատին, որ եթե տերը գտնվի, դիմի, վերադարձնեն։ Բայց էդպես էլ ոչ ոք չէր դիմել, ու գտածոն մնացել էր իրենց։
Բաճկոնը մի քանի տարի հայրս հագավ, հետո որոշ ժամանակ տանը մի տեղ լքված մնացել էր, ես էլ մի գեղեցիկ օր հայտնաբերեցի ու սկսեցի հաճույքով հագնել։ Մինչև հիմա էլ չգիտեմ՝ իրականում կանացի է, թե տղամարդու, կարծես երկուսն էլ։ Դպրոցի բարձր դասարաններում սկսեցի հագնել, մինչև էսօր էլ դեռ հագնում էի՝ ավելի քան 15 տարի։ Էսօր մամայիս հետ խանութներում շրջելու ընթացքում մի քանի նոր գնած հագուստով տոպրակը, որի մեջ նաև բաճկոնս էի դրել, մոռացա խանութներից մեկում (իրականում հստակ հայտնի չէ, թե որ մեզնից որ մեկը դա արեց, բայց հաշվի առնելով իմ անջատվածությունը՝ ենթադրվում է, որ կորցնողը ես եմ եղել), ու էդպես կորավ իմ բազմաչարչար բաճկոնը...
Նոր գնած շորերը մեծ բան չէին՝ մոտ տասը դոլլարի պատմություն։ Բայց բաճկոնս... ախր շատ էի սիրում...
Դրանից երբեք ուրիշ որևէ մեկի հագին չեմ տեսել (նույնիսկ մտածում եմ՝ կարո՞ղ է ընդհանրապես ուրիշ մոլորակից էր ընկել մեր շենք
)։
Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած...
Մայրս ասում է. «Դե, մենք գտանք, դու էսքան տարի հագար, հերիք էր, էլի, հիմա էլ թող մի ուրիշը գտնի ու հագնի»։
Էհ, ինչ ասեմ, թող հաջորդ գտնողը բարով մաշի
(ես կարծես թե կարգին չհասցրի...)։




։ Էսօր մամայիս հետ խանութներում շրջելու ընթացքում մի քանի նոր գնած հագուստով տոպրակը, որի մեջ նաև բաճկոնս էի դրել, մոռացա խանութներից մեկում (իրականում հստակ հայտնի չէ, թե որ մեզնից որ մեկը դա արեց, բայց հաշվի առնելով իմ անջատվածությունը՝ ենթադրվում է, որ կորցնողը ես եմ եղել), ու էդպես կորավ իմ բազմաչարչար բաճկոնը...
Նոր գնած շորերը մեծ բան չէին՝ մոտ տասը դոլլարի պատմություն։ Բայց բաճկոնս... ախր շատ էի սիրում...
)։
»։
(ես կարծես թե կարգին չհասցրի...)։





