Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Աննախադեպ ակտիվություն հակառակորդ ճամբարում

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Գրառումս կոնկրետ ոչ մեկին չի վերաբերվելու, անհատական ոչ մեկին չի կպնելու, հետևաբար խնդրում եմ, որպեսզի ոչ մեկն անտեղի չվիրավորվի:

Մայիսի 31-ի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը պարտություն տարավ, սա իրողություն է: Պարտությունը որոշ իմաստով անսպասելի էր: Այն որ ընտրությունները կեղծվելու են, ակնհայտ էր, ոչ մեկը չէր կասկածում, բայց այսուհանդերձ պատկերը բավական դաժան եղավ, գերազանցեց բոլոր սպասելիքները: ՀԱԿ-ն այստեղից բազում հետևություններ անելու ու շատ հարցերի ինքն իր ու հասարակության համար պատասխանելու խնդիր, կարիք ունի: Վստահ եմ, որ կանի:

Բայց այս համատեքստում հետաքրքիր է հետևել հակառակորդ ճամբարի (թե՛ իշխանական, թե՛ այսպես կոչված «հակալևոնական») վարքին: Այստեղ մի այլ կարգի ակտիվություն է տիրում, բոլորը ոգևորված են, հրճվում են, խրախճում:

Այս վերաբերմունքը հասկանալի է իշխանական թևի համար՝ իրենց հանցավոր ռեժիմի հանցավոր հաղթանակն են տոնում: Բայց բոլորովին հասկանալի չի այդ այսպես կոչված «հակալևոնականների» համար: Անկախ իրենց քաղաքական հայացքներին, աշխարհընկալումից և մնացած բոլոր չափանիշներից սա պարտություն է ոչ միայն ՀԱԿ համախոհների, այլ ողջ հայ ժողովրդի համար, այդ թվում հենց իրենց: Որովհետև նրանք կարող են չընդունել մեզ, բայց պետք է ուզեն արդարություն, պետք է հասկանան, որ կեղծված ընտրությունը վնաս է հենց երկրի համար, շատ ավելի, քան կարող է վնաս բերել ցանկացած ԸՆՏՐՎԱԾ թեկուզ հանցագործ:

Ինչևէ: Խոսքը սրա մասին չէ: Խոսքը նրա մասին է, որ այս պարտությունից հակառակորդ ճամբարում այնպես են ոգևորվել, ինչպես ոգևորվում են շակալները վիրավոր առյուծ տեսնելիս: Թող ոգևորվեն: Առյուծը վիրավոր է, բայց կենդանի: Նա կապաքինվի:

Ուղարկել «Աննախադեպ ակտիվություն հակառակորդ ճամբարում"» Digg-ին Ուղարկել «Աննախադեպ ակտիվություն հակառակորդ ճամբարում"» del.icio.us-ին Ուղարկել «Աննախադեպ ակտիվություն հակառակորդ ճամբարում"» StumbleUpon-ին Ուղարկել «Աննախադեպ ակտիվություն հակառակորդ ճամբարում"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    Նման ռեակցիան ավելի, քան կանխատեսելի էր: Չե՞ս կարծում:
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Նման ռեակցիան ավելի, քան կանխատեսելի էր: Չե՞ս կարծում:
    Կանխատեսելի, բայց ոչ արդարացված: Նման ռեակցիան, իմ համեստ կարծիքով, ցույց է տալիս այդ մարդկանց թուլությունը, անսկզբունքայնությունը, շակալությունը:
  3. Rhayader-ի ավատար
    Ես չեմ էլ փորձում արդարացնել:
  4. Ձայնալար-ի ավատար
    Լավ ես գրել Չու
  5. Ձայնալար-ի ավատար
    Իրականում իրենք իրենց «հակալևոնական» պիտակող մարդկանց մեծ մասը իշխանամետ են, պարզապես ամաչում են խոստովանել, որ անձնական շահից դրդված երազում են, որ էս ռեժիմը մնա, մյուս մասը զուտ էմոցիոնալ Լևոնին ատողներն են, ում համար թեկուզ ջրհեղեղ, բայց պայմանով, որ Լևոնն էլ խեղդվի: