թքելու «գեղեցիկ» սովորությունը
Արդեն բավական ուշ երեկո էր, երբ Թումանյան փողոցով տուն էի վերադառնում: Հասա այն հատվածին, որտեղ Բրյուսովի անվան համալսարանն է, ես հակառակ մայթով էի քայլում: Այդ նույն մայթին մի խումբ տղաներ էին կանգնած և զրուցում էին, դե ինչ, սովորական երևույթ, Բրյուսովը նույնիսկ ուշ ժամին է իր մոտ կանչում ուժեղ սեռին: Բայց երբ հավասարվում էի նրանց ու պիտի նրանց կողքով անցնեի, ինքնստինքյան կանգ առա... ինչ լավա ոտքերիս տակ նայելու սովորություն ունեմ .... ամբողջ ասֆալտը թքակույտ էր՝ խիտ, թարմ, զզվելի, անանցանելի ճահճի նման......
Մի անգամ՝ ցերեկը, տուն եկա և պարզեցի, որ բանալիները տանն եմ մոռացել, զանգահարեցի ամուսնուս և խնդրեցի, որ գա, թե է դուրսն եմ մնացել: Քանի որ մեր շենքի դիմաց գեղեցիկ կանաչ տարածք կա մի քանի ինքնաշեն նստարաններով, որոշեցի հենց այդտեղ էլ սպասել: Բայց երբ նայեցի երկու նստարանն էլ զբաղված էր՝ երիտասարդները բազար բլոտ էին խաղում, աղմկում: Մեկ էլ հանկարծ պատուհանից մի ջղայնացած պապաիկ սկսեց գորգռալ ու քշեց երիտասարդներին: Մտքումս ասեցի, էհ, ծեր մարդ, երեխեք են էլի, թող նստեն: Բայց քանի որ ես հոգնած էի, նստարաններն էլ վերջապես ազատ էին ուրախացա դրանց ազատվելու փաստից և գնացի, որ տեղավորվեմ, բայց մեկ մետր անգամ չկարողացա մոտենալ, էլի նույն ձև թքակույտ, զզվելի,: Էնպիսի տպավորություն էր, որ նստողը ինչ-որ հիվանդություն ունի և թքագեղձերը այնքան շատ են թուք արտադրում, որ բերանից դուրս է թափվում.....
Մի անգամ էլ, երբ անցնում էի ....
Ու քանի քանի այսպիսի տհաճ պահեր են լինում, երբ սովորությունից առանց նկատել կողքից քայլող աղջկա ոտքեր առաջ են թքում, կամ խոսելու ընթացքում չեն նկատում ու հենց խոսակցի դիմաց են թքում: Հա չեն գիտակցում, որ գիտակցեն երևի կսկսեն այդ տհաճ սովորությունից ազատվել:
Բայց մի հարց է առաջանում, ինչու? են այդ սովորությունը ձեռք բերում![]()