Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Հակաժողովրդավարական շարժում

Գնահատական. 4 ձայն, 4.00 ընդհանուր:
Վաղուց ի վեր Հայաստանի քաղաքական մթնոլորտում (եթե իհարկե այդպիսին գոյություն ունի) թևածում է այն միտքը, որ այս պայքարը համաժողովրդական չէ: Հիմնական արգումնետներն այն են, որ ժողովրդի զգալի հատվածը դրան չի մասնակցում:

Ժամանակն է այս հարցերին տալ ՍԵՓԱԿԱՆ գնահատանը: Համաժողովրդավարական շարժում անձամբ ինձ համար նշանակում հասարակության առավել գիտակից հատվածի ոտքի լինելու մասին ազդակը, բայց այն դեպքում, եթե այդ գիտակից հատվածի մեջ են մտնում հասարակության ամենատարբեր շերտերին պատկանող մարդիկ, հաշվի առնելով սեռը, տարիքը, սոցիալական վիճակը, աշխարհայացքը, քաղաքական դիրքորոշումը և այլն: Այս առումով ՀԱԿ-ը միանշանակ համաժողովրդավարական կառույց է, շարժումը՝ համաժողովրդավարական:

Այս շարժման մեջ են աղջիկներ ու տղաներ, կանայք ու տղամարդիկ, մանուկներ, երիտասարդներ, հասուն մարդիկ, տարեցներ: Այս շարժման մեջ են չքավորներ ու ունևորներ: Այս շարժման մեջ են լիբերալներ ու դեմոկրատներ, անգամ դաշնակներ ու կոմունիստներ: Այս շարժման մեջ են մտավորականներ ու անկիրթ մարդիկ, պրոֆեսորներ ու զինվորներ: Այս շարժման մեջ են հայեր ու.. շվեյցարացիներ: Տարօրինակ է, բայց փաստ: Մի խոսքով այս առումով շարժումը միանշանակ ժողովրդավարական Է:

Սակայն ցավով պիտի նշեմ, որ այս շարժման մեջ չի մտնում ՀՀ հասարակության բացարձակ մեծամասնությունը: Դա խիստ ցավալի փաստ է, քանի որ ներկայիս անօրինությունները տեսնողները պետք է կարողանային (իմ սուբյեկտիվ կարծիքով) ձեռք բերել այնքան քաղաքական կամք, որ այս ամենի դեմ պայքարելու համար միավորվեին այս շարժմանն անկախ իրենց պատկերացումներից: Որովհետև դա համաժողովրդվարական պայքարի, շարժման բաղկացուցիցչներից է: Այսպիս պայքարում գործ չպետք է ունենան նախանձը, ամբիցիաները, հավակնությունները, անտարբերությունը և այլն:

Բայց դրանք այսուհանդերձ գործ ունեն և զգալի տոկոսային հատվածում: Անշուշտ ես այդ մասսային չեմ համարում ՀՀ-ում եղանակ ստեղծող, այլ ընդամենը եղանակ ստեղծելուն նպաստող՝ կամա կամ ակամա, բայց դա չի էականը: Էականն այն է, որ տոկոսային առումով ողջ հասարակության կտրվածքով ՀԱԿ համակիրները չեն կազմում գերակշիռ մեծամասնություն:

Սա իր հերթին նշանակում է, որ կարիք կա նոր սահմանումներ անելու, ու այս պահից հայտարարում եմ, ՀՀ-ում ձևավորված հուժկու շարժումը, որը վաղ թե ուշ բերելու է հաղթանակի, ոչ թե համազժողովրդական է, այլ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ:

Հստակեցնեմ.
ՀԱԿաԺողովրդական շարժումը այն շարժումն է, որ գլխավորում է է ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրեսը) և ուղղված է ՀՀ-ում ժողովրդավարական կարգերի հաստատմանը, սահմանադրական կարգի վերականգնմանը: Այդ շարժմանը մաս են կազմում հասարակության բոլոր շերտերին պատկանող ներկայացուցիչներ, այն ունի հստակ ընթացք ու վաղ թե ուշ բերելու է հաղթանակի:

Եվ ուրեմն.
Մեր պայքարն անկասելի է,
Մեր հաղթանակն անխուսափելի է,
Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ:

Ուղարկել «Հակաժողովրդավարական շարժում"» Digg-ին Ուղարկել «Հակաժողովրդավարական շարժում"» del.icio.us-ին Ուղարկել «Հակաժողովրդավարական շարժում"» StumbleUpon-ին Ուղարկել «Հակաժողովրդավարական շարժում"» Google-ին

Թարմացել է 13.06.2009, 01:49 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Քաղաքական , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն